Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մասսայական ծառահատումը լուրջ հետևանքներ է ունենալու շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության վրա. փորձագետներ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում ծառերի հատումը շատերն ուղղակի սպանդ որակեցին, քանի որ փորձագետներին ու քաղաքացիներին բնավ չբավարարեց պատկան մարմինների այն մեկնաբանությունը, որ ծառերը կորցրել են իրենց կենսունակությունը, այդ պատճառով փոխում են դրանք: Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ մեր բնապահպանները «սովորել» են այն իրավիճակին, որ ամեն նոր կառավարության հետ ունենում ենք նոր ծառահատումներ, շրջակա միջավայրի նոր խեղումներ, հիմա լավ է, որ ծառահատումների խնդրի մասին շատ են խոսում մասնագետները:

«Նախկին կառավարության օրոք, իհարկե, պայքարն ավելի ուժեղ էր, ակտիվիստներն ավելի շատ էին: Իմ մոտեցումները պրոֆեսիոնալ են, քանի որ մասնագիտությամբ կենսաբան եմ: Պարզ ասենք՝ անթույլատրելի է այն, ինչ հիմա կատարվում է: Այո, կան ծառեր, որոնք պետք է հատվեն: Բայց դա շատ քիչ քանակություն է կազմում Երևանում: Այն մոտեցումը, որ ծառը 50 տարեկան է ու այլևս պիտանի չէ, սխալ է: Այս մասին ասում են բուսաբանները, դենդրոլոգները: Ծառը կարող է ապրել 100 տարի և լիարժեքորեն կատարել իր ֆունկցիան: Բայց ծառը կարող է լինել 10 տարեկան և իր ֆունկցիան չկատարել: Մեզ համոզում են, որ ծառը 50 տարեկան է, այլևս իր ֆունկցիան չի կատարում, այդ պատճառով անցել ենք նման մասսայական ծառահատումների: Բոլորս տեսանք, որ, հատված 15-20 ծառից միայն մեկը կամ երկուսը կարող էին անպիտան լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Տեղի ունեցողը նա խայտառակություն է որակում: «Հստակ տեսնում ենք, որ սա ոչ թե քաղաքի մաքրումն է հին ծառերից, Երևանի բուսական իրավիճակի բարելավումը նոր ծառերի տնկմամբ, այլ ուրիշ մի բան է: Գիտեք՝ ինչ կաղնիներ ունենք Երևանում, ինչպես պետք է ձեռքները գնա, որ հատեն դրանք ու տեղը ճապոնական սորտեր տնկեն: Դրանք բացարձակ հարմարված չեն մեր կլիմայական պայմաններին: Այդ ծառերը կապրեն Երևանում, բայց մենք ու մեր բնությունը կտուժենք: Մի փոքր հետ գնալով հասկանում ենք, թե ինչու էին ծառերի նման աննորմալ էտում անում: Էտումը նպաստում է, որ ծառը նոր ճյուղեր ունենա, առողջանա, էտումն ինքս այդպես ընկալեցի, բայց չէի կարող պատկերացնել, որ էտումներն արվում են նրա համար, որ ծառը նորմալ չծաղկի, կանգնեն ծառի դիմաց ու ասեն՝ տեսեք, ճյուղ չկա, ծառը պետք է հատել, այսինքն՝ խոր էտումը նման նպատակ ուներ»,-հավելում է բնապահպանը:

Նրա դիտարկմամբ, նախքան ծառերի հատում իրականացնելը պետք է դիմեին Բուսաբանության ինստիտուտի մասնագետներին, նրանք իրենց ելույթներում և գրառումներում նշել են, որ ակադեմիական մասշտաբով որևէ փորձաքննություն չի արվել: Ադամյանի խոսքով, ծառերի մասսայական հատման բացասական հետևանքները Երևանը և դրա բնակիչները շատ շուտով կզգան: «Մեր քաղաքում էկոլոգիական լուրջ աղետ է սպասվում: Ծառերը չկան, թռչունները չեն կարողանա բնադրել այնտեղ, թռչունների բացակայության պայմաններում կունենանք միջատների մեծ հոսք: Ծառերի վրա բնակվում են և՛ օգտակար, և՛ վնասակար միջատներ, որոնք չեն կարող բնակվել նոր ծառերի վրա: Ծառերը պաշտպանում են մեր բնակիչներին արևից: Այսինքն՝ փոխում ենք մեր կլիմայական իրավիճակը դեպի վատը: Երևանը կիսատափաստանային գոտում է: Մարդիկ տասնյակ տարիներ ուսումնասիրություններ էին արել, ծառեր տնկել, որ Երևանը դառնա Երևան, հիմա ամբողջ արածը ջուրն են գցում: Մի կողմից՝ անկանոն շինարարությունն է, մյուս կողմից ծառահատումները: Արդեն պատկան մարմիններն են խոսում քաղաքի օդի աղտոտվածության մասին, շատ խնդիրներ առավել նկատելի կլինեն ամռանը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ եթե ծառը չունի ակներև վնասվածքներ, չի կարելի աչքաչափով նայել և որոշել՝ այն կենսունակ է, թե ոչ:

«Փողոցներում տարբեր տարիքի ծառեր էին: Ուլնեցի փողոցի վրա երիտասարդ ծառեր էին, որոնք աշնանը խոր էտի ենթարկվեցին, իսկ հիմա ամբողջ փողոցի ծառերը հատվեցին: Աշխարհում գոյություն ունի գործիքային հետազոտություն, որն օբյեկտիվ տվյալներ է տալիս բույսերի մասին: Նման մասշտաբի փոփոխությունը՝ 2500 ծառի հատումը, հանգեցնելու է շրջակա միջավայրի ցուցանիշների վատթարացման, ազգաբնակչության առողջության վրա ունենալու է բացասական ազդեցություն: Ունենք ուլտրամանուշակագույն ճառագայթների հավել յալ քանակ, որը չի փոքրացվելու ծառի սաղարթի հաշվին, փողոցներում կունենանք մեքենաների արտանետումների գերազանցում, օրինակ՝ մարտի վեցին 22 անգամ գերազանցվել էր փոշու մակարդակը: Այս ծրագիրն անպայման պետք է անցներ ՇՄԱԳ:Ավագանու 36 որոշման մեջ որևէ տեղ գրված չէ, որ կարելի է փողոցներում իրականացնել ծառերի զանգվածային հատում:Գոյություն ունի օբյեկտիվ մեթոդաբանություն՝ հատուկ սարքով ծառի բնից հանում եք միջուկը, դրա վրա պարզ երևում է, թե որքան է փտախտի մակերեսը: Կախված նրանից, թե որքան է փտախտի մակերեսը, փոփոխվում է ծառի կենսունակությունը, որովհետև ծառն ապրում ու պայքարում է և նույնիսկ փտախտի պարագայում կարող է մնալ: Հիմա չունենք որևէ օբյեկտիվ գնահատական»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վարդանյանը:

Ասում է՝ պատկերացնո՞ւմ ենք, թե 2500 ծառի հատումը ինչ մասշտաբի փոփոխությունների է հանգեցնելու Երևանում: «Բազմիցս նշել եմ, որ սակուրան չի կարող համեմատվել մեր հացենու հետ: Կամ հիմա գնդաձև սոսիները տեղադրել ենք Սայաթ-Նովա փողոցում կիզիչ արևի տակ՝ ծառին դատապարտելով երկարատև սթրեսի: Եվս մեկ բան՝ այդտեղ դրված էին լայնասաղարթ ծառեր, հիմա բերվում են պատվաստ տեսակի ծառեր, դրանք բարձրանալու հնարավորություն այլևս չեն ունենալու: Պետք է ձևավորվի ծառի արմատային համակարգը, հետո սաղարթը և այլն: Սրա համար ժամանակ է անհրաժեշտ: Այս ընթացքում մի շարք ռիսկեր են ի հայտ գալու՝ արտանետումներ, ասֆալտի գերտաքացում, որի հետևանքով գուդրոն է առաջանում, որ քաղցկեղածին նյութ է: Դատապարտում ենք ազգաբնակչությանը լուրջ խնդիրների: Նման ծրագրերն արվում են պիլոտային տարբերակով:

Օրինակ՝ պետք էր Երևանում վերցնել երեք փողոց, հատել ամեն երրորդ ծառը, փոփոխել այլ ծառատեսակով, երկու տարի անել մոնիտորինգ՝ հասկանալու համար, թե այդ ծառն ինչպե՞ս է հարմարվում Երևանի պայմաններում, լիարժեք կատարո՞ւմ է իր ֆունկցիան, թե՞ ոչ: Առանց ՇՄԱԳ-ի, առանց պետական լիազոր մարմնի թույլտվության՝ ՀՈԱԿ-ը որոշել է հատել այդքան ծառ: 20 տարի է՝ գիտության ոլորտում եմ, զբաղվում եմ կանաչապատումով, միջազգային փորձագետ եմ, որևէ տեղ չեմ տեսել, որ կարելի է շոգ հարավային քաղաքում հատել տարբեր տարիքային գոտում գտնվող ծառատեսակներ և բոլորի պարագայում անխտիր ասել, որ այդ ծառերը փտած էին: Ես հակառակն եմ ասում՝ Ուլնեցի փողոցի ծառերը նորմալ վիճակում էին»,-եզրափակում է Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա