Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե տարածքներ հանձնենք, չենք ունենա Նոյեմբերյան-Իջեւան միջպետական ճանապարհ

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իշխանությունները հիմա էլ անցել են, այսպես կոչված, անկլավները հանձնելու հետ մարդկանց հաշտեցնելու գործին: Արցախի հարցը հորով-մորով անելուց հետո այժմ էլ խոսվում է Տավուշի եւ Արարատի մարզերից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին: Սարսափելին այն է, որ իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում իրենց դավադիր նպատակները` չէ՞ որ այս տարիներին ինչ արեցին, հասարակությունը հաշտվեց եւ հանդուրժեց: Թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում անկլավների հետ, իշխանությունները ո՞ր գյուղերն ու ճանապարհներն են այժմ հանձնելու Ադրբեջանին, հավանաբար, քչերը գիտեն: Մեզ հատկապես հետաքրքրում է Տավուշում բնակվողների դիրքորոշումը:

Մենք զրուցել ենք Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ:

- Պարոն Ալավերդյան, Ոսկեպարում երբեւէ ադրբեջանցիներ ապրե՞լ են, այն այսօր ներկայացնում են որպես անկլավ եւ ցանկանում են հանձնել Ադրբեջանին:

- 1937 թվականին, երբ Հայաստանը միացավ Խորհրդային Միությանը, այդ ժամանակվա քարտեզներով անկլավներ առհասարակ գոյություն չեն ունեցել: Հանրային գրադարանում կան քարտեզներ` 1927 թվականին հրատարակված, որոնք ես անձամբ եմ ուսումնասիրել: Այդ քարտեզներում հստակ է, որ սահմանն ավելի հեռու է մեզնից, քան կարող ենք պատկերացնել` Ջողազի լճից էլ այն կողմ: Անկլավներ չեն եղել առհասարակ: 37 թվականին փոփոխություններից հետո նոր-նոր սկսել է անկլավների մասին խոսվել: Կոնկրետ այստեղ մշտապես հայեր են ապրել:

- Եթե գյուղերը հանձնվեն թշնամուն, ի՞նչ պետք է անեն այդտեղ ապրող մարդիկ:

- Մենք դեռ վաղուց ձեւը գտել ենք, զենքը վերցրել ու պայքարել ենք, պայքարի այլ ձեւ չգիտեմ, տարբերակը դա է: Մեզ մոտ կան միջնադարյան կառույցներ, որոնք փաստում են տեղի հայկական լինելու հանգամանքը: Խաչքարեր, գերեզմանաքարեր, վանական համալիրներ․ դրանք բոլորը հայկական են եղել: Մենք մի քանի անգամ ազատագրել ենք այն տարածքները, որոնք մերն են եղել, սակայն սովետական տարիներին դրանք Ադրբեջանին են տվել: Մեր եկեղեցու հարեւանությամբ մի գյուղ կա` 1870 թվականին մահմեդականներ են եկել այնտեղ, սակայն դա մեր գյուղատեղին է եղել, դարերով այնտեղ հայեր են ապրել, սակայն հետո տարբեր խնդիրների պատճառով այնտեղ չենք ապրել:

- Այսինքն` Դուք պնդո՞ւմ եք, որ Ոսկեպարն ադրբեջանական բնակավայր չի եղել եւ չի կարող անկլավ համարվել:

- Այն բացարձակապես հայկական տարածք է: Միշտ այստեղ հայեր են ապրել, բայց հետո կաշառքով ու խաբեություններով զավթել են մեր տարածքները: Անօրինական կերպով զավթեցին մեր հողերը, սկսեցին ինչ-որ բաներ կառուցել:

- Հիմա իշխանությունները կարծում են, որ Ոսկեպարն ադրբեջանական գյուղ է:

- Էդ նույն սկզբունքով Ղարաբաղն էլ է ադրբեջանական ու պիտի հանձնվի նրանց: Համաձա՞յն եք:

- Ամեն դեպքում հանձնողները հանձնում են, անկախ նրանից՝ ով է համաձայն եւ ով` ոչ:

- Եկեք քաղաքականությունից մի քիչ հեռանանք:

- Սա քաղաքական հարց չէ, ձեր ապագայի ու անվտանգության հարցն է:

- Եկեք պատկերացնենք` ես ու դու ունենք գործարան, դու թույլ ես, չես կարողանում պահել այն, ես խլում եմ, ի՞նչ է ստացվում, որ դա ի՞մն է, նորմա՞լ է դա: Ասում եմ՝ նույնիսկ 70-ականների քարտեզներով ադրբեջանական զավթումների մասին կա նշված:

- Ո՞ր տարածքներն են դրանք:

- Օրինակ` Կիրանց գյուղի մոտ մի կամուրջ կա, որը երբեք Ադրբեջանինը չի եղել, սակայն այսօր ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք:

- Իսկ նրանք մեզ վերադարձնելու բան ունե՞ն:

- Մենք նրանց հսկողության տակ ոչ միայն Արծվաշեն ունենք, այլեւ Բերքաբերից այն կողմ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանը զավթել է: Միայն 700 հեկտար մրգատու այգիներ ենք այնտեղ ունեցել: Ես էլ եմ ժամանակին լրագրող եղել, շրջայցեր ենք արել, ամեն ինչ գիտեմ:

- Այժմ, եթե Ոսկեպարը հանձնվի Ադրբեջանին, ի՞նչ եք անելու:

- Ես երբեք իմ գյուղը չեմ լքել, չեմ էլ լքելու: Պարզապես, գիտե՞ք ինչն է խնդիրը, 90-ականներին շատ համախմբված էինք, գալիս էին կանգնում կողքներս, էսօր բոլորը ցույց անող են, սահման պահող չկա, ոչ մեկը չի գալիս սահման: Գեղազնիկ Միքայելյանը` ազգային հերոսը, այստեղից չէր հեռանում, մեզ շատ է օգնել, կազմակերպչական հարցեր տարել, հենց նրա ու նրա նմանների շնորհիվ մենք կարողացանք պահել մեր ունեցածը: Այժմ եթե տարածքներ հանձնենք, չենք ունենա Նոյեմբերյան-Իջեւան միջպետական ճանապարհ․ սա` մեկ, երկրորդ` եթե անկլավներ տանք, մինչեւ Վանաձորի եւ Ալավերդու սարերը ազատ տարածք է գոյանալու, որին տիրանալու է թշնամին: Ազատամուտ, Վազաշեն, Այգեհովիտ համայնքներն էլ ճանապարհից զրկվելու են:

 

Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян