Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, հենց ինքն էլ մեզ ապրեցնում է». Պարույր Հարությունյանը հերոսացել է Հադրութում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարույրը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Տաթևը, որի հետ տարիքային տարբերությունը երկու տարի է, վերհիշում է, թե ինչպիսին էր եղբայրը մանկության տարիներին:

«Շատ ամաչկոտ էր, բարի, շուտ հուզվում էր: Երբ հանդեսներ էին լինում, հուզվում էր բեմի վրա: Հետագայում ընտրեց թատերական ուղին, որը չէր համընկնում իր տեսակի, իր մանկության հետ: Փոքր տարիքում իմ սերն ու ջերմությունն իր հանդեպ այլ էր, չնայած մեր տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն իրեն մշտապես որպես շատ փոքր երեխա եմ վերաբերվել: Պարույրին այնքան շատ էի սիրում, որ անգամ երազներումս տեսնում էի, թե իրեն գողանում են, հետո հետ բերում: Արթնանում էի, հասկանում, որ երազ է, և ուրախանում էի: Միշտ մեջս վախ կար, որ իրեն ինձանից պիտի տանեն: Ցավոք, իրականություն դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տաթևը՝ Պարույրի քույրիկը:

Նրա խոսքով, եղբայրը դպրոցում լավ չի սովորել, չնայած, որ անասելի խելացի էր: «Համարյա թե դպրոց չէր գնում, մայրիկը բարկանում էր, դասղեկը զանգահարում էր, ասում, որ չի ներկայացել դասերին: Երբ մայրիկը հարցնում էր, թե ինչու դպրոց չի գնում, պատասխանում էր՝ դպրոցում ինձ ի՞նչ են սովորեցնում: Նարնջագույն և կանաչ հանրագիտարաններն անգիր գիտեր, ամեն ինչից տեղեկացված էր: Ես ու քույրիկս մասնակցում էինք ինչ-որ դասընթացի մի նոր բան սովորելու համար, գալիս էինք տուն, պատմում, որ նաև սերտիֆիկատ պետք է ստանանք, Պարույրն ասում էր՝ մարդ էլ գնա, գումար տա, դասընթացների մասնակցի: Իր պարագայում չկար մի թեմա, ոլորտ, որից ինքը տեղյակ չլիներ»,-նշում է զրուցակիցս:

Իսկ հետո արդեն եկավ մասնագիտական ընտրության ժամանակը. «8-րդ կամ 9-րդ դասարանում էր, իր ընկերները՝ Նորայրը և Անդրանիկը, թատերական խմբակ էին հաճախում, Պարույրին նույնպես իրենց հետ տարան: Սկսեց հաճախել դասերին ու հասկացավ, որ դա իրենն է: Հետո ընդունվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, ընդ որում՝ անվճար»: Ուսումն ավարտելուց հետո Պարույրը մեկնում է ժամկետային զինծառայության: 2016-2018 թթ. ծառայում է Արցախում՝ Հադրութում: «Հադրութի ամեն անկյունը գիտեր: Իր բանակային կյանքից մեզ ոչինչ չի պատմել, բայց, ինչպես հասկանում ենք, աչքի է ընկել ծառայության երկու տարվա ընթացքում: Ինքը շատ փակ էր, շատ բաներ հետագայում իմացել ենք իր ընկերներից: Զորացրվելուց հետո 2018 թ.-ի նոյեմբերից աշխատում էր Artn TV Station ընկերությունում՝ որպես «Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսոր։ 2019-2020 թթ. աշխատել է «Բումբումիկ» ընկերությունում՝ որպես խաղավար։ Ցանկանում էր մանկապարտեզ բացել և միշտ շփվել փոքրիկ երեխաների հետ: Տարբերվում էր իր խելքով, մտավոր կարողություններով: Երբ իրեն հարցնում էինք, թե ինչո՞ւ է շարունակում խաղավար աշխատել, ինչո՞ւ չի փոխում աշխատանքը, իր պատասխանը մեկն էր՝ «դուք կարո՞ղ եք 30 րոպեում միանգամից 15 երեխայի ուրախացնել»։

Պարույրը պատերազմի դաշտ կամավոր է մեկնել: «Սեպտեմբերի 27-ին արթնացա, լուրերից միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել: Գնացի եղբորս մոտ, վստահ էի, որ լսել է պատերազմի լուրը և գնալու է: Հայրիկս, ես ու տատիկս էինք տանը, մայրիկս աշխատանքի էր: Չգիտես, թե ինչու, եղբայրս որոշել էր մեզ համար նախաճաշ պատրաստել, ինքն իմ հուշերում այդ կերպարով է՝ սրբիչն ուսին, գազօջախի մոտ կանգնած: Մոտեցա իրեն, ասացի՝ գիտե՞ս, որ պատերազմ է, քմծիծաղ տվեց, կարծես ասեր՝ եթե ես չիմանամ, էլ ո՞վ իմանա: Տանից դուրս եկան, հայրիկիս հետ նույն տեղում էին աշխատում, այն մտքով, որ այդ օրը պետք է աշխատանքի գնա, քանի որ շատ պատվերներ ուներ: Աշխատավայրում արդեն չեղարկել էր բոլոր պատվերները, ասել՝ մերոնց չասեք, հետո եկել տուն, վերցրել է պայուսակն անհրաժեշտ իրերով և, առանց մեզ հրաժեշտ տալու, գնացել: Ճանապարհից զանգահարել է ու ասել, որ պատերազմ է գնում»:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընտանիքը Պարույրի հետ կապի մեջ է եղել: «Եղել է Ակնայում, Ջրականում, Հադրութում: Հերոսացել է հոկտեմբերի 17-ին՝ Հադրութում, մենք այդ օրն ենք նշել, քանի որ հոկտեմբերի 15-ին և 16-ին իրեն տեսել են: Իր մարմինը մեզ են տվել 10 ամիս և չորս օր հետո: ԴՆԹ-ն այդ ժամանակ է հաստատվել: Այդ տասն ամսվա ընթացքում և մինչ օրս ինքը երազների միջոցով անընդհատ ասում է, որ հետ է գալու: Առողջական խնդիր ուներ, բայց մինչև ժամկետային զինծառայության մեկնելը Նարեկ գրքով եկեղեցում փրկվեց: Իր պատմությունն անմիջական կապ ունի այդ գրքի հետ: Երբ եղբայրս պատերազմ մեկնեց, մայրիկս Նարեկը դրեց եղբորս բարձին՝ ասելով. «Թող իր գիրքն իրեն պահի, մինչև հետ կգա»: Մինչ օրս երազների միջոցով Պարույրն ասում է, որ գիրքն իրեն պահել է, ողջ է ու հետ է գալու: Երազների միջոցով ուղղորդում է լինել նաև այնպիսի տեղերում, որտեղ երբ գնում եմ, իմանում եմ, որ Նարեկ անվանումով մատուռներ կան: Նա շատերի երազներում է հայտնվում, նաև այնպիսի մարդկանց, որոնք իմ եղբորը չեն ճանաչել: Վստահ եմ, որ մի օր ստանալու ենք մեր հարցերի պատասխանը, երբ տղաները վերադառնան: Եռաբլուրի այն հատվածում, որտեղ իմ եղբայրն է, բոլոր տղաների հարազատները սպասում են իրենց որդիների վերադարձին, նրանց ընտանիքներին տղաների մարմինները ևս մի քանի ամիս անց են փոխանցել»:

Զրույցի ընթացքում Տաթևն ասաց՝ «եթե հնարավոր է, նյութի մեջ չգրեք «Պարույրը զոհվել է, նահատակվել կամ անմահացել», այլ գրեք` հերոսացավ»: Երբ զրույցն ավարտեցինք, հասկացա, թե ինչու. չէ՞ որ ընտանիքը սպասում է որդու վերադարձին, ինչպե՞ս ասեն, թե նա զոհվել է: Հադրութում Պարույրը բավականին մեծ խմբում է եղել. «Հոկտեմբերի 14-ին պայմանավորվել են, որ պետք է վերադառնան: Քանի որ եղբայրս Հադրութում էր ծառայել, ճանապարհը հստակ իմացել է: Տղաներից մեկի հետ գծել են ճանապարհը, որ նահանջեն: Առավոտյան խումբն արթնացել է և տեսել, որ 16 հոգին չկան, այդ թվում՝ Պարույրը: Պարզվել է, որ իրենք գնացել են գրավված տարածքները: Մնացած տղաները վերադարձել են: Ստացվում է, որ ինքը փրկության ճանապարհը գտել է, բայց որոշել է հետ չգալ: Բայց մի օր կգա, մի օր հենց ինքը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Պարույրի մասին նաև գիրք է գրվել՝ «Խենթ հայրենասերը». «Սկզբում անդրադարձ է կատարվում պատերազմին, իսկ վերջին հատվածում եղբորս հեղինակած ստեղծագործություններն են: 2013 թ.-ից նա ստեղծագործել է: Այն ժամանակ, երբ ընթերցում էինք իր գործերը, դրանց իմաստը չէինք հասկանում, հիմա, երբ կարդում ենք, հասկանում ենք, որ ամեն ինչ գրվել է այս օրերի մասին, նա ամեն ինչ շատ ավելի շուտ է հասկացել, քան մենք: Այսօր ապրում ենք այն, ինչ նա գրել է իր տողերում: Այդ գրքից նվիրել եմ ընկերներիս, բոլորն ասում են՝ մեր ամեն օրը սկսվում է գրքին նայելով, դրան ձեռք տալով, որպեսզի օրը հաջող անցնի: Հայտնվում է անծանոթների երազներում, ուժ տալիս նրանց, որ հաղթահարեն բարդ օրերը»: Հիմա Պարույրի ուղարկած նշաններն ու նրան երազում տեսնելը ուժ է տալիս ընտանիքին առաջ շարժվել: Տաթևն ասում է՝ երբեք չեն մտածել, որ կարող են առանց Պարույրի ապրել:

«Միշտ բոլորին ասում եմ՝ ամենաշատը ես իմ եղբորն եմ սիրել ու սիրում, ինքը բարության մարմնացում էր, մի ուրիշ աշխարհ, նրա նման երկրորդը չկա: Երբեք որևէ առիթով չենք վիճել: Երբ իրենից լուր չունեինք, չէի պատկերացնում, թե ինչպես ենք կարողանալու առանց իրեն ապրել: Ամեն անգամ, երբ տխրում ենք, մի նշան է տալիս կամ երազում գալիս, փաթաթվում, գրկում, մեզ ուշքի բերում, մի բառ ասում ու նորից գնում: Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, ինքն ամենուր է: Հենց ինքն էլ մեզ ապրեցնում է»:

Հ. Գ. - Պարույր Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն