Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք, պարտությունը պարտության հետևից գրանցելով, անդունդն ենք գլորվելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ թե Ադրբեջանի հերթական սադրանքը, այլ Նիկոլ Փաշինյանի հրավերն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը, այսինքն՝ թե Փաշինյանի որ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի այս քայլը: Ադրբեջանն անցակետ տեղադրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն ելույթներից հետո, որոնցով նա հրաժարվեց Արցախի սուբյեկտայնությունից, ինքնորոշման իրավունքից: Ադրբեջանն էլ իր հերթական քայլն արեց, որը համահունչ է Փաշինյանի հայտարարություններին: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն չի հռչակել Խորհրդային Միության իրավահաջորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնում է հայտարարություն այն մասին, որ պատրաստ է Խորհրդային Միության տարածքներով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան հրավեր: Փաստորեն ասաց՝ «եկեք մեր սահման, մեր սահմանը ֆիքսենք», ու Ադրբեջանն էլ հրավերը ընդունեց և եկավ»,-ասաց Դ. Գալստյանը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց այլ իրողության մասին. «Նիկոլ Փաշինյանը և իր խունտան ժամանակ առ ժամանակ, պատեհ-անպատեհ առիթներով հոխորտանքներ են հնչեցնում այն մասին, թե Արցախի անունից չեն կարող խոսել: Մինչդեռ նա իր ձեռքով է ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով նա լիիրավ կողմ է, իսկ Արցախը՝ շահառու: Եթե ինքն է ստորագրել այդ կետերի տակ ու չի կարողանում տեր կանգնել իր կողմից ստորագրված փաստաթղթին, ապա ինքն իրեն չի հարգում»:

Դավիթ Գալստյանը նշեց, որ այս համատեքստում Ադրբեջանի վարքագիծը սպասելի է: «Ադրբեջանն առավելապաշտ քաղաքականություն է վարում ու ցանկացած առիթ բաց չի թողնելու: Մինչդեռ մեզ համար ցավալի ու անհասկանալի է Հայաստանի իշխանությունների անտրամաբանական ու ոչ հայանպաստ քաղաքականությունը, ինչի մասին մենք Արցախից ժամանակ առ ժամանակ հնչեցնում ենք: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պատվեր կատարող պատգամավորների բերաններով, որոնք պատրաստ են բարեկեցության համար հայրենիք վաճառել, հոխորտանքներ է հնչեցնում Արցախից հնչեցվող կարծիքների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե Արցախի Ազգային ժողովն իր հայտարարությունները սխալ է հասկանում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը: Նա ամբողջ ազգի սխալն է, որը պարբերաբար նաև սխալ հայտարարություններ ու արտահայտություններ է անում: Մինչև Ազգային ժողովում արված վերջին՝ ապրիլի 18-ի հայտարարությունը, նա խոսում էր այն մասին, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ քարտեզներով պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Այդ ժամանակ վերոնշյալ անցակետի մասին խոսք չկար:

Երբ հստակեցրեց, թե ինչ քարտեզներով է պատրաստ ճանաչել սահմանները, տեսանք այն, ինչ տեսանք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, մենք ճիշտ չենք հասկացել, իսկ Ադրբեջանը ճիշտ է հասկացել ու ֆիքսել սահմանը: Հիմա ամբողջ ազգը Փաշինյանին ճիշտ չի հասկացել, բայց նա, փաստորեն, ինքն իրեն հակասող պարբերական բնույթ կրող հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Նրանք համահունչ են գործում: Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների պտուղներն ենք քաղում»:

Շեշտելով, որ ՀՀ իշխանությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից, Դ. Գալստյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները պատերազմի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում են ամբողջ ազգի վրա վրա: Նրանք պատասխանտվություն չկրեցին այս կոտորածի համար: Բոլոր հարցերում, բացի իրենից, բոլորին մեղավորներ և պատասխանատուներ նշանակելը Փաշինյանի ձեռագիրն է, քանի որ չի կարող կանգնել ու ասել՝ այո, ես պարտված իշխանություն եմ: Սա փաստ է, որը չարձանագրելու փոխարեն նա մեղքի բաժինը պետք է գցի ժողովրդի վրա՝ հայտարարելով, թե դասալիքներն են պարտվել, բանակն է պարտվել, դավաճանություն է եղել:

Այսպիսի մանիպուլ յացիաներով պարզապես փորձում է երկարաձգել իշխանությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով ես որևէ ակնկալիք չունեմ այս իշխանությունից: Միջազգային կառույցներից ևս ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքները միայն հայ ժողովրդից են, որը մի օր ոտքի կկանգնի, պարտության զինանշան դարձած իշխանություններին կվռնդի, ինչի արդյունքում ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ հայ ազգի շահերը սպասարկող իշխանություն կունենանք»: Դավիթ Գալստյանը, սակայն, նշեց, որ մենք շատ ժամանակ չունենք:

«Ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում, բայց, համենայն դեպս, իմ խորին համոզմամբ, մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք պարտությունը պարտության հետևից գրանցելով՝ անդունդն ենք գլորվելու»,-եզրափակեց Գալստյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա