Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արամ Խաչատրյանը՝ լավատեսության բարձրագույն դրսևորում. Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Օպերային թատրոնը յուրովի կտոնեն կոմպոզիտորի հոբելյանը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Երևանի օպերային թատրոնը պետական աջակցությամբ համերգներով հանդես կգան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն: «Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում բավարար չի հնչում այն երաժշտական հարթակներում, որ մենք ենք ուզում: Լրջագույն աշխատանք կա անելու Խաչատրյանի երաժշտությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու համար: Սա ոչ միայն կարևոր է միջազգային առումով, այլև ներպետական ու հանրային տրամադրությունների տեսակետից: Այն ծրագիրը, որը մշակվել է, հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից: Ավելի քան 530 մլն դրամ է հատկացվել միջոցառումների իրականացման համար: Միջոցառումներում ընդգրկված են երկրի առաջատար ստեղծագործական խմբերը»,-ասաց Խզմալյանը:

Նա տրամադրող համարեց նաև համերգների աշխարհագրությունը, որ հաստատել են՝ Վրաստանից սկսած մինչև Միացյալ Նահանգներ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա: «Երբ մենք խոսում ենք ժառանգության հանրահռչակման և մարդու անունը բարձր պահելու մասին, առաջին հերթին նկատի ունենք նրա ստեղծագործությունների կատարումը: Եթե կատարենք Խաչատրյանի ստեղծագործությունները, ուրեմն մեր գործն արած կլինենք, մեր պարտքը մեր մեծ արժեքի, մեծագույն երևույթի նկատմամբ մարած կլինենք»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:

Արա Խզմալյանը փաստեց, որ Արամ Խաչատրյանի մասին շատ քիչ նյութ է հրատարակվել  օտար լեզուներով: Հիմնական գրականությունը ռուսալեզու է, և այս տարի նախաձեռնում են պատկառելի պատկերագրքի հրատարակում տարբեր լեզուներով, որը ևս կնպաստի Խաչատրյանի ժառանգության հանրայնացմանն ու միջազգայնացմանը:

«Ինձ համար Արամ Խաչատրյանն ազգային արժանապատվության, շիտակ մեջքի, անսպառ լավատեսության և հայ ազգի այն մեծ բնազդի բարձրագույն դրսևորումն է, որ ես կանվանեմ կենսասիրություն»,-ասաց նա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն ասաց՝ հունիսի 5-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան նախօրեին, նվագախումբն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կբացի հոբելյանական համերգների շարքը: Առաջին համերգը կղեկավարի Ջորջ Փեհլիվանյանը: Կհնչեն կոմպոզիտորի «Թիվ  2 սիմֆոնիա»-ն, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Հանդիսավոր պոեմ»-ը: Համերգի ավարտից հետո համերգասրահի տանիքում առաջին անգամ տեղի կունենա բացօթյա համերգ, որտեղ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները Վահագն Հայրապետյան ջազ քառյակի  մատուցմամբ:

Նազարյանը, կարևորելով հյուրախաղերը, տեղեկացրեց, որ սեպտեմբերին նվագախումբը կբացի հոբելյանական 15-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի ժամանակ կհյուրընկալի մեծանուն երաժիշտ- կատարողների, դիրիժորների: «Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում, Կապանում, Մեղրիում, Գյումրիում ու Երևանում համերգներ կանցկացվեն: Նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Հունաստան, Կանադա և ԱՄՆ: ԱՄՆ-ում կարևորում ենք նոյեմբերի 15-ին կայանալիք համերգը, որը կկայանա Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում: Մենակատարն է Սերգեյ Խաչատրյանը»,-նշեց Նազարյանը:

Նա հիշեցրեց, որ տարին հոբելյանական է նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար: Այն դառնում է 70 տարեկան: Համերգասրահում կան տարաբնույթ խնդիրներ, որոնք հերթով լուծում են: «Հովանավորների միջոցներով վերանորոգվել են սանհանգույցները, դիմահարդարման սենյակները, տեղադրվել է  վերելակ, և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնանորոգվում  են  համերգասրահի աշխատասենյակներն ու բազկաթոռները: Նորոգման աշխատանքներ իրականացնելիս մեծ ուշադրություն ենք դարձնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ու տարեցների ազատ տեղաշարժվելուն»,-հավաստիացրեց Նորայր Նազարյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնը հունիսի 6-7-8-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԹՈՒՄՈ-ի այգում հանդես կգա բացօթյա ներկայացումներով: Կներկայացվեն «Գայանե», «Դիմակահանդես» և Սյուիտ «Սպարտակ» բալետները: Այնուհետև թատրոնի նվագախումբը կմեկնի Չարենցավան: Այնտեղ  կատարելու է  Խաչատրյանի «Երրորդ սիմֆոնիան»:

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը հայտնեց՝ հետո հյուրախաղերով են հանդես գալու Ֆրանսիայում, որտեղ ներկայացնելու են «Դիմակահանդես»-ը, իսկ հուլիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում մեծ համերգ տեղի կունենա՝ աշխարհի լավագույն  մենակատարների մասնակցությամբ: «Համերգին մասնակցելու է թատրոնի բալետային խումբը, որը ներկայացնելու է հատվածներ  «Գայանե» բալետից»,-ասաց Դուրգարյանը:

Ըստ նրա՝ հետաքրքիր տարի է սպասվում, բայց կարևոր է Արամ Խաչատրյանի այն երաժշտության տարածումը, որը քիչ է հնչում, ինչի մեղավորը Դուրգարյանը նաև իրենց է համարում:

Դիրիժորի խոսքով՝ Խորհրդային տարիներին Արամ Խաչատրյանը հանճարների եռյակում է եղել՝ Դմիտրի Շոստակովիչ, Սերգեյ Պրոկոֆև և Արամ Խաչատրյան: «Իր ուրույն ձեռագիրն ունեցող կոմպոզիտոր է, որը նման չէ որևէ մեկին: Եթե մենք ամբողջ աշխարհի համերգասրահներից հանենք  20-րդ դարը, եթե չհնչեցնենք Շոստակովիչ, Պրոկոֆև, Ստրավինսկի, Ռախմանինով, 20-րդ դարի ռուսական դպրոցը հանենք, մենք գրեթե ոչինչ չենք ունենա, բայց, ցավոք, Խաչատրյանի երեք սիմֆոնիաները քիչ են կատարում»-եզրափակեց նա:

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»