Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նոր տարուն տղայիս մարմինը «նվեր» ստացա». Հենրիկ Էլոյանն անմահացել է Կարմիր շուկայում. այսօր նա կդառնար 22 տարեկան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խելոք երեխա էր, լսող, պահանջկոտ չէր, երբեք որևէ մեկին չէր նեղացնում, ամեն ինչ անում էր, որ ինձ լավ զգամ: Ամեն հարցում բոլորին ինձ էր օրինակ բերում: Դպրոցում շատ լավ էր սովորում, փայլում էր ռուսաց լեզվից: Չարաճճի է եղել, բայց ոչ վնասակար: Ո՛չ վարքի, ո՛չ ուսման առումով երբևէ իր ուսուցիչներից որևէ դժգոհություն չեմ լսել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Համեստը՝ Հենրիկի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հենրիկն ընդունվել է Ագրարային համալսարանի վարժարան, իսկ հետո՝ նշյալ համալսարան: «Տղաս ծառայում էր արդեն, մի օր եղբայրս Հենրիկի հետ զրուցելիս ասել էր՝ լավ ծառայիր, սերժանտի կոչումով վերադարձիր, հետո կընդունվես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հետագայում լավ աշխատանք կունենաս: Եղբորս ասածի կողքով անտարբեր չէր անցել, դիմել էր փոխգնդապետ Արթուր Հակոբյանին, որ իրեն սերժանտական դասերի ուղարկեն, բայց պատերազմն ավելի շուտ սկսվեց»: Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը ևս զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին, նրա մարմինը պատերազմից ամիսներ անց գտան: 2019 թ. հուլիսի 2-ին Հենրիկը զորակոչվել է ժամկետային զինծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Շատ գոհ էր ծառայությունից: Եթե անգամ դժվարություն ունենար, երբեք ինձ չէր ասի այդ մասին: Իր դժվարությունը կզգայի, երբ տղայիս ձայնը, ձայնի միջի դողոցը լսեի: Բայց երբեք ինձ բառացի չէր ասի, որ ինչ-որ խնդիր կամ դժվարություն ունի»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Այդ օրն Աբովյանում էի: Իմ եղբոր երկու տղաներն էլ էին ծառայում Քարվաճառում: Եղբորս կինը զանգեց՝ ո՞ւր ես, պատասխանեցի, որ քնած եմ: Բարձր ձայնով լացելով ասաց, որ պատերազմ է սկսվել: Սկսեցի զանգել Հենրիկիս, զանգերս անպատասխան էին մնում: Զանգեցի հրամանատարներից մեկին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարմար լինի, ինքը կզանգի: Օրվա ընթացքում հայրիկն ու քույրիկն են կարողանում կապվել իր հետ, ասում է՝ խառն ենք, կզանգեմ: Ու այդ պահից արդեն սկսվեցին մեր դաժան օրերը: Իր ծառայության ողջ ընթացքում ամեն րոպե և ամենուր հեռախոսս ձեռքումս էր, որ երբ զանգի, միանգամից պատասխանեմ: Բայց երբեք գիշերով չէր զանգում»:

Մինչև հոկտեմբերի 7-ը Հենրիկը եղել է ռազմական գործողությունների կիզակետում, սակայն այդ օրը վիրավորվել է: Իրեն նախ տեղափոխել են Խնձորեսկի հոսպիտալ, մայրիկն այնտեղ է գնացել որդուն տեսնելու համար: Հետո տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, ապա՝ Երևան: Հենրիկին պիտի վիրահատեին, քանի որ բեկորը ողնաշարին բավականին մոտ էր, նախապես չէին հեռացրել: Երևանում մեկ շաբաթ մնալուց հետո Հենրիկին կրկին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ, ասել էին, որ հետո նորից Երևան են բերելու, սակայն իրադարձություններն այլ կերպ են դասավորվում: «Սիսիանի հոսպիտալից հոկտեմբերի 26-ի առավոտյան Հենրիկին բաց վերքով ուղարկում են դիրքեր: Շատ ուշ զանգեց ինձ, որ չկարողանամ հասնել իր մոտ և իրեն հետ բերեմ: Մեկ օր մնացել է Շուշիում, հետո ուղարկել են Կարմիր շուկա: Իր հրամանատարն ասել էր՝ Էլոյան, դու քո բաժին երկաթը ստացել էիր, ինչի՞ հետ եկար, պատասխանել էր՝ եկել եմ, որ ձեզ մենակ չթողնեմ»: Հոկտեմբերի 28-ին Հենրիկը զոհվել է:

«ԱԹՍ-ն հարվածել է զենքով բարձված մեքենային, Հենրիկը կանգնած է եղել մեքենայի կողքին, ալիքը նրան «հարվածել է» հողաթմբին: Այդ օրն առավոտյան խոսել է մեր հետ, ուրախ էր, անգամ ծիծաղում էր, բայց ձայնի մեջ դողոց կար: Հետո ասաց՝ հեռախոսն անջատում եմ, գործ ունենք անելու, վերջացնեմ, կզանգեմ, կխոսենք: Հեռախոսն անջատեց ու անջատեց: Այդ օրը սիրտս ծակեց, անգամ բարձր գոռացի, հարցրեցին՝ ի՞նչ եղավ, ասացի՝ հաստատ մի բան եղավ, սիրտս ծակում է: Որևէ մեկից որևէ տեղեկություն չէինք կարողանում ստանալ, չգիտեին ինչ-որ բան կամ էլ գուցե չէին ուզում ասել: Իր հորեղբայրը եկավ մեր տուն, Հադրութում էր եղել, կամավոր էր գնացել: Ասաց, որ հարցուփորձ է արել Հենրիկի մասին, ըստ լուրերի՝ իրենց Մարտունի են տեղափոխել»: Հորեղբայրը կարողանում է կապ հաստատել Հենրիկի հրամանատարի հետ, վերջինս ասում է, որ հոկտեմբերի 28-ին մեքենան պայթեցրել են, իսկ Հենրիկը դրա կողքին կանգնած է եղել, հավանաբար, զոհվել է:

«Հրամանատարը վիրավորվել էր, այդ ժամանակ արդեն Վանաձորում էր: Ասաց, որ ճշտումներ կանի ու կզանգահարի: Լսեցի հրամանատարի խոսքերը, որ գուցե զոհվել է: Հետո ամուսնուս հետ տագրս դուրս եկավ տանից, ամուսինս վերադարձավ այլայլված, գույնը գցած: Աղջկաս հետ սկսեցինք հարցախեղդ անել իրեն, ասաց՝ մեքենան պայթել է, չգիտենք՝ ինքը դրա կողքին է եղել, թե ոչ»: Հետո սկսվում է մղձավանջը. ընտանիքը սկսում է ամեն հնարավոր տարբերակներով փնտրել Հենրիկին: Հայրիկն ու քույրիկը ՊՆ են գնում, մեկն ասում է, թե իր եղբայրն էլ է այնտեղ ծառայում, խոստանում է զանգահարել և լուր հայտնել: Խոստումը կատարում է, զանգահարում է Հենրիկի հայրիկին ու ասում, որ տղան զոհվել է:

«Սկսեցինք նրան փնտրել հիվանդանոցներում ու դիահերձարաններում: Իր մարմինը նոյեմբերի 21-ին Կարմիր շուկայից դուրս էին բերել, տեղափոխել Երևան՝ Հերացի: Այդ օրը այնտեղ էի՝ չիմանալով, որ իրեն բերում են Երևան: Խնդրեցի թույլ տան, որ գտնեմ տղաների միջից, բայց մերժեցին: Իրենց էլ եմ հասկանում, չէին կարող: Երեք անգամ Ստեփանակերտ եմ գնացել՝ վստահ լինելով, որ իմ երեխան Երևանում է: Վերջին անգամ Ստեփանակերտ գնացել եմ դեկտեմբերի 22-ին՝ իր հրամանատարի՝ Կարեն Աթոյանի հետ: Նրա աչքը վնասվել էր տղայիս զոհվելու օրը, երբ ցանկացել էին դուրս բերել տղաների մարմինները: Իր հետ գնացել եմ Ստեփանակերտ իմ տղային փնտրելու: Վերադարձա Երևան, մի տեսակ հույսս կորցնում էի, բայց նաև վստահ էի, որ ինքը Հերացիում է: Նորից գնացի այնտեղ, աշխատակիցն ասաց, որ մի քանի տղա կա իրենց մոտ, սակայն այրվածքներն այնքան շատ են, որ համընկնումներ չեն լինում, պետք է սպասել: Նոր տարուն տղայիս այրված մարմինը «նվեր» ստացա:

Դեկտեմբերի 31-ին հաստատվեց ԴՆԹ-ն: Խանութում էի, երբ զանգահարեցին Հերացիից, ասացին, որ երկրորդ ԴՆԹ-ն են ուզում, այնպես ուրախացած գոռացի, որ մարդիկ մտածեցին, թե ողջ են գտել տղայիս: Իմ համար դա ուրախություն էր, որովհետև արդեն գնալու տեղ ունեի: Հունվարի 3-ին կրկին Հերացիում էինք, նաև ատամնաշարով հաստատեցին, որ Հենրիկն է: Հունվարի 4-ին տղայիս տուն տարա: Չէի ուզում իրեն Եռաբլուրում հուղարկավորել: Բայց երբ վիրավոր էր, տագրոջս թոռներն իրեն ասում էին՝ դու մեր հերոսն ես, ինքն էլ բարկացած ասաց՝ ես հերոս չեմ, հերոսները Եռաբլուրում են, ես քայլում եմ: Այս խոսքերը հիշելով էլ որոշեցի, որ ինքն էլ պետք է լինի Եռաբլուրում: Հիմա ինձ ուժ տվող որևէ բան չկա, փորձեր արեցի, որ գնամ, երեխուս հասնեմ, բայց չստացվեց: Ինձ երևի ուժ է տալիս իրեն ապրեցնելը, իրենից այն կողմ աշխարհ չկա: Իրեն ամեն վայրկյան զգում եմ, իր նկարից անգամ ստանում եմ իմ հարցերի պատասխանները»:

Հ. Գ. - Հենրիկ Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ծառայության ընթացքում ևս արժանացել է շնորհակալագրերի ու կրծքանշանների: Հուղարկավորված է Եռաբլուրում: Հենրիկը ծնվել է 2001 թ. մայիսի 25ին: Այսօր Հենրիկը կդառնար 22 տարեկան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Նոր հաղորդագրություն Արցախից