Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կենսուրախ, ժպտերես, ընկերասեր ու նպատակասլաց». Սամվել Ղազարյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մոտ երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելի մասին քույրիկի՝ Մարիամի հետ ենք զրուցում: «Նա հորեղբորս տղան է, միասին ենք մեծացել, մի տան մեջ ապրել: Փոքր տարիքում բավականին չարաճճի էր, կենսուրախ, ժպտերես, միշտ ուշադրության կենտրոնում: Պասիվ երեխա ու պատանի չի եղել, ամեն ինչ ուզում էր իմանալ: Դպրոցում սովորելու տարիներին տարբեր խմբակների է հաճախել: Շատ էր սիրում մեքենա վարել, ինչ կապված էր տեխնիկայի հետ, նրան հետաքրքրում էր: Փոքր տարիքից սկսել է մեքենա վարել և ծառայության ժամանակ նաև իր ցանկությամբ եղել է հրետանային մարտկոցի վարորդը: Պատերազմի օրերին տեխնիկայի ու մեքենաների հետ կապված ամեն հարցում իրեն վստահել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը:

«Խելացի, ընկերասեր, նպատակասլաց, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Շատ ընկերներ ուներ ու տարբեր տարիքի: Դպրոցում լավ էր սովորում: Հրաշալի երգում ու պարում էր, նվագում էր դաշնամուր, նաև իոնիկա: Արվեստի հետ կապված ամեն ինչ շատ էր սիրում: Ուզում էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա: Զորակոչվեց ծառայության: Բանակում որոշումը փոխել էր: Ցանկանում էր ծառայությունից հետո ավիացիայի հետ կապված դասընթացների հաճախել ու ինքնաթիռներ վարել: Պատերազմից մի քանի օր առաջ, երբ զրուցում էինք հեռախոսով, ասաց, որ Ոստիկանական ակադեմիայում սովորելու որոշումը փոխել է: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞վ է ուզում զբաղվել, ասաց՝ կվերադառնամ, կսովորեմ ավիացիայում և օդաչու կդառնամ»:

Սամվելը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Ցորում»: Եղել է հրետանային մարտկոցի վարորդ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր բոլոր նկարներում ժպտում է: Երբ արդեն ավտոբուսի մեջ էին և պետք է մեկնեին, պատուհանից դուրս նայեց ու էլի ժպտում էր: Սիրով էր ծառայում, բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, ծառայության ընթացքում մի քանի անգամ արձակուրդ եկավ: Երբեք որևէ հարցում չի տրտնջացել, որքան խոսել ենք իր հետ, միայն լավն է ասել, եթե անգամ դժվարություններ է ունեցել, ամեն ինչ ժպիտով է հաղթահարել, այդպիսին էր տրամադրվածությունը նաև պատերազմի օրերին: Տեսանյութը կա, որ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից Դ-20-երով տղաները մեկնում են ռազմաճակատ: Այդ տեսանյութերից ենք իմացել, որ Սամվելը թեժ կետեր է ուղևորվում, իսկ մեզ ասում էր, որ զորամասում է: Ամենաթեժ օրերին անգամ չենք իմացել, որ վտանգավոր տեղերում է: Երբ հեռախոսով խոսում էր մեզ հետ, իր ձայնից որևէ բան կասկածել անգամ չէինք կարող, միշտ ժպիտով և ուրախ, կատակներ էր անում»: Մարիամն ասում է՝ Սամվելը սիրում էր ծառայությունը, խիստ ռեժիմը, անգամ վաղ արթնանալու փաստը:

«Շատ պատասխանատու էր իր տեսակով, եթե, օրինակ՝ ասում էր, որ ժամը իննին կգամ, ուրեմն ժամը իննին կգար: Վստահելի էր, ամեն առումով կարող էիր հույսդ իր վրա դնել: Պատասխանատու, հուսալի, ընկերասեր: Սամվելի դրական հատկանիշներն այնքան շատ են, որ ինչքան էլ թվեմ, չեն ավարտվի: Չէր կարողանում որևէ մեկից նեղացած մնալ, մի քանի րոպե հետո կմոտենար՝ իր անկրկնելի ժպիտը դեմքին, և նույն պահին ամեն ինչ կմոռացվեր: Կթվա, թե եղբայրս է, միայն դրական հատկանիշներով եմ իրեն նկարագրում, բայց բացասական հատկանիշ չուներ»: Սամվելը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին:

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ն իր հետ կապի մեջ ենք եղել, ամեն օր, օրը մի քանի անգամ իր հետ խոսել ենք: Կարողանում էր այնպիսի պահերի զանգահարել, որ կողմնակի որևէ ձայն չլսեինք: Ստեփանակերտի «Ցորի» զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի մասին շատ էին խոսում պատերազմի օրերին, այդ տարբերակով էինք տեղեկություններ ստանում, թե որտեղ է նաև Սամվելը: Ջրականում են եղել ամենաթեժ օրերին, Հադրութում: Հոկտեմբերի 10-ին վերջին անգամ զանգել է, հետո երկու օր չի զանգահարել, քանի որ այդ տարածքում կապ չի եղել:

Հոկտեմբերի 12-ին եղել են Ջուվառլուի տարածքում: Հրետանավորներ լինելով՝ իրենք պետք է լինեին երկրորդ կամ երրորդ գծում, սակայն հրամանատարական կազմը, շատերի կարծիքով, դիտավորյալ իրենց տեղակայել է առաջին գծում: Տեղեկությունները հավաքելով ու փաստերը համադրելով՝ եկել ենք նման եզրահանգման: Վերադառնալով այդ օրվան՝ տղաները բավականին մեծ՝ մոտ 300 հոգանոց զորքի շարժ են նկատում: Իրենց հրամանատարը կապ է հաստատում և ասում, որ պետք է նահանջել, սակայն «վերևից» թույլ չեն տվել նահանջել: Արցախի ՊԲ նախարար Ջալալ Հարությունյանն ասել է, որ հանգիստ լինեն, մերոնք են: Տղաները եղել են սարի ներքևի հատվածում: Դրանից հետո բավականին ուշ է եղել ինչ-որ բան ձեռնարկելու համար: Նրանք հասկացել են, որ դեպի իրենց եկող զորքը մերը չէ: Հետո հրաման են ստացել շրջանաձև պաշտպանության անցնելու, հրետանին այլևս չէր կարող աշխատել:

Բայց տղաները թվաքանակով շատ քիչ են եղել, այն էլ՝ դեպի իրենց եկող մոտ 300 հոգանոց խմբի դեմ: Նրանցից մի քանիսն իրենց անմիջական հրամանատար Գևորգ Գևորգյանի հետ փրկվել են: Քրեական գործ հարուցվեց, դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ վերջիններս փրկվել են ոչ թե կռիվ տալով, այլ տղաներին թողնելով ու փախնելով: Ծնողները շատ մեծ դժվարությամբ կարողացան ապացուցել Գ. Գևորգյանի մեղավորությունը, այն, որ նա մեքենայով փախուստի է դիմել, իր հետ կարող էր ևս մի քանի զինվորի տանել, բայց չի արել: Ինքը, վարորդը և ևս 2-3 զինվոր են փրկվել, իսկ մյուսները հենց այդտեղ են զոհվել: Դեկտեմբերի վերջին արդեն հստակ իմացել ենք, թե ինչ է տեղի ունեցել, կարողացել Սամվելի մարմինը դուրս բերել: 2021 թ.-ի հունվարի 10-ին՝ իր ծառայության զորակոչվելու օրն էլ հենց տեղի ունեցավ Սամվելի հուղարկավորությունը»: Մարտկոցի շատ տղաներ համարվել են անհետ կորած, տուն «վերադարձել»՝ մոտ 1 տարի երկու ամիս անց:

«Ծնողների ջանքերով կարողացան տղաների մարմինները դուրս բերել: Մեր տղաներին թշնամին այդ տարածքում հուղարկավորել էր, և կարելի է ասել, որ դիտավորյալ չէր փոխանցում հայկական կողմին: Ծնողները սկսեցին պայքարել, որ երեխաների մարմինները վերադարձնեն: Այդ ժամանակ նրանց ասել էին, որ չեն պատրաստվում վերադարձնել մարմինները, քանի որ «այդ մի քանի հոգին ուժեղ դիմադրություն են ցույց տվել, մեզ մեծ կորուստներ պատճառել», և չէին ուզում, որ իրենց հերոսացնեինք: «Ցորի» իրենց մարտկոցը, իրոք, կռիվ է տվել թշնամու դեմ: Անգամ ժամկետայինները երդվել են իրար, որ այդտեղից կա՛մ բոլորով են դուրս գալու, կա՛մ բոլորով զոհվելու են:

Սա արդեն փրկվածներից ենք իմացել դատական նիստերի ընթացքում: Եռաբլուրում հուղարկավորված «Ցորի» տղաների մոտ հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված են այդ խոսքերը՝ «Եթե ապրել, ապա ապրել միասին, եթե մահ, էլի միասին»»: «Ցորի» տղաներից մեկն էլ՝ հրամանատար Նորայրը, մինչ օրս համարվում է անհետ կորած: Սամվելը կրտսեր եղբայր ունի, իսկ պատերազմից հետո նրանց ընտանիքում Լուսեն է ծնվել: «Մեր ընտանիքի միասնականությունը, Սամվելի ծնողների անսահման սերն ու միմյանց համար ապրելն ու իրար թիկունք լինելն օգնեց դիմանալ այս անտանելի ցավին»:

Հ. Գ. - Սամվել Ղազարյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է հայրենի Արագած գյուղում՝ Արցախյան պատերազմում անմահացածների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)