Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զորավարժությունների նպատակային նշանակությունը. ինչո՞ւ ենք «խաղից դուրս» մնում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ ՀՀ իշխանությունները շարունակաբար հավաստիացնում են, թե հավատարիմ են խաղաղության օրակարգին, որից չեն շեղվելու, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած խաղաղությունը ենթադրում է հայաստանյան տարբեր տարածքների բռնազավթում։ Բաքուն առանց քողարկելու ներկայացնում է իր մտադրությունները։ Միևնույն ժամանակ՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով Ադրբեջանը փորձում է կիրառել նաև ուժի ցուցադրության իր լծակները։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն շաբաթ զորավարժություններ է անցկացնում երկրի ներսում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը որպես հայկական կողմին ուղղված ուղերձ է դիտարկում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը։

Միայն 2022 թվականին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների շարքը շարունակվում է նաև այս տարի՝ չնայած Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը որոշակիորեն խոչընդոտեց դրանց շարունակականությանը։ Այդ զորավարժությունների ընթացքում, որոնք ընթանում են հիմնականում Թուրքիայում, իսկ երբեմն էլ՝ Ադրբեջանում, թուրքական կողմը ցուցադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէ, իսկ թուրք զինվորականներն իրենց գիտելիքները և փորձը փոխանցում են ադրբեջանցի զինվորականներին։ Նման վարժանքները շատ են կարևորվում Ադրբեջանի կողմից սեփական բանակը թուրքական չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, դրանց արդյունքում էականորեն աճում է թուրքական ազդեցությունն Ադրբեջանում։

Բայց Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժությունների անցկացման համատեքստում ձգտում են առաջին հերթին մեկուսացնել Հայաստանին։ Այս շրջանակներում Անկարան ու Բաքուն ակտիվորեն աշխատում են Թբիլիսիի հետ և ձեռնամուխ են լինում նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափով զորավարժությունների անցկացմանը։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ թուրքադրբեջանական զորավարժություններին մասնակցել են նաև Հարավային Կովկասի սահմաններից դուրս գտնվող երկրներ։ Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունեցան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ուժերի «Երեք եղբայր-2021» կոդային անվամբ համատեղ զորավարժությունները: Այս պայմաններում կարող է թվալ, թե Հայաստանն էլ պետք է իր հերթին զորավարժություններ անցկացներ՝ Ադրբեջանին ցույց տալու համար, որ պատրաստ է դիմագրավելու ցանկացած սադրանքի։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հայկական կողմը, ներգրավված լինելով միջազգային զորավարժությունների շրջանակում, կարող էր մատնանշել, որ մեկուսացված չէ և աջակցություն ունի այլ երկրների կողմից։ Եվ հատուկ կարևորություն կարող են ունենալ հատկապես ՀՀ տարածքում նախատեսվող զորավարժությունները։ Այս տարի Հայաստանում նախատեսվում էր ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը, բայց հայկական կողմը նպատակահարմար չհամարեց Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելը։ Իսկ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում ՀԱՊԿ–ի զորավարժություն չի արվում, քանի որ դրանով կարող է առիթ ստեղծվել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի դեմ սպառնալիք ստեղծելու համար, իսկ մյուս կողմից էլ դժգոհեց, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացմանը։

Բայց առանց ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացման փաստի էլ թուրք-ադրբեջանական տանդեմը հակված է տարբեր առիթներ օգտագործել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան զարգացնելու համար։ Հետաքրքրական է, որ օրերս Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հաստատեց, որ Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Բայց ժամեր անց ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվեց «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվեց մասնակիցների ցանկից։ Հանրության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է Հայաստանը հանվել մասնակիցների ցանկից։

Հասկանալի է՝ կա՛մ զորավարժությունների կազմակերպիչներն են հանել Հայաստանին, կա՛մ էլ Հայաստանն է հրաժարվել մասնակցությունից՝ ինչ-ինչ ազդակների կան հանգամանքների բերումով: Ճիշտ է, ՀՀ պաշտպանության նախարարությունը նշեց, որ ընթացիկ տարում պլանավորում են մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, բայց այդպես էլ որևէ տրամաբանական պատասխան չհնչեց, թե ինչու է հանվել Հայաստանի անունը Defender-23-ից:

Միևնույն ժամանակ այս համատեքստում հարց է ծագում նպատակահարմարության հետ կապված, թե արդյոք պե՞տք է Հայաստանը մասնակցեր ԱՄՆ-ի գլխավորությամբ զորավարժություններին, երբ չի մասնակցում այն ռազմաքաղաքական դաշինքի զորավարժություններին, որին անդամակցում է։ Բայց և մյուս կողմից՝ միգուցե հայկական կողմը կարող էր մասնակցել և՛ ՀԱՊԿ զորավարժություններին, և՛ ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Բայց, ինչպես երևում է, ՀՀ գործող իշխանությունները չունեն այդքան ճկունություն, ինչպես նաև վիճակը հասցրել են նրան, որ Հայաստանն այլևս որպես գործոն չդիտարկվի թե՛ ռազմավարական դաշնակցի, թե՛ հավաքական Արևմուտքի կողմից, դեպի ուր «սլանում» է Նիկոլ Փաշինյանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա