Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը՝ նաև էկոլոգիական հանցագործ երկիր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ մարդու գործունեության արդյունքում շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրները խորանում են, պետություններն ու միջազգային կազմակերպություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում էկոլոգիական թեմաներին, փորձում գործունեության որոշակի չափանիշներ սահմանել։ Այս հարցն այլևս գլոբալ նշանակություն ունի, քանի որ մի շրջանում հասունացող էկոլոգիական աղետը կարող է իր հետևանքներն ունենալ մեկ այլ տարածքի վրա։ Բայց լիովին այլ խնդիր է, որ կան պետություններ, որոնք կոնկրետ էկոլոգիական հանցագործություններ են իրագործում։ Նման հանցագործությունները ընդունված է անվանել էկոցիդ: Այն իրենից ներկայացնում է հանրային վտանգավորություն, հսկայական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին և անհնար է դարձնում մարդու գոյությունը:

Օրինակ՝ Ադրբեջանը ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ՝ առատորեն ֆոսֆոր պարունակող զենքի կիրառմամբ, անտառների անխնա հրդեհմամբ, այնպես էլ պատերազմից հետո շարունակում է էկոցիդի իր քաղաքականությունը, որպեսզի արցախահայությունը ստիպված լինի հեռանալ Արցախից: Արցախի ԱԳՆ-ն դեռ պատերազմի օրերին արձանագրեց, որ ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Անգամ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններն էին փաստերի հիման վրա ընդգծում, որ Ադրբեջանն Արցախում արգելված զենքեր է կիրառել։

Բայց Ադրբեջանի այս հանցագործությունները համապատասխան միջազգային արձագանքի չարժանացան, և կոնկրետ միջոցներ չձեռնարկվեցին։ Իսկ Հայաստանն էլ ինչ-որ մի պահից դադարեց դրա մասին խոսել։ Եվ քանի որ հայկական կողմը չօգտագործեց Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում պատասխանատվության կանչելու հնարավորությունը, ապա Ադրբեջանը սկսեց գործի դնել ու անցկացնել իր այն կեղծ թեզերը, թե Լաչինի միջանցքը հայերն օգտագործում են շրջակա միջավայրը վնասելու համար, այդ միջանցքով ականներ են անցկացնում և տեղադրում տարբեր վայրերում։ Ապա դրան ավելացավ այն մեղադրանքը, թե իբր Արցախում հանքերի շահագործումը մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի էկոլոգիային ու աղտոտում է շրջակա միջավայրը։ Ու այս ամենը կատարվում էր այն պարագայում, երբ Ադրբեջանն է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև հենց իր տարածքում շատ լուրջ էկոլոգիական խնդիրներ ստեղծել։

Նավթարդյունաբերության արդյունքում աղտոտվում են ջրային ռեսուրսները, Կասպից ծովի ափամերձ ավազանը ապականվում է նավթային ածխաջրածիններով ու ծանր մետաղներով, իսկ նավթավերամշակման գործարանները թունավոր գազերով են լցնում մթնոլորտը։ Ու բռնապետական Ադրբեջանում ոչ ոք համարձակություն չի ցուցաբերում ձայն հանել այս էկոլոգիական խնդիրների կապակցությամբ, բայց հանկարծ հայտնվեցին պսևդոէկոակտիվիստներ, որոնք իբր բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում և պահանջում են, որ Արցախի հանքերը չշահագործվեն։ Այս աստառի ներքո էլ նրանց կողմից փակվեց Լաչինի միջանցքն, ու Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Սակայն երբ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, այդ «բնապահպանները», իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու գործակալները սուսուփուս հեռացան։ Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ Ադրբեջանի էկոլոգիական հանցագործությունները կամ էկոլոգիական տեռորի գործողությունները շարունակվեցին ողջ թափով։

Նրանք ցուրտ եղանակին հատուկ խաթարում էին դեպի Արցախ գնացող էլեկտրաէներգիան ու խափանում գազամատակարարումը՝ քաջ գիտակցելով, որ ցրտի պայմաններում, այլ ելք չունենալով, արցախցիները ստիպված են լինելու ծառերը կտրել ու փայտով տաքանալ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ապա էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է լինում կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին: Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ:

Այս հանգամանքը նաև ազդել է գյուղատնտեսության ու ջրի պաշարների վրա։ Ժամանակի ընթացքում ջրամբարի ջրի մակարդակը ավելի է նվազում՝ մոտենալով կրիտիկական կետին։ Սպասվում է, որ իրավիճակը հատկապես աղետալի կլինի ամռան ամիսներին, երբ մի կողմից՝ մեծանում է ջրի պահանջարկը, մյուս կողմից՝ ավելի շատ ջուր է գոլորշիանում։ Պարզ է՝ Ադրբեջանը այսպիսի հանցագործ քայլերի միջոցով փորձում է էկոլոգիական աղետ առաջացնել, ապա հետո դրանում մեղադրել Արցախին։ Ու բոլորովին պատահական չէ, որ պարբերաբար նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը կարող է փոխել Թարթառ գետի հունը, որի արդյունքում Սարսանգի ջրամբարն ընդհանրապես կջրազրկվի։

Էկոլոգիական այս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները փոխանակ դարձնեն միջազգային քննարկման առարկա, բնապահպանական կազմակերպությունների ուշադրությունը դրանց վրա հրավիրեն, տարածեն տարբեր միջազգային լրատվամիջոցներով, հարցազրույցներ տան, գործի դնեն խորհրդարանական դիվանագիտությունը և դիվանագիտական այլ խողովակներ, ՀՀ իշխանությունները օրուգիշեր խոսում են միայն հաշտության ու խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ իբրև միակ փրկություն։ Բայց հարցն այն է, թե արդյո՞ք դրանից հետո Ադրբեջանն իր սև գործը չի շարունակելու։ Իհարկե, շարունակելու է: Ի վերջո, գործ ունենք հանցագործ պետության ու հանցագործ իշխանական կլանի հետ՝ բոլոր ասպեկտներով...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն»