Երևան, 28.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, հենց ինքն էլ մեզ ապրեցնում է». Պարույր Հարությունյանը հերոսացել է Հադրութում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարույրը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Տաթևը, որի հետ տարիքային տարբերությունը երկու տարի է, վերհիշում է, թե ինչպիսին էր եղբայրը մանկության տարիներին:

«Շատ ամաչկոտ էր, բարի, շուտ հուզվում էր: Երբ հանդեսներ էին լինում, հուզվում էր բեմի վրա: Հետագայում ընտրեց թատերական ուղին, որը չէր համընկնում իր տեսակի, իր մանկության հետ: Փոքր տարիքում իմ սերն ու ջերմությունն իր հանդեպ այլ էր, չնայած մեր տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն իրեն մշտապես որպես շատ փոքր երեխա եմ վերաբերվել: Պարույրին այնքան շատ էի սիրում, որ անգամ երազներումս տեսնում էի, թե իրեն գողանում են, հետո հետ բերում: Արթնանում էի, հասկանում, որ երազ է, և ուրախանում էի: Միշտ մեջս վախ կար, որ իրեն ինձանից պիտի տանեն: Ցավոք, իրականություն դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տաթևը՝ Պարույրի քույրիկը:

Նրա խոսքով, եղբայրը դպրոցում լավ չի սովորել, չնայած, որ անասելի խելացի էր: «Համարյա թե դպրոց չէր գնում, մայրիկը բարկանում էր, դասղեկը զանգահարում էր, ասում, որ չի ներկայացել դասերին: Երբ մայրիկը հարցնում էր, թե ինչու դպրոց չի գնում, պատասխանում էր՝ դպրոցում ինձ ի՞նչ են սովորեցնում: Նարնջագույն և կանաչ հանրագիտարաններն անգիր գիտեր, ամեն ինչից տեղեկացված էր: Ես ու քույրիկս մասնակցում էինք ինչ-որ դասընթացի մի նոր բան սովորելու համար, գալիս էինք տուն, պատմում, որ նաև սերտիֆիկատ պետք է ստանանք, Պարույրն ասում էր՝ մարդ էլ գնա, գումար տա, դասընթացների մասնակցի: Իր պարագայում չկար մի թեմա, ոլորտ, որից ինքը տեղյակ չլիներ»,-նշում է զրուցակիցս:

Իսկ հետո արդեն եկավ մասնագիտական ընտրության ժամանակը. «8-րդ կամ 9-րդ դասարանում էր, իր ընկերները՝ Նորայրը և Անդրանիկը, թատերական խմբակ էին հաճախում, Պարույրին նույնպես իրենց հետ տարան: Սկսեց հաճախել դասերին ու հասկացավ, որ դա իրենն է: Հետո ընդունվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, ընդ որում՝ անվճար»: Ուսումն ավարտելուց հետո Պարույրը մեկնում է ժամկետային զինծառայության: 2016-2018 թթ. ծառայում է Արցախում՝ Հադրութում: «Հադրութի ամեն անկյունը գիտեր: Իր բանակային կյանքից մեզ ոչինչ չի պատմել, բայց, ինչպես հասկանում ենք, աչքի է ընկել ծառայության երկու տարվա ընթացքում: Ինքը շատ փակ էր, շատ բաներ հետագայում իմացել ենք իր ընկերներից: Զորացրվելուց հետո 2018 թ.-ի նոյեմբերից աշխատում էր Artn TV Station ընկերությունում՝ որպես «Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսոր։ 2019-2020 թթ. աշխատել է «Բումբումիկ» ընկերությունում՝ որպես խաղավար։ Ցանկանում էր մանկապարտեզ բացել և միշտ շփվել փոքրիկ երեխաների հետ: Տարբերվում էր իր խելքով, մտավոր կարողություններով: Երբ իրեն հարցնում էինք, թե ինչո՞ւ է շարունակում խաղավար աշխատել, ինչո՞ւ չի փոխում աշխատանքը, իր պատասխանը մեկն էր՝ «դուք կարո՞ղ եք 30 րոպեում միանգամից 15 երեխայի ուրախացնել»։

Պարույրը պատերազմի դաշտ կամավոր է մեկնել: «Սեպտեմբերի 27-ին արթնացա, լուրերից միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել: Գնացի եղբորս մոտ, վստահ էի, որ լսել է պատերազմի լուրը և գնալու է: Հայրիկս, ես ու տատիկս էինք տանը, մայրիկս աշխատանքի էր: Չգիտես, թե ինչու, եղբայրս որոշել էր մեզ համար նախաճաշ պատրաստել, ինքն իմ հուշերում այդ կերպարով է՝ սրբիչն ուսին, գազօջախի մոտ կանգնած: Մոտեցա իրեն, ասացի՝ գիտե՞ս, որ պատերազմ է, քմծիծաղ տվեց, կարծես ասեր՝ եթե ես չիմանամ, էլ ո՞վ իմանա: Տանից դուրս եկան, հայրիկիս հետ նույն տեղում էին աշխատում, այն մտքով, որ այդ օրը պետք է աշխատանքի գնա, քանի որ շատ պատվերներ ուներ: Աշխատավայրում արդեն չեղարկել էր բոլոր պատվերները, ասել՝ մերոնց չասեք, հետո եկել տուն, վերցրել է պայուսակն անհրաժեշտ իրերով և, առանց մեզ հրաժեշտ տալու, գնացել: Ճանապարհից զանգահարել է ու ասել, որ պատերազմ է գնում»:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընտանիքը Պարույրի հետ կապի մեջ է եղել: «Եղել է Ակնայում, Ջրականում, Հադրութում: Հերոսացել է հոկտեմբերի 17-ին՝ Հադրութում, մենք այդ օրն ենք նշել, քանի որ հոկտեմբերի 15-ին և 16-ին իրեն տեսել են: Իր մարմինը մեզ են տվել 10 ամիս և չորս օր հետո: ԴՆԹ-ն այդ ժամանակ է հաստատվել: Այդ տասն ամսվա ընթացքում և մինչ օրս ինքը երազների միջոցով անընդհատ ասում է, որ հետ է գալու: Առողջական խնդիր ուներ, բայց մինչև ժամկետային զինծառայության մեկնելը Նարեկ գրքով եկեղեցում փրկվեց: Իր պատմությունն անմիջական կապ ունի այդ գրքի հետ: Երբ եղբայրս պատերազմ մեկնեց, մայրիկս Նարեկը դրեց եղբորս բարձին՝ ասելով. «Թող իր գիրքն իրեն պահի, մինչև հետ կգա»: Մինչ օրս երազների միջոցով Պարույրն ասում է, որ գիրքն իրեն պահել է, ողջ է ու հետ է գալու: Երազների միջոցով ուղղորդում է լինել նաև այնպիսի տեղերում, որտեղ երբ գնում եմ, իմանում եմ, որ Նարեկ անվանումով մատուռներ կան: Նա շատերի երազներում է հայտնվում, նաև այնպիսի մարդկանց, որոնք իմ եղբորը չեն ճանաչել: Վստահ եմ, որ մի օր ստանալու ենք մեր հարցերի պատասխանը, երբ տղաները վերադառնան: Եռաբլուրի այն հատվածում, որտեղ իմ եղբայրն է, բոլոր տղաների հարազատները սպասում են իրենց որդիների վերադարձին, նրանց ընտանիքներին տղաների մարմինները ևս մի քանի ամիս անց են փոխանցել»:

Զրույցի ընթացքում Տաթևն ասաց՝ «եթե հնարավոր է, նյութի մեջ չգրեք «Պարույրը զոհվել է, նահատակվել կամ անմահացել», այլ գրեք` հերոսացավ»: Երբ զրույցն ավարտեցինք, հասկացա, թե ինչու. չէ՞ որ ընտանիքը սպասում է որդու վերադարձին, ինչպե՞ս ասեն, թե նա զոհվել է: Հադրութում Պարույրը բավականին մեծ խմբում է եղել. «Հոկտեմբերի 14-ին պայմանավորվել են, որ պետք է վերադառնան: Քանի որ եղբայրս Հադրութում էր ծառայել, ճանապարհը հստակ իմացել է: Տղաներից մեկի հետ գծել են ճանապարհը, որ նահանջեն: Առավոտյան խումբն արթնացել է և տեսել, որ 16 հոգին չկան, այդ թվում՝ Պարույրը: Պարզվել է, որ իրենք գնացել են գրավված տարածքները: Մնացած տղաները վերադարձել են: Ստացվում է, որ ինքը փրկության ճանապարհը գտել է, բայց որոշել է հետ չգալ: Բայց մի օր կգա, մի օր հենց ինքը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Պարույրի մասին նաև գիրք է գրվել՝ «Խենթ հայրենասերը». «Սկզբում անդրադարձ է կատարվում պատերազմին, իսկ վերջին հատվածում եղբորս հեղինակած ստեղծագործություններն են: 2013 թ.-ից նա ստեղծագործել է: Այն ժամանակ, երբ ընթերցում էինք իր գործերը, դրանց իմաստը չէինք հասկանում, հիմա, երբ կարդում ենք, հասկանում ենք, որ ամեն ինչ գրվել է այս օրերի մասին, նա ամեն ինչ շատ ավելի շուտ է հասկացել, քան մենք: Այսօր ապրում ենք այն, ինչ նա գրել է իր տողերում: Այդ գրքից նվիրել եմ ընկերներիս, բոլորն ասում են՝ մեր ամեն օրը սկսվում է գրքին նայելով, դրան ձեռք տալով, որպեսզի օրը հաջող անցնի: Հայտնվում է անծանոթների երազներում, ուժ տալիս նրանց, որ հաղթահարեն բարդ օրերը»: Հիմա Պարույրի ուղարկած նշաններն ու նրան երազում տեսնելը ուժ է տալիս ընտանիքին առաջ շարժվել: Տաթևն ասում է՝ երբեք չեն մտածել, որ կարող են առանց Պարույրի ապրել:

«Միշտ բոլորին ասում եմ՝ ամենաշատը ես իմ եղբորն եմ սիրել ու սիրում, ինքը բարության մարմնացում էր, մի ուրիշ աշխարհ, նրա նման երկրորդը չկա: Երբեք որևէ առիթով չենք վիճել: Երբ իրենից լուր չունեինք, չէի պատկերացնում, թե ինչպես ենք կարողանալու առանց իրեն ապրել: Ամեն անգամ, երբ տխրում ենք, մի նշան է տալիս կամ երազում գալիս, փաթաթվում, գրկում, մեզ ուշքի բերում, մի բառ ասում ու նորից գնում: Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, ինքն ամենուր է: Հենց ինքն էլ մեզ ապրեցնում է»:

Հ. Գ. - Պարույր Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Ջրի սակագինը նախատեսվում է իջեցնել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Արցախի պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն. ՀՀ նախագահ Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը․ թյուրքագետ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Ավելի քան 2,660 մեքենա կանգնած է Վերին Լարսում Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են ԱՄՆ-ն ուժեղացնում է ՌԴ-ում իշխանափոխություն անելու և ներքին անկարգություններ հրահրելու նպատակը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Մեր հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը. Ռուբեն Մելիքյան Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է․ ՄԻՊ 36 ժամ ջուր չի լինիԹանկարժեք մետաղների գներ Չինաստանը հայտարարել է, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Բլինկենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Պետդեպ Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա. Ջեյմս Օ’Բրայեն «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»«Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիսում ձյուն է տեղում․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելու Շնորհակալ եմ, որ կողքիս են ու միշտ գրկաբաց են ընդունում ինձ․ Սիրուշո Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Թաթոյան Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել ինքն իրեն Երևանում «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական տղաՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալ