Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանը միջազգային հանրությանը ներկայացրել է իրավիճակն Արցախում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Լաչինի միջանցքի բացման մասին տեղեկությունը չի հաստատվում, դա այդպես չէ»։ Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է այս մասին հայտնել RTVI միջազգային հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ներկայումս Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանը կրկին առիթը օգտագործել է միջազգային մամուլով ներկայացնելու ստեղծված իրավիճակը՝ կանխելու Ադրբեջանի կողմից տարածվող ստերը։ Նա փաստել է, որ շրջափակումը շարունակվում է տարբեր ձևաչափերով, անընդհատ տարբեր սահմանափակումներ են մտցվում՝ մարդկանց ազատ տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ թույլ չտալու նպատակով։ Նա ընդգծել է, որ Արցախում մարդիկ մեծ անհանգստություն ունեն սեփական ապագայի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարել է՝ կամ դուք ենթարկվում եք մեր օրենքներին, կամ լքում եք ձեր հայրենիքը, որտեղ ապրել եք հազարավոր տարիներ։

Ալիևի նման ագրեսիվ հռետորաբանությունը ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շատերի արձագանքը ճիշտ հակառակն է, հայտարարում են, որ չնայած հնչող սպառնալիքներին, ոչ մի դեպքում չեն լքի սեփական հողը։

«Գիտեք, խնդիրները շատ են թե՛ Արցախի ներսում, թե՛ դրսում։ Կարևորն այն է, որ բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում արցախահայության տեղաշարժի որևէ սահմանափակում։ Այսօր Արցախում մարդիկ, տարբեր խմբեր տարբեր գործողությունների իրականցման հնարավորություններ են քննարկում՝ սկսած խաղաղ ակցիաներից և վերջացրած ճանապարհի արգելափակմամբ ու չօգտագործմամբ»,- նշել է Ռուբեն Վարդանյանն ու հավելել, թե հիմնական ուղերձը միջազգային հանրությանն ու ռուս խաղաղապահներին այն է, որ սեփական երկրում ապրող մարդիկ չեն ենթարկվի հարևան երկրի սահմանած կանոններին։ Սա պետք է գիտակցել և հասկանալ։

Ռուբեն Վարդանյանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին, ընդգծել, որ՝ 1991 թ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր, արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։ «Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Նարինե Անտոնյան

Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան