Երևան, 01.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենահետաքրքիր և ամենաարժեքավոր հնաոճ իրերից մեկը՝ Քինգսթոնի ճարմանդ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քինգսթոնի ճարմանդը 7-րդ դարի անգլոսաքսոնական զարդ է, որը հայտնաբերվել է Քենթի կոմսության Քինգսթոն համայնքում: Այն վաղ անգլո-սաքսոնական ոճի ամենաակնառու գործերից մեկն է։ 8,5 սմ տրամագծով և վեց ունցիա (մոտ 170 գրամ) քաշով ոսկե սկավառակաձև ճարմանդը պատրաստված է 7-րդ դարի անգլո-սաքսոնական արվեստին և արհեստին բնորոշ ոճով։ Ճարմանդի դեկորը շրջանաձև նախշ է, որը փոփոխվում է կարմիր և կապույտ երեսպատման էմալի երկրաչափական նախշի և միահյուսված գծերի ոսկե ձևի միջև: Կենտրոնական կոմպոզիցիոն տարրը և չորս օժանդակ տարրերը եզրերի երկայնքով զարդարված են խեցու բեկորներով և նռնաքարի ներդիրներով, թեև պահպանվել է միայն մեկ քար։

Ճարմանդի որոշ տարրեր բացակայում են վնասվելու պատճառով, բայց, ընդհանուր առմամբ, զարդը լավ է պահպանված, պահպանվել է անգամ հակառակ կողմի ամրացման ասեղը։ Այս տեսակի շատ հայտնի զարդեր կան, որոնք թվագրվում են 7-րդ դարով և հայտնաբերվել են Քենթ կոմսությունում: Ոսկու, գունավոր ապակու, նռնաքարերի և վառ էմալի օգտագործումը, ընդհանուր առմամբ, բնորոշ է վաղ միջնադարի բարբարոսական արվեստին, օրինակ՝ ֆրանկականին կամ հունականին, բայց Քինգսթոնի ճարմանդը բնութագրվում է անգլո-սաքսոնական արվեստին առավել բնորոշ տարրերով, որոնք են խեցիները և փոխառված կելտական զարդագործության ոճը։

Քինգսթոն Դաուն քաղաքի մոտ գտնվող ընդարձակ միջնադարյան գերեզմանոցը հաշվում է մոտ 300 դամբարանաթումբ։ Բազմաթիվ գերեզմաններ ներկայացված են հիմնականում զենքերով, ոսկերչական իրերով, ապակյա անոթներով և քրիստոնեական խորհրդանիշներով։ Այս ճարմանդը, ի թիվս այլ իրերի (հագուստ, սպասք, երաժշտական գործիքներ), հայտնաբերել է վերապատվելի Բրայան Ֆասեթը 1771 թվականի օգոստոսի 5-ին ազնվական անգլո-սաքսոն կնոջ դամբարանում: Կնոջ՝ «քինգսթոնյան» ճարմանդն ունի կենցաղային օգտագործման հետքեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ դրա տերը կենդանության օրոք հաճախ է կրել այն՝ հավանաբար դրանով ամրացնելով թիկնոցը կամ գլխաշորը։

Իր նոթատետրում Ֆասեթը ճարմանդի հայտնաբերման վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «Ես հուսով եմ, որ սա ամենահետաքրքիր և ամենաարժեքավոր հնաոճ իրերից մեկն է, որը երբևէ հայտնաբերվել է Անգլիայում»: Գտածոյի իսկությունն ու բացառիկ արժեքը արդեն իսկ ակնհայտ էր հայտնաբերման պահին: Ֆասեթի հավաքածուն իր ժառանգների մոտ է մնացել մինչև 1855 թվականը, երբ նրա ծոռն այն վաճառել է հնաոճ իրերի վաճառական Ջոզեֆ Մայերին, և այն հայտնվել է Լիվերպուլում: Դրանից կարճ ժամանակ առաջ՝ 1853 թվականին, Ֆասեթի ժառանգորդը առաջարկել է Բրիտանական թանգարանին գնել հավաքածուն, սակայն թանգարանի ղեկավարությունը մերժել է այդ հնարավորությունը, ինչը բողոքի ալիք է առաջացրել հնագիտական համայնքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քինգստոնի ճարմանդը և դրա հետ մեկտեղ բազմաթիվ այլ պատմական արժեքներ պահվել են Լիվերպուլի բանկում, քանի որ այդ վայրը համարվել է հուսալի օդային հարձակման դեպքում: Պատերազմից հետո ճարմանդը հետ է վերադարձվել Լիվերպուլի Համաշխարհային թանգարան, որտեղ էլ ներկայում այն գտնվում է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը հրամայել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը. Տոմաշ Լեխ Բուչեկ ՀՀ զինուժը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ «Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև Ստեփանակերտ․ Վերածննդի հրապարակն՝ այսօր (տեսանյութ) Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԳազ չի լինելուՇիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան Մի շարք հասցեներում լույս չի լինելուԱրարատի մարզում շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան հոսպիտալացվել է Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը «Մնաս բարով ... Արցախ»․ Իննա Խոջամիրյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Ford Fiesta-ն բախվել է քարերին և հայտնվել դաշտում. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոցՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ արդեն Հայաստանում է. Նազելի Բաղդասարյան Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահին«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան