Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արտաքին պարադիգման փոխելու համար ներքաղաքական փոփոխություններ են հարկավոր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոսկվայում նախօրեին կայացած հերթական եռակողմ հանդիպումը դիտարկելով բանակցային ակտիվ փուլի՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում մեկը մյուսի հետևից կազմակերպվող հանդիպումների համատեքստում՝ «Փաստի» հետ զրույցում միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշել է. «Հայաստանի այսօրվա քաղաքական ռեժիմի պարագլխի կողմից երկրի հանձնման, երկրի շահերի վաճառքի գործընթացն իրենց իսկ նախանշած փուլում է։ Այն փաստը, որ իրենք, այնուամենայնիվ, ի վիճակի չեն վերջնական ստորագրել, այսպես կոչված, խաղաղության փաստաթուղթը, պայմանավորված չէ ստորագրելու ցանկության բացակայությամբ։ Պատճառն այն է, որ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչ զիջել, իսկ ադրբեջանական կողմն ամեն անգամ իր պահանջներն էլ ավելի է մեծացնում։ Այսինքն, Ադրբեջանին արդեն բավարար չէ միայն Արցախը, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի Տավուշի և Արարատի 8 գյուղ, որին, փաստացի, հայկական կողմը համաձայն է։ Ադրբեջանին, սակայն, դա էլ չի բավարարում ու նաև «միջանցք» է պահանջում։ Ինչպես երևում է, Ադրբեջանը նաև չի պատրաստվում հետ քաշել իր զորքերը հայկական այն տարածքներից, որոնց նկատմամբ այս պահին ռազմական վերահսկողություն է հաստատել»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ կան նաև այլ պահանջներ, որոնք այս պահին չեն բարձրաձայնում։

«Ամեն դեպքում պարզ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել Արցախով, հայկական 8 գյուղով և նույնիսկ «Զանգեզուրի միջանցքով»։ Մասնավորապես՝ մի քանի անգամ արդեն բարձրաձայնել են ադրբեջանցիների «վերադարձի» պահանջի մասին։ Մեծ հաշվով, գոնե հայկական շահի տեսանկյունից չեմ կարծում, թե Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որևիցե հանդիպում կարող է առաջընթաց գրանցել։ Դա չի կարող լինել, երբ կողմերից մեկն անընդհատ զիջում է, մյուսը նոր ձեռքբերումներ է ունենում։ Հայկական կողմի համար առաջընթաց չկա»,- շեշտեց Մանվելյանը։

Վերջինիս դիտարկմամբ, առհասարակ աշխարհաքաղաքական կենտրոնները երկու կարևորագույն սկզբունքով են առաջ շարժվում։ «Աշխարհաքաղաքական կենտրոններն առաջին հերթին իրենց շահերից ելնելով են գործում։ Բացի այդ, հաշվի են առնում, թե որն է թույլ կողմը, որը նաև պատրաստ է զիջել, հանձնվել։ Ու քանի որ տվյալ դեպքում այդ դերում Հայաստանի իշխանություններն են, ապա աշխարհաքաղաքական ներկա զարգացումներն ի վնաս Հայաստանի են ընթանում։ Սա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական զարգացումները, այսպես թե այնպես, ի վնաս Հայաստանի էին լինելու, կամ իրենք հենց այդպես էին գծել։ Սա նշանակում է, որ հայկական կողմի, ոչ թե պետության, այլ գործող քաղաքական ռեժիմի մտավոր ու քաղաքական թուլությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ աշխարհաքաղաքական այս փոփոխություններն ի վնաս Հայաստանի են զարգանում։ Եթե այս քաղաքական ռեժիմը փոխվի, նորմալ մարդիկ գան իշխանության, ապա կփոխվի նաև աշխարհաքաղաքական պարադիգման։ Այսինքն, մենք կարող ենք աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, փոփոխություններն ամբողջությամբ հօգուտ մեզ շրջել, ինչը հնարավոր է»,- ընդգծեց նա։

Արմեն Մանվելյանի խոսքով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը մեր թշնամին չեն։ «Միևնույն ժամանակ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ էլ մեր բարեկամներն են։ Այստեղ իրենց շահերի համատեքստում է պայքար գնում։ Մեկն ուզում է Ռուսաստանին դուրս մղել, մյուսը՝ իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ինչը նորմալ աշխարհաքաղաքական գործընթաց է, և միշտ էլ այդպես է եղել։ Խնդիրն այն է, թե ինչպես է իրեն պահում հայկական կողմը և ինչպես է կարողանում այս իրավիճակում իր դիրքորոշումը, իր աշխարհաքաղաքական շահերը հստակ կերպով նախանշել։ Պարզ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները գործընթացի ինչ-որ փուլում անում են քայլեր, որոնք մեր շահերին չեն համապատասխանում, բայց սա ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ ավելի շատ պաշտոնական Երևանի մեղքն է»,- ընդգծեց նա։

Ադրբեջանի՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրով տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այդ տարածքի մեջ Արցախն ու «անկլավները» ներառելու մասին հայտարարությունը, Մանվել յանի խոսքով, առաջին հերթին գործող քաղաքական ռեժիմի պարտվողականության մասին է վկայում։ «Բայցի այդ, վկայում է քաղաքական ռեժիմի բարոյական ամեն տեսակի նորմերի բացակայության մասին։ Իրենք իրենց մեջ չեն կրում հայկական մշակույթը, ինքնագիտակցությունը, հայկական կոդը։ Ընտրել են մի քաղաքական ուղի, որի նպատակը ամեն ինչ զիջելն է, հավանաբար, ինչ-որ ֆինանսական աջակցություն ստանալու համար՝ լինի անձնական, թե, իբրև, պետությանը տրված գումարների տեսքով։ Ըստ այդ նպատակի, սրա հաշվին կփորձեն պահել իշխանությունը՝ հայտարարելով, թե իբր ինչ-որ տնտեսական հաջողություններ են գրանցել։ Մինչդեռ այս քաղաքականությունն արդեն իսկ իր անդրադարձն է ունեցել. 2-3 տարի է՝ Հայաստանից ահռելի արտագաղթ կա, ինչի մասին նախընտրում են լռել»,- հավելեց Մանվելյանը։

Նրա խոսքով, բանակցությունների նման տրամաբանության ու ընթացքի դեպքում, մեծ հաշվով, դժվար չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում։ «Այդուհանդերձ, միշտ կա այն հույսը, որ ինչ-որ պահի արտաքին գծում իրավիճակը կփոխվի՝ պայմանավորված ներքին փոփոխություններով։ Պարզ է, որ գործող քաղաքական ռեժիմը հայկական շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական շահերը։ Այս պայմաններում միակ բանը, որ կարելի է սպասել, հերթական կապիտուլյացիայի ստորագրումն է։ Ցանկացած փաստաթուղթ, որն այս ռեժիմը կստորագրի թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, լինելու է Հայաստանի կապիտուլյացիան՝ նաև քաղաքական, տնտեսական կապիտուլյացիան։ Ցանկացած շահի գոյաբանական կապիտուլյացիան է լինելու, ինչը հայոց հերթական ցեղասպանությանն է բերելու։ Հետևաբար, արտաքին պարադիգման փոխելու համար պետք է ներքին քաղաքական փոփոխությունների գնանք՝ առաջ բերելով գործող քաղաքական ռեժիմի փոփոխության հարցը»,- եզրափակեց Մանվելյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ