Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ «ճանապարհ» է անցել մատիտի պատմությունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մատիտը գրաֆիկայի, գծագրության, նկարչության և այլ բնագավառներում կիրառվող ձողաձև գրող գործիք է։ Ձողը պատրաստվում է ածուխից, գրաֆիտից, ինչպես նաև չոր ներկերից և տեղադրվում է փայտից կամ այլ նյութից պատրաստված խողովակի (շրջանակի) մեջ։ Մատիտները լինում են հասարակ և գունավոր։ Ենթադրվում է, որ մատիտի ստեղծման պատմությունը սկսվել է 14-րդ դարից, երբ հայտնվել է «իտալական մատիտը», որը կաշվով փաթաթված կավե սև թերթաքարի ձող էր: Թերթաքարը հետագայում փոխարինվել է այրված ոսկորների փոշով, որոնք իրար էին կպած բուսական սոսինձով: Իսկ մատիտի «նախապապերն» են համարվում կապար-ցինկային և արծաթե ձողերը, որոնք իրնցից ներկայացրել են մետաղալարի կտորներ, որոնց երբեմն նաև բռնակ է ամրացված եղել. դրանք կոչվել են «արծաթե մատիտներ»:

Նման մատիտով գրել դժվար է եղել, քանի որ անհնար է եղել շտկել գրածը, իսկ գրվածքն այնքան էլ պարզ չի ստացվել: 16-րդ դարից սկսած՝ մատիտների պատմության մեջ փոփոխություններ են եղել, հենց այդ ժամանակից են գրաֆիտն սկսել օգտագործել գրելու համար: Կարճ ժամանակում այն այնքան հանրաճանաչ է դարձել, որ արագորեն սկսել են շահագործել «սև կավիճի» եվրոպական բոլոր հանքավայրերը: Դա շարունակվել է մինչև Քեմբերլենդում (Անգլիա) գրաֆիտային հանքավայրի հայտնաբերումը: Անգլիայի միապետը հրամայել է «սև կավիճ» արդյունահանել տարեկան միայն մեկուկես ամիս և արգելել է այն արտահանել արտասահման: Արդյունքում այդ ժամանակաշրջանի Եվրոպայում բոլոր մատիտները ունեցել են անգլիական ծագում, և գներն աճել են:

Միևնույն ժամանակ, ֆրանսիացիները հորինել են «փարիզյան մատիտը», որը բաղկացած էր սև մուրից ու թեթև կավից և առանձնանում էր իր հատուկ փափկությամբ: Սկզբում գրաֆիտը օգտագործվում էր միայն նկարելու համար ձողիկների տեսքով, իսկ շրջանակի ստեղծումից հետո սկսել է օգտագործվել նաև գրելու համար: Քոնրադ Գեսների՝ 1560-ական թվականների հանքանյութերի մասին տրակտատը պարունակում է փայտե շրջանակով գրաֆիտային մատիտի առաջին նկարագիրը: Փայտե շրջանակներով մատիտների առաջին զանգվածային արտադրությունը կազմակերպվել է Գերմանիայում: Նյուրնբերգի արտադրողները սկսել են օգտագործել գրաֆիտի, ծծմբի և սոսինձի խառնուրդ:

Նման մատիտների որակը եղել է ավելի վատը, քան մաքուր գրաֆիտինն է, բայց գինը զգալիորեն ցածր է եղել: Մատիտների պատմությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել 18-րդ դարի վերջին, երբ ֆրանսիացի գյուտարար Նիկոլա Ժակ Կոնտեն առաջարկել է մատիտի ձողերի արտադրության համար օգտագործել խառնուրդ, որն իր մեջ ներառում էր, բացի գրաֆիտից, մուր, կավ, օսլա և ջուր: Բաղադրիչները համատեղելուց հետո այն պետք էր թրծել:

Միևնույն ժամանակ, կազմի մեջ ներառված կավի և գրաֆիտի համամասնությունների փոփոխությունը հնարավորություն է տվել ստանալ տարբեր կոշտության մատիտներ: Գրաֆիտի ավելացմամբ միջուկը դառնում է ավելի փափուկ և մուգ, իսկ կավի քանակի ավելացմամբ՝ պինդ և բաց գույնի: Ընդամենը կես դարում գրաֆիտի հիմքի վրա ստեղծվել են մատիտներ պատրաստելու գրեթե քսան մեթոդ: Օրինակ՝ ավստրիացի Ժոզեֆ Գարդմութը իր մատիտը հորինել է կավի և գրաֆիտի խառնուրդից: Ռուսաստանում Լոմոնոսովն է կազմակերպել փայտե մատիտների արտադրություն Արխանգելսկի նահանգում: 1869 թվականին ամերիկացի Կրոսսը ստեղծել է առաջին մեխանիկական մատիտը՝ տեղադրելով գրաֆիտե միջուկը մետաղական խողովակի մեջ և ստեղծելով հատուկ սարք գրաֆիտի ծայրը անընդհատ դուրս բերելու համար:

Քսաներորդ դարի սկիզբը նշանավորվել է մատիտների ստեղծման ոլորտում բազմաթիվ հայտնագործություններով: Մատիտների գոյության պատմության ընթացքում մատիտի շրջանակը ևս անընդհատ բարելավվել է: Որպեսզի այն չգլորվի սեղանի վրա, այն դարձրել են վեցանկյուն: Այնուհետև վերին ծայրում տեղադրել են ջնջոց: Պլաստմասի գյուտից հետո հայտնվել է փայտի էժան փոխարինիչը: Իսկ մետաղական խողովակով մեխանիկական մատիտի ստեղծումը վերջնականապես լրացրել է մատիտի տեսականին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ