Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մարդկային հաղորդակցության, ազգերի փոխճանաչման և փոխադարձ հարգանքի ամենաամուր հենքը մշակույթն է. Ժաննա Անդրեասյան

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31-ից հուլիսի 2-ն անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ:

Ծրագրի բացման ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:

Հանդիսավոր արարողությանը ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը: Նա  շնորհավորել  է Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ և նշել, որ մշակույթի օրերը կարևոր, նշանակալից և, միևնույն ժամանակ, երկար սպասված միջոցառում են:

«Այն նախատեսվում էր կազմակերպել դեռևս 2020 թվականին, ինչը, ցավոք, չհաջողվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուրախ է հյուրընկալել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը: Այսօրվա միջոցառման կայացումը հերթական անգամ հաստատում է այն ճշմարտությունը, որ դժվարին ժամանակներում մարդկային հաղորդակցության, ազգերի փոխճանաչման և փոխադարձ հարգանքի ամենաամուր հենքը մշակույթն է: Իսկ մշակույթի ոլորտում հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն խորը արմատներ»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ հայ-թուրքմենական  փոխհամագործակցությունը մշտապես հագեցած կլինի նոր նախաձեռնություններով:

Ժաննա Անդրեասյանը մեծապես կարևորել է Թուրքմենստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը, որի շրջանակում կայուն համագործակցություն է ձևավորվել Թուրքմենստանի մշակույթի նախարարության հետ: Համագործակցությունը ներառում է ինստիտուցիոնալ կապերի ստեղծումը, վերջին տարիներին իրականացված փոխադարձ մշակույթի օրերը, կրթամշակութային համատեղ նախագծերն ու ծրագրային նախաձեռնությունները։ 

Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը նույնպես շնորհավորել է ներկաներին Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման կապակցությամբ՝ նոր լիցքեր մաղթելով հայ-թուրքմենական մշակութային կապերի  հետագա զարգացմանը: Նա բարձր է գնահատել երկու երկրների մշակութային կապերը, որոնք խարսխված են  ժողովուրդների հարուստ փորձի, բարի ավանդույթների և երկկողմանի ամուր համագործակցության վրա: Ատագելդի Շամուրադովը շնորհակալությունն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը  մշակույթի օրերի կայացման համար հետևողական ջանքերի համար:

«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները մեծ հնարավորություն են տալիս երկու երկրների ժողովուրդներին՝ ավելի լավ ճանաչել միմյանց մշակույթը և առավել խորացնել միջմշակութային համագործակցությունը»,- ընդգծել է նա: 

Նշենք, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի փակումը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի, արվեստի գործիչների համատեղ համերգը:

Ծրագրի շրջանակում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա ցուցահանդեսի բացում, իսկ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում կկայանա «Մախթումկուլի» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Հունիսի 2-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Մախթումկուլիի արվեստին նվիրված գիտաժողով:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության ծրագիր: Կազմակերպվել են նաև մշակութային այցեր:

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest