Ереван, 25.Март.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էլեկտրական սալօջախներ. ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել դրանց էվոլյուցիան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհում քչերը կարող են պատկերացնել խոհանոցն առանց սալօջախի: Բայց դրա էվոլ յուցիան սկսվել է մեր ժամանակներից շատ առաջ: Սկզբում մարդը սովորել է սնունդ պատրաստել կրակի վրա, հետո սովորել է եփել այն՝ օգտագործելով կավով ծածկված կամ քարերով պատրաստված օջախ: Սկզբում օջախներն ու վառարանները աշխատել են փայտով կամ ածուխով: Արդյունաբերական հեղափոխության ընթացքում չուգունե վառարաններ են սկսել պատրաստել: Երբ մարդը սովորել է օգտագործել բնական գազը, դրա համար ստեղծվել են գազօջախներ, և տնային տնտեսուհիների կյանքը սկսել է փոխվել դեպի լավը:

19-րդ դարում գազը հիմնականում փոխարինվել է որպես էներգիայի աղբյուր, հայտնվել է էլեկտրականությունը, որը սկսել են օգտագործել ամենուր: Եվ խոհանոցը բացառություն չի կազմել: Էլեկտրական սալօջախի ստեղծման պատմությունն անքակտելիորեն կապված է 1831 թվականին Մայքլ Ֆարադեյի կողմից էլեկտրամագնիսական ինդուկցիայի հայտնաբերման հետ: Բայց այն ժամանակ այդ գյուտը լուրջ չի ընդունվել: Միայն տասնամյակներ անց է էլեկտրամագնիսական ինդուկցիայի գործնական կիրառումը հայտնվել մարդու գործունեության ոլորտներում, ներառյալ՝ խոհանոցային սարքերը: 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ կանադացի գյուտարար Թոմաս Ահերնը ներկայացրել է խոհանոցային էլեկտրական սալօջախի առաջին օրինակը:

Ցավոք, դա գրեթե աննկատ է մնացել, քանի որ խոհանոցում դժվար էր էլեկտրականություն օգտագործել, և այն ժամանակ դա նույնիսկ անհարմար էր: Սկզբից անհրաժեշտ էր լուծել էլեկտրաֆիկացման խնդիրը: Էլեկտրական սալօջախի զարգացման պատմության մեջ գերմանացի Էմիլ Ռատենաուն է կարևոր տեղ զբաղեցնում: 1893 թվականին նրա հիմնադրած ընկերությունը սկսել էր էլեկտրական լուսավորության համակարգերի ներդրում իրականացնել: Ռատենաուն որոշել էր այն օգտագործել տնային գործերը հեշտացնելու համար: 1908 թվականին, համադրելով մի քանի խոհարարական գործիքներ, թողարկվել է առաջին էլեկտրական սալօջախը: Ռուսական Կայսրությունում առաջին էլեկտրական սալօջախը հայտնվել է միայն 1913 թվականին: Արտաքինից այն նման է եղել փոքրիկ սեղանիկի, որի վրա էլեկտրական այրիչներ հիշեցնող մեխանիզմներ են եղել, իսկ պարույրների կամ այրիչների փոխարեն, որոնք այդ ժամանակ դեռ հորինված չէին, եղել են մետաղական թիթեղներ:

Այդ սալերի միջով անցնող էլեկտրական հոսանքը տաքացրել է դրանք: Նման սարքերի վրա էլ սնունդ են պատրաստել: Հետագայում մետաղական թիթեղները փոխարինվել են չուգունով: Բայց պարզվել է, որ դրանք կարճաժամկետ են աշխատում՝ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ կորանում են, և խոհանոցային պարագաների հավասարաչափ տեղադրումը կոր «բլիթների» վրա գրեթե անհնար էր. շատ հավանական էր, որ դրանք վառարանից ընկնեն: Բացի դա, շատ ժամանակ է պահանջվել նման «բլիթները» տաքացնելու համար, իսկ կոր վիճակում՝ ավելի շատ:

Եթե սառը բան պատահաբար լցվեր դրանց վրա, ապա «բլիթը» կարող էր հեշտությամբ ճաքել: Սակայն նոր տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը կանգ չի առել, և 1970 թվականին «նրբաբլիթների» տեսքով ջեռուցման տարրերը փոխարինվել են կերամիկական մակերեսներով: Նրանց տաքացումը տեղի է ունենում ինֆրակարմիր ճառագայթման ազդեցության պատճառով: Դրա շնորհիվ խոհարարական գործընթացն է արագանում, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը նվազում է: 1987 թվականին շահագործման են հանձնվել նոր ինդուկցիոն տիպի էլեկտրական սալօջախները: Դրա աշխատանքի հիմքը մագնիսական դաշտի էներգիայի օգտագործումն է: Սակայն հասարակ մարդկանց շրջանում այդ սարքը լայն տարածում չի գտել իր բարձր գնի պատճառով, բայց պրոֆեսիոնալ խոհարարները հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ:

Ինդուկցիոն տիպի էլեկտրական սալօջախները ներկայում էլ լայնորեն օգտագործվում են արագ սննդի և ռեստորանային բիզնեսում: Էլեկտրական վառարանների առավելությունները ներառում են պատրաստման ժամանակ բաց կրակի, ծխի, աղտոտման բացակայությունը և, իհարկե, արդյունավետությունը: Այնուամենայնիվ, դրանք նույնպես ունեն իրենց թերությունները: Դրանցից են ցանկացած մետաղական մակերևույթի վրա էլեկտրական վառարաններ տեղադրելու անհնարինությունը, ինչպես նաև ֆերոմագնիսական խառնուրդից պատրաստված հատուկ խոհարարական կաթսաների օգտագործման անհրաժեշտությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Планируется создать народное ополчение: «Паст»В России также внимательно следят за выборами в Гюмри: «Паст»Возвращаются ли сферы влияния на международную арену? Переговоры представителей России и США завершились: Они продлились более 12 часов Маск за два месяца потерял 148 млрд. долларов Литва вслед за Польшей заминирует границу с Беларусью и РФ В ЕАЭС выросли объемы грузоперевозок: Какой показатель у Армении? В Армении произошло очередное ДТП со смертельным исходом Трамп: К Авраамским соглашениям присоединятся новые страны Трамп заявил, что ждет скорого подписания соглашения об ископаемых с Украиной Российский министр: В 2024 году россияне совершили в Армению около 1 млн. поездок МИД: Венгрия выступает против членства Украины в ЕС, это подорвет экономикуРоссийский министр: Взаимная торговля с Арменией по итогам 2024 года выросла в 1,6 раза США введут 25%-е пошлины против тех стран, которые покупают нефть и газ у Венесуэлы Сотрудники Евросоюза подняли себе зарплаты в седьмой раз за три года С мая будут запущены дополнительные рейсы по направлению Красноярск-Ереван-Красноярск Белоруссия начала проверку боевой готовности вооруженных силАрмения и Россия подчеркнули важность политического диалога на различных уровнях Российско-американские переговоры в Саудовской Аравии длятся уже более девяти часов В Турции задержали 10 журналистов на фоне протестовСын певца «Спитакци Айко» оправдан США откажут более чем 500 тыс. лиц в выдаче статуса легальных мигрантовГлавы МИД Армении и Венгрии провели переговоры Финансово грамотные вместе с Idram JuniorNYT: Путин намерен выжать как можно больше из желания Трампа заключить мирную сделкуИ в ЕС раскритиковали Эрдогана В Израиле заявили, что готовы к военному решению вопроса ядерной программы Ирана В Иране произошло землетрясение магнитудой 5 Курсы валют в Армении Парламентская комиссия одобрила в окончательном чтении законопроект о членстве Армении в ЕСУ пассажира рейса Лос-Анджелес – Ереван похитили 9500 долларов В Ереване произошло очередное ДТП с участием рейсового автобусаАнкара официально опровергла сообщения об открытии армяно-турецкой границыWSJ: Трамп поручил Минюсту надавить на юристов, оспаривающих в суде его политикуЦАХАЛ ликвидировал двух командиров ХАМАСГермания все еще планирует разместить ракеты США в стране в 2026 годуКонституционный суд Южной Кореи восстановил премьера в должностиWSJ: Израиль готовит масштабную наземную операцию в ГазеВ 104-летней библиотеке на границе Канады и США изменятся правила посещения из-за политики ТрампаПосол Франции в Армении посетил Культурный центр Франкофонии в ГорисеВ Эр-Рияде начались переговоры делегаций РФ и США по украинскому урегулированиюВ федеральном парламенте Бельгии пройдут слушания по проекту резолюции по Нагорному КарабахуГлава МИД Ирана посетит АрмениюВ Ростове-на-Дону загорелся торговый центрВоеннослужащие ЮВО в Армении почтили память жертв теракта в «Крокус Сити Холле» Science: Младенцы способны кодировать свои воспоминанияЖители Вардашена проводят акцию протеста у здания мэрии ЕреванаСША могут прибегнуть к боевым действиям в отношении ИранаFinancial Express: США за день заработали 5 млрд. долларов на продаже 1000 иммиграционных «золотых карт» В Стамбуле над участниками акции протеста распылили газ: сообщается о применении водометов