Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վաշինգտոնի հովանավորությամբ միակողմանի զիջման գործընթաց կա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները այս պահին սպասարկում են ԱՄՆ-ի և իր դաշնակիցների շահերը։ Այս պահին առկա գործընթացները դժվար է բանակցություններ անվանել, բայց, ամեն դեպքում, դրանք ընթանում են այն սցենարով, որը գծվել է Վաշինգտոնում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

«Հիշենք, որ երբ պատերազմից հետո Փաշինյանն ու Ալիևը գնում էին Մոսկվա ու հետ էին գալիս, ոչ մի «խաղաղության պայմանագրի» մասին չէին խոսում։ Դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին էին խոսում և, մեծ հաշվով, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Հետո, երբ սկսեցին գնալ Բրյուսել, Վաշինգտոն, հռետորաբանությունը փոխվեց. հիմա, փաստորեն, դեռ դելիմիտացիան չավարտած՝ քննարկում են «խաղաղության պայմանագիրը», մինչդեռ բազմաթիվ հարցեր կան։ Ադրբեջանը այդ բոլոր հարցերը որպես ճնշում է օգտագործում սկզբում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, հետո «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Ալիևը հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է կատարվի։ Այդպիսով վաշինգտոնյան պլանն է իրագործվում։ Այն, ինչ կատարվում է, վաշինգտոնյան օրակարգով է, որտեղ Ռուսաստանը փորձում է իր համար ինչ-որ բան քաղել, հասնել այդ օրակարգի հետևից։ Քանի որ կոմունիկացիաների բացման կետով ճանապարհները պետք է վերահսկի ռուսական կողմը, այս իմաստով ՌԴ-ն ուզում է հասնել գոնե այդ դրույթի վերջնարդյունքին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մնացած մասով իրագործվում է վաշինգտոնյան պլանը։

Հայկ Այվազյանի խոսքով, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անգամ պատռվի, կոմունիկացիաները բացվելու են. «Այդ ժամանակ կոմունիկացիաներն արդեն կբացվեն առանց ՌԴ վ ե րահս կ ո ղու թյան, ու Հա յաս տ ա ն ը «проходной двор» կդառնա Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Արևմուտքի համար, որն անարգել դուրս կգա դեպի Միջին Ասիա։ Այդ հանգամանքը կօգտագործվի ՆԱՏՕ-ի ներկայությունը Միջին Ասիայում ամրապնդելու համար։ Հիմա ՌԴ-ն ամրապնդվելու իր վերջին հնարավորություններն է օգտագործում՝ կոմունիկացիաները վերահսկելու տեսքով»։

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլից՝ նա հավելեց. «Վաշինգտոնում վերջնականացվեց այն հարցը, ըստ որի, Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, որ ԼՂ հասկացողություն այլևս չկա, և որ Արևմուտքը կփորձի բանավոր երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, որ էթնիկ զտումներ չեն լինի։ Արևմուտքից հայտարարում են, թե Արցախում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանել՝ թողնելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Իրավունքները պաշտպանելու մասին թեզերով Արևմուտքը Արցախի ժողովրդին փորձում է համոզել, որ եթե համաձայնեն ինտեգրվել, իրենց իրավունքները կպաշտպանեն։ Մինչդեռ, այդ տրամաբանությամբ, հետո ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց է լինելու, որից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների լավացում, 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, ինչից հետո Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի՝ ֆորմալ առումով ինքնիշխան, բայց, փաստացի, զուրկ ինքնիշխանությունից»։

Հայկ Այվազյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները գործում են իրենց շահերի տեսանկյունից, բայց պետք է տեսնել, թե որ երկրների հետ համագործակցելով ու որ կենտրոնի առաջարկներով է հնարավոր պահպանել մեր շահերը։ «Հիմա ԱՄՆ-ՌԴ պատերազմ է տեղի ունենում, ու ԱՄՆ-ին միայն մի բան է հետաքրքրում՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։ Թե այդ ընթացքում քանի պետություն կզոհաբերվի, քանի տասնյակ հազար մարդ կսպանվի, ԱՄՆ-ին չի հետաքրքրում։ Հետևաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցողը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գործընթացի էլեմենտ է։ Իսկ ի՞նչ պետք է արվի Ռուսաստանին պարտության մատնելու համար. առաջին՝ կնքվի «խաղաղության պայմանագիր», որպեսզի Ռուսաստանի ներկայությունն Արցախում այլևս անհրաժեշտ չլինի։ Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր կլինի ու կասվի, որ 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունն այլևս չկա։ Բայց պարզ է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելով՝ ոչինչ չի ավարտվելու։ Դրանից հետո Արևմուտքն անցնելու է հաջորդ փուլին՝ Ուկրաինայի օրինակով Հարավային Կովկասը պատրաստելու է պատերազմի։ Պարզ է, որ այս իրավիճակում Ռուսաստանը 100 տոկոսանոց հայանպաստ ու մեր ուզած քաղաքականությամբ չի կարող շարժվել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ-ն, սակայն, ունի միջանկյալ տարբերակ։

«Այդ միջանկյալ տարբերակը դեռ վաղուց էր առաջարկվում, անգամ մինչև 2018-ը, բայց ՀՀ իշխանությունները չգնացին «լավրովյան» տարբերակին։ Հետո մենք ստացանք վաշինգտոնյան պլանը, այն է՝ պատերազմով հարցը լուծել՝ ոչ հօգուտ մեզ։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար լավագույնը չէ, բայց մենք մտանք Արևմուտքի ծանրագույն պարտավորությունների տակ, դարձանք խոցելի, մեր գլխին պատերազմ սարքեցին ու տարան պարտության։ Որպեսզի հիմա Ռուսաստանին դուրս չհանեն տարածաշրջանից, ու ԱՄՆ-ն այստեղից ՌԴ-ի համար սպառնալիքներ չստեղծի, Ռուսաստանը փորձում է իր դիրքերը չզիջել։ Որպես տարբերակ՝ ասում է՝ կոմունիկացիաները բացեք, գամ վերահսկեմ, որպեսզի այն թուրանական միջանցքի չվերածվի»,-ասաց նա։

Այվազյանի դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ըստ իշխանությունների պայմանավորվածության, ճանաչում են ԽՍՀՄ օրենքներով։ «Այսպես կոչված՝ անկլավները ԽՍՀՄ քարտեզներում են։ Եթե «անկլավների» դեպքում ԽՍՀՄ հաստատված քարտեզներով են առաջնորդվում, ապա ինչո՞ւ է Արցախի կարգավիճակի հարցը որոշվում ոչ թե նույն ԽՍՀՄ օրենքներով, այլ միջազգային իրավունքի նորմերով։ Եթե ԽՍՀՄ օրենքներով «անկլավներն» ուզում են տալ, այդ դեպքում թող իրենք էլ ճանաչեն Արցախի հանրաքվե անելու և ԽՍՀՄ կազմից դուրս գալու փաստը։ Չէ՞ որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախն իրավունք ունեին հանրաքվե անել ու դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Ադրբեջանը չի արել, Արցախն արել է։ Արցախի կարգավիճակն էլ այդ դեպքում թող ԽՍՀՄ օրենքների համատեքստում որոշվի։ Հայաստանի քաղաքական դաշտն անընդհատ գոյություն չունեցող Մինսկի խմբի վրա է հղում անում, ինչո՞ւ։ Ստացվում է, որ մենք միակողմանի զիջման ենք գնում, որովհետև միջազգային իրավունքով միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, մինչդեռ ԽՍՀՄ օրենքներով Արցախն Ադրբեջանի մաս չէ։ Միակողմանի զիջում է գնում, ինչն արվում է Վաշինգտոնի հովանավորությամբ։ Վերջնական նպատակը Հայաստանին ՌԴ-ի դեմ պատերազմի նախապատրաստելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հարց է, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ով որքանով է տեղեկացված այս օպերացիայի մասին։

«Չի բացառվում, որ կան մարդիկ, ովքեր ամբողջովին չեն հասկանում, թե գործընթացներն ուր են տանում՝ միգուցե մտածելով, որ ռուսներին դուրս մղելով՝ Արևմուտքի օգնությամբ նրդրումներ կլինեն, կպահպանեն իշխանությունը։ Այդ տրամաբանությամբ երևի Զելենսկուն էլ ժամանակին մինչև վերջ չէին բացատրել, թե ինչ է սպասվելու Ուկրաինային, մինչդեռ տեսանք՝ ինչ եղավ։ Այսինքն, չեմ բացառում, որ, օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նմաններն այդ օպերացիային լավ են տիրապետում, բայց չեմ էլ բացառում, որ, օրինակ՝ նույն Փաշինյանին Զելենսկու նման շատ հարցերում տեղյակ չեն պահում օպերացիայի մանրամասներին, չեն ասում՝ վերջնարդյունքում ինչ է լինելու։ Այսինքն, Փաշինյանը կարող է մտածել, թե շատ խելոք է ու, այս պարտիայում բոլորից օգտվելով, կմնա իշխանության, բայց չի բացառվում, որ Արևմուտքն իրենից օգտվի ու վերջում զոհաբերի և՛ Փաշինյանին, և՛ Հայաստանը։ Իսկ ահա նրանց, որոնց Արևմուտքը որպես Փաշինյանին փոխարինող նախապատրաստում է իշխանության, գուցե օպերացիայից տեղյակ են։ Այս իշանությունների դերը ներկա փուլում ամեն ինչ անելն է, որ ռուսներին դուրս բերեն տարածաշրջանից, որ վերջում Հայաստանն Ուկրաինայի սցենարով ՌԴ-ի դեմ օգտագործվի։ Իշխանությունների դերն այսքանն է, որտեղ իրենք որոշիչ դեր, ամեն դեպքում, չունեն, ու իրենց փոխարեն ուրիշներն են քաղաքականություն վարում»,-ասաց նա։

Վաշինգտոնի պլանը կիրագործվի, թե ոչ, ըստ Հայկ Այվազյանի, դժվար է ասել։ «Կարող է և չհաջողվի՝ կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց, մեծ հաշվով, այս քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ընդդիմությունը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական մոտեցումները, սկսի բացահայտել այն պլանները, որն Արևմուտքը նախապատրաստում է Հայաստանի համար։ Այդ դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Եթե ընդդիմությունը մինչ այս ձևավորեր մի օրակարգ, որով ճնշում կգործադրեր իշխանության վրա՝ ասելով, որ թեպետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լավագույնը չէ, սակայն այդ փաստաթղթից չպետք է շեղվել, Արևմուտքի համար Հայաստանում իր քաղաքականությունն իրականացնելը դժվար կլիներ։ Այդ օրակարգով ԱՄՆ դեսպանատան դիմաց մի քանի բազմահազարանոց ցույցի դեպքում այլ իրավիճակ կտեսնեինք։ Արևմուտքը, վախենալով իր դեմ բարձրացվող ալիքից, կարող էր որոշակի հետքայլեր անել, որոշ պլաններից գոնե ժամանակավորապես հրաժարվել։ Բայց Արևմուտքը դեռ անարգել իրականացնում է իր քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվում