Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այդ մահացու, բարոյամտավոր քաղցկեղից ի՞նչ «քիմիա» կազատի․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ցավն այն է, որ անգետ ու անդաստիարակ լինելուց այլևս չենք ամաչում...»: Սոս Սարգսյանը ծանր ու դառը բան է ասել: Մեծի խորագիտությամբ: Ցավը շոշափելով է ասել: Չի ասել, ահազանգե՛լ է: Հիմա անգետ ու անդաստիարակ լինելուց չամաչելն այլևս ցավ չէ: Աղետ է դարձել: Ա-ղե՛տ: Անկում, որի վերջը դեռ չի երևում: Հիմա անգետ, անդաստիարակ լինելը դարձել է գլուխգովանք, շատ դեպքերում՝ իշխանավոր, պաշտոնյա ու պարգևավճարյալ կամ դրանց թևութիկունք լինելու երաշխիք: Ահավո՞ր է: Այն էլ՝ ինչպես: Բայց այդ սարսափը, այդ մղձավանջը դարձել է մեր երկրի իրականությունը, դարձել է առօրյա ու առօրեական: Այնպես չէ, թե նոր նկատեցինք: Նաև այնպես չէ, թե մինչ այս լռում էինք, նոր միայն որոշեցինք բարձրաձայնել: Բայց պետք է, պետք է ահազանգել, «բզել», գոռալ:

Այնքան ժամանակ, մինչև որ տեղ հասնի, մինչև որ մարդիկ հետ գան կործանարար թմբիրից ու փորձեն կասեցնել համընդգրկուն անկումը: Անդաստիարակության ու բարոյազրկության մասին: Հենց՝ բարոյազրկության: Մարդկային նկարագրի լիակատար կապիտուլ յացիայի ու կորստի մասին: Դրա ամենից ցցուն նմուշները հերթական անգամ դրսևորվեցին այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի պաշտամունքով տարված, կարելի է ասել՝ «Փաշինյանի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդների տպավորություն թողնող ինչ-ինչ սուբյեկտներ ամենակեղտոտ ու գռեհիկ բառամթերքով հարձակվեցին Հայրենիքի համար պատերազմում զոհված զինվորի մոր վրա: Ամենաստոր ու ամենից անմարդկային դրսևորումներն, իհարկե, նորություն չեն, դրանք արձանագրվեցին ոչ միայն հիմա, երբ նորելուկ դատավորը, Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու կամ, ինչ իմանաս, իր հավատարմությունը արտահայտելու նպատակով որոշեց կալանավորել զոհված զինվորի մորը:

Այս դատավորի նման պահվածքը լրիվ տեղավորվում է Հայաստանում իշխանության կողմից օրենքի, արդարության ու բարոյականության վրա խորապես թքած ունենալու իրողության համատեքստում: Ամենից սարսափելին այն էակներն են, որ սոցցանցերում սկսեցին զոհվածների ու նրանց ծնողների հասցեին իրենց գարշահոտ լեզուները շարժել, վիրավորել, գռեհկաբանել, հայհոյել: Զոհվածների գերեզմանների հասցեին վայրահաչեցին ոմանք: Սա՛ է աղետը: Ու կապ չունի՝ ինչ-որ ֆեյքարանի հրահանգով էին դա անում, թե, այսպես ասած, «ինքնաբուխ»: Նույն այդ ֆեյքերի հետևում նորից մարդիկ են, ֆեյքերը այլմոլորակայիններ չեն, դրանց հետևում մեր շուրջն ապրողներ են: Դրանք օրվա իշխանության կողմնակիցներն են, և դա օրվա իշխանության բովանդակային նկարագրի արտահայտությունն է: Հիրավի, մարդկայնությունից իսպառ դուրս եկած, մարդկայնությունը բացարձակապես կորցրած մեկը պիտի լինի, որ տարրական հարգանք չունենա զոհվածի, նրա հիշատակի, նրա շիրիմի, նրա ծնողի նկատմամբ ու... բերանը շաղ տա:

Սա, գիտե՞ք, քաղաքականությունից դուրս է, սա ընդհանրապես կապ չունի որևէ քաղաքականության հետ: Սա մարդկային նկարագրի, ավելի ճիշտ՝ դրա կորստի հետևանք է ու խնդիր: Սա այն նշանն է, որը ցույց է տալիս՝ անձը բարոյապես մեռել է, ոչնչացել, մարդուց վերածվել է բարոյական ոչնչության: Երևի դա օրինաչափ է: Եթե երկրի ղեկավար է համարվում մեկը, որի համար պարտությունը հպարտանալու բան է, որի համար Հայոց հողը թշնամու «տարածքային ամբողջականությունն» է, որի համար սուտն ու կեղծիքը սովորական բաներ են, իսկ անպատասխանատվությունը՝ կենսակերպ, և եթե նման «որակներով» մեկը ունի հազարավոր երկրպագուներ, պարզ է, որ այդտեղ հասարակության մասին խոսելն արդեն ճոխություն է: Ի՞նչն է հատկանշական: Այն, որ զոհվածների, նրանց ծնողների հասցեին ավել-պակաս շատ դուրս տվեցին ու լրիվ չափն անցան, առաջինը երևի փաշինյանական քարոզիչներն սկսեցին գլխի ընկնել: Ու դրան հաջորդեց հասկանալի կենտրոնից կազմակերպված ալիք, թե՝ հայհոյախոսողներն, իբր, հայկական անուններով գրանցված ադրբեջանական ֆեյքեր են կամ նման մի բան:

Մինչդեռ կան մարդիկ, որ չզլացան մեկ առ մեկ տնտղել վայրահաչով աչքի ընկածների սոցցանցային էջերը՝ պարզելով, որ հիմնականում ռեալ անձնավորություններ են, ու ոչ էլ՝ թշնամական ֆեյքեր են: Ու դա ամենից ծանր բանն է: Այն, որ նմանների հետ մի երկրում ես ապրում, շնչում նույն օդը, հնարավոր է՝ դրանցից մեկնումեկի հետ երթևեկում ես, ասենք, հանրային փոխադրամիջոցում, խանութում կանգնում դրամարկղի մոտ, կամ նման մեկը, հանկարծ պարզվում է, հարևան բակից է կամ անգամ՝ շենքից: Նույնիսկ ամենից վատ ու աղետաբեր իշխանությունը վերջ ունի: Ու Նիկոլ Փաշինյանի մղձավանջային կառավարումն էլ է մի օր ավարտվելու:

Այն սպառված է արդեն իսկ, բայց ավարտը միշտ չէ, որ սպառվածության հետ համընկնում է: Ինչևէ: Կգա նաև այդ օրը: Իսկ, այ, մարդկային նկարագիրը կորցրած, բարոյականության բոլոր կարմիր գծերը հատած այդ մյուսների հետ ինչպե՞ս վարվել: Այդ մահացու, բարոյամտավոր քաղցկեղից ի՞նչ «քիմիա» կազատի: Թե՞ «կախարդական» կինոների նման, հենց գլխավոր չար ուժի գործունեությունը դադարի, դրա ազդեցության ու փառի տակ ընկածներն էլ ինքնըստինքյան «հետ կգան»: Քիչ հավանական է: Բայց որ ահռելի ջանքեր են պահանջվելու՝ հասարակության բարոյական մակարդակն ու նկարագիրը վերականգնելու համար, ակնհայտ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել