Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը պետք է բարենպաստ դաշտ ստեղծի գործարարության զարգացման համար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթով նախատեսվում է ընդլայնել արգելված այն ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։

Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ այդ նպատակով ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք պետք է կանխարգելիչ դեր կատարեն և թույլ չտան երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։

Այս հայտարարությունից հետո՝ մայիսի 25-ին, Հայաստանի Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին օրենքում և մտցվեցին արտահանման սահմանափակումներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների համար, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով Կառավարության մայիսի 25-ի որոշման մասին, նշեց, որ այս որոշմամբ Հայաստանը կարծես միանում է արևմտյան պատժամիջոցներին՝ ընդդեմ Ռուսաստանի։

«Կառավարության մայիսի 25-ի որոշումը նախապատրաստությունն է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներին միանալուն։ Կարծես թե, Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է միանալ Ռուսաստանի դեմ գործողություններին, որովհետև, եթե Ռուսաստանին չեն մատակարարում միկրոսխեմաներ և այլ պարագաներ, համաձայն Կառավարության ընդունած որոշման հավելվածի, ապա Ռուսաստանում անգամ համակարգիչների քանակը չի բավարարելու և աշխատանքը պարալիզացվելու է՝ նման ապրանքների պակասի պատճառով։ Բնական է, որ Ռուսաստանն իր ներքին պահանջարկը բավարարելու է այլ եղանակով. օրինակ՝ Թուրքիան ամենաշատ միկրոսխեմաներ արտահանող երկիրն է»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ Հայաստանի Կառավարության ընդունած որոշումը, որով դեպի Ռուսաստան Հայաստանից միկրոսխեմաներ և ոչ միայն, չեն արտահանվի, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Հետևանքներից մեկն արդեն ունեցել ենք. կանթամթերքի արտահանման հետ կապված արգելքներն են, հետևանքները կունենանք այլ ապրանքների արտահանման արգելքի հետ կապված՝ ևս։ Քաղաքական առումով, հետևանքը կլինի այն, որ կունենանք Ռուսաստանի կողմից ավելի թրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշումների խորացում, ավելի քիչ՝ դաշնակցային պարտավորությունների իրացում»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)