Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանը՝ վստահելի և կանխատեսելի գործիչ Արևմուտքի համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում չափազանց ակտիվ է և բուռն գործունեություն է ծավալում թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, ինչպես նաև օգտագործում է Ռուսաստանում և Արևմուտքում ունեցած իր բոլոր կապերը՝ արցախցիների ձայնը միջազգային հանրությանը հասցնելու, ինչպես նաև Արցախում ներքաղաքական իրավիճակը կարգավորելու և ներքաղաքական ցնցումներից այդ երկիրը զերծ պահելու համար։

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, թեև առանձնապես չէր էլ գնացել։ Վերջին շրջանում նա հատկապես կառույցներ էր ձևավորում Արցախում։ Երբ պետնախարար էր, Վարդանյանն անձամբ է հասկացել, որ պետք է ունենալ այլընտրանքային կառույցներ, որոնք հենարան կլինեն իր և արցախցիների համար, քանի որ գործող հին կառույցները հեռանկարային չեն, նաև որոշակի կոռուպցիոն և այլ թելերով կապված են Հայաստանի գործող վարչախմբի հետ, և շատ դեպքերում կաշկանդված են իրենց քայլերում։ Այդ կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ստեղծման մասին՝ փաստելով, որ Արցախում գոյություն ունի դիմադրության ճակատ, որն անկախ է Արայիկ Հարությունյանից, ընդդիմադիր լուրջ բևեռ է, որն իր իզմերով, աշխարհընկալումներով և արժեքներով տարբերվում է Արցախի քաղաքական համակարգի այլ դերակատարների՝ այդ թվում հիստերիկ շարժումներով իշխանություն պահանջողներից։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայտարարումը փաստեց նաև, որ Արցախում գոյություն ունի բավականին լուրջ ուժ, որը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու փաշինյանական նկրտումներին և հայտ է ներկայացնում՝ ամեն գնով պայքարել այդ փաստաթղթի դիմաց թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նախօրեին էլ Հակոբավանքի մոտ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր տեսաուղերձում Ռուբեն Վարդանյանը հասցեական և կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին՝ փաստարկելով , որ հենց նա է գլխավոր պատասխանատուն և մեղավորը։ Փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ փորձում են Ռուբեն Վարդանյանին ներկայացնել որպես ռուսական գործակալ, մինչդեռ իրականում Արցախում ռուսական խաղաղապահների և ռուսական իշխանությունների գործողությունները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նրանց վերաբերմունքը փաստում է, որ Վարդանյանին ավելի շատ և ավելի դրական ընկալում են արել Արևմուտքում։

Իհարկե տասնամյակներ շարունակ «Ֆորբսի» բարձր հորիզոնականներում գտնվող և Ռուսաստանում բիզնես ունեցող Ռուբեն Վարդանյանին շատերն ընկալում են հենց ռուսական տեսանկյունից, սակայն գաղտնիք չէ, որ նա լրջագույն կապեր ունի նաև Արևմուտքում, այդ թվում Միացյալ նահանագներում այսօր որոշում կայացնող դեմոկրատական կուսակցության շարքերում, ուստի և փորձում է նրանց միջոցով ներազդել քաղաքական գործընթացների վրա։

Բնականաբար, հաշվի առնելով նաև կապերը ՌԴ –ում, պետք է փաստել, որ Վարդանյանը ՝ ի տարբերություն Արցախի և Հայաստանի գործող իշխանությունների պետք է բալանսավորված քաղաքականություն վարի, սակայն ըստ էության, նա միակ քաղաքական անձն է, որը կարող է Արևմուտքի համար վստահելի և կանխատեսելի գործընկեր լինել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, ավելին Միացյալ նահանգները վաղուց որոշել են դուրս գրել Փաշինյանին՝ հասկանալով, որ նա ո՛չ կանխատեսելի է և ո՛չ էլ վստահելի գործընկեր, իսկ Հայաստանում այսօր չկա այն քաղաքական դեմքը և այն քաղաքական ուժը, բացի Ռուբեն Վարդանյանից և «Ապրելու երկիր» կուսակցությունից, որոնք կկարողանան լուրջ շփումներ ունենալ Արևմուտքի հետ։

Գոհար Հակոբյան

Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Նոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին