Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներից սկսած Խորենը լուրջ էր իր տեսակով, իհարկե, կատակելու ժամանակ էլ կատակում էր: Նվիրված էր, հայրենասեր, խղճով: Սիրում էր խաղալ փոքրերի հետ, մեծերի նկատմամբ հարգանքով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խորենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Երբ սկսում ենք խոսել դպրոցական տարիների մասին, նա հիշում է, որ դեռ փոքրուց որդին անընդհատ ասում էր՝ ազգի հերոս եմ դառնալու. «Դպրոցական տարիներից ուզում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Երբ Խորենը փոքր էր, բնակվում էինք Թալինում: Դպրոցին զուգահեռ նաև 7 տարի տեղի գեղարվեստի դպրոցը հաճախեց: Տեղափոխվեցինք Երևան, ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, չնայած ռազմական համալսարան ընդունվելը մտքից չէր հանել: Իրեն խորհուրդ տվեցի, որ ավելի կատարելագործի կրթությունն արվեստի ուղղությամբ: Ինձ ասաց՝ մա՛մ ջան, քո ցանկությունը կկատարեմ: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Մեկնել էր ծառայության, մի օր ասաց՝ ամբողջ Արցախին վերևից նայում եմ: Իրեն վստահել էին քարտեզների թարմացումը՝ մա՛մ, կրթությունս ինձ օգնեց: Ուրախանում էր, որ իրեն նման կարևոր գործ էին վստահել, ասում, որ Արցախը սանտիմետր առ սանտիմետր գիտի: Իրենց զորամասում Մոնթեի արձանը վնասվել էր, դեռ իր ծառայության մեկնելուց առաջ ինչ-որ արկ էր ընկել: Անհրաժեշտ շինանյութ է խնդրել, որպեսզի արձանը վերանորոգի: Ծառայության ընթացքում զորամասից մի քանի անգամ զանգահարել և մեզ շնորհակալություն են հայտնել, որ նման որդի ենք դաստիարակել»:

Խորենը վերջին կուրսում էր սովորում և հնարավորություն ուներ ավելի ուշ մեկնել ծառայության, բայց հրաժարվեց: 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արցախում՝ Մոնթեի անվան զորամասում: «Ուսանող էր, և մի տեսակ սրտի թրթիռով սպասում էի, որ առաջին վեց ամիսը պետք է Հայաստանում ծառայեր: Բայց հենց վիճակահանության օրը Խորենն ասել էր, որ ուզում է Արցախում ծառայել: Շատ ուրախ էր, զանգեց, ասաց՝ մա՛մ, իմ երազած տեղում եմ՝ Մոնթեի զորամասում: Պատերազմից դեռ ամիսներ առաջ՝ հունիսի 23-ից Խորենը դիրքերում էր մինչև հոկտեմբերի 23-ը՝ զոհվելու օրը: Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, դիրքերից որոշ ժամանակով իջել եմ, նորից բարձրանալու եմ: Բայց հոկտեմբերի 8-ին իջնելու եմ, քանի որ ինձ պարգևատրելու են: Ասացի, որ ինձ որևէ մեդալ պետք չի, կարևորը շուտ ավարտի ծառայությունը ու տուն վերադառնա: Խորենն էլ միտքս շարունակեց՝ մա՛մ, մեդալն ինձ կօգնի, զորացրվելուց հետո ակադեմիա կընդունվեմ, ավելի քիչ վարձ կվճարեմ: Բայց բոլոր ծրագրերը կիսատ մնացին…»:

Պատերազմի օրերին Խորենն ամեն օր տուն է զանգել: «Մե՛րս, լա՞վ եք, երեխեքը լա՞վ են: Իմ մասին մի՛ մտածեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է: Հետո տղաների անուններ էր տալիս, որ զանգեմ իրենց մամաներին ու ասեմ, որ չանհանգստանան: Հոկտեմբերի 22-ին ժամը 5-ից 5:30 է իր հայրիկի հետ խոսել: Իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Վարանդայում: Խորենը մնացել է հողաթմբի տակ: Կամավոր տղաներից մեկն է ինձ պատմել այդ օրվա մասին: Շատ դժվարությամբ են իրեն դուրս բերել: Խորենը 27 օր պատերազմի մեջ է եղել, բայց 27 վայրկյան կրակոց չեմ լսել, ի՞նչ 27, անգամ մեկ վայրկյան: Եղել է Մարտունի 2-ում, Ջրականում, Ամարասում, Կարմիր շուկայում, Վարանդայում»: Մայրիկը վերհիշում է նաև Խորենի հետ սեպտեմբերին՝ պատերազմից առաջ ունեցած իրենց զրույցը, որդին ասել է՝ իմ մասին ոչ մեկին չհիշեցնես, ես ում պետք եմ, ինձ կհիշի:

«Բարկանում էի, թե ինչո՞ւ ես նման բաներ ասում, Խորե՛ն, պատասխանեց՝ մա՛մ, էս խոսքերը դեռ շատ կհիշես: Երևի ինչ-որ բան էր զգում կամ գուցե գիտեր ինչ-որ բան, չեմ կարող ասել: Հիմա մտովի վերադառնում եմ պատերազմական օրեր, ասում էի՝ պառկելուց վրադ շոր կգցես, կծածկվես: Խորենս էլ ծիծաղելով պատասխանում էր՝ հա, մա՛մ ջան, մի քար կա կողքիս, կգցեմ վրաս, որ հանգիստ քնես: Ամեն ինչ կատակի էր վերածում: Մի անգամ էլ ասացի՝ ականջներիդ մեջ բամբակ դիր, ծիծաղեց՝ մա՛մ, մեր կողքի դեղատունը փակ է, որ բարձրանամ վերև, բամբակ կառնեմ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 11-ին, զանգել ու գոռում էր՝ մենք սրանց մի թիզ հող տվողը չէինք: Ասաց՝ մա՛մ, երեք օր շրջափակման մեջ ենք, մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք: Իրեն ուժ էի տալիս, ոգևորում, ասաց՝ մա՛մ, չլացես, աչքիցդ արցունք չգա: Ամեն զանգելուց ասում էր՝ երեխեքին լավ կնայես: Շատ էր կապված քրոջ ու եղբոր հետ, ամեն ինչ անում էր իրենց համար: Երբ հոկտեմբերի 20-ին զանգեց, իբր հրադադար էին հայտարարել: Ասացի՝ Խո՛ր ջան, լավ է, չէ՞, հրադադար է: Մա՛մ, սրանք բա՞ն են հասկանում: Հետո ավելացրեց՝ մեծ պատերազմ է, հանկարծ որ հետ չգամ, որևէ մեկին չմեղադրես: Այդ բառերը գրել եմ իր քարի վրա»:

Երբ հողաթմբի տակից դուրս են բերում Խորենի անշնչացած մարմինը, իր զինակից ընկերներից մեկը, ով հայտնի չէ՝ զոհվել է, թե ոչ, նույն պահին զանգահարում է Խորենի հայրիկին, հայտնում որդու մահվան բոթը: «Մարտի դաշտից Խորենի մարմինը «հասել» է Ստեփանակերտ, հետո Գորիս ու Երևան՝ Հերացի: Անհասկանալի պատճառներով իր հագին սպայի հագուստ է եղել, իր վրայի կոդն է բացակայել: Այդ պատճառով իր մարմինը պահում էին, ասում, որ ժամկետային զինծառայող չէ, մեզ էլ խորհուրդ տվեցին այլ տեղում փնտրել Խորենին: Երեք անգամ ԴՆԹ անալիզ ենք հանձնել, համընկնում չկար: Մի ոտք էր, ասում էին, որ դա պետք է տանեք: Հայաստանում չկա մի հիվանդանոց և դիահերձարան, որ մի քանի անգամ գնացած չլինեմ: Ինձ Խորենին տվել են նոյեմբերի 13-ին, իսկ նա հոկտեմբերի 24-ից Հերացիում էր: Երկար ու խառը պատմություն է»:

Պատերազմի ժամանակ Խորենը կամավորներից մեկին՝ Մելիքին իր նկարած նկարն է նվիրել՝ աղջիկ է, աղավնին՝ ձեռքին, իսկ դեմքը՝ փակ. «Մելիքին ասել է՝ դու սրա իմաստը հետո կհասկանաս: Նա առաջարկեց նկարը մեզ տալ, ասացի՝ թող քեզ մոտ մնա, քեզ է նվիրել, ուրեմն դրանով քեզ ինչ-որ բան է ուզել ասել: Նկարի վրա արյան հետքեր կան, այն ամբողջ պատերազմն անցել է իրենց հետ»: Խորենին հուղարկավորել են Սովետաշենում՝ ընտանեկան գերեզմանատանը. «Հուղարկավորությունից մի երեք ամիս հետո Խորենը եկավ երազիս, ասաց՝ գիտես, չէ՞, որ ինձ սխալ տեղ ես տարել: Խորենը դպրոցական տարիներին նաև պատանի երկրապահ էր, այնտեղ ավագ սերժանտ էր:

Եռաբլուրն իր համար սրբատեղի էր, ամեն շաբաթ պետք է պարտադիր այցելեր տղաներին: Մի քանի ամիս հետ նորից երազ տեսա՝ ձեռքիցս բռնեց, տարավ Եռաբլուր՝ մա՛մ, սա է իմ տեղը: Մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ է իրեն տեղափոխելը, բայց հետո որոշեցինք անել այդ քայլը: Շուտով Խորենը կլինի Եռաբլուրում»: Տիկին Ասյան ասում է՝ ժամանակը վերքերը չի բուժում, հակառակը՝ ժամանակի հետ ցավն ավելի է սաստկանում: «Հասկանում ես կորցրածիդ արժեքը, պատերազմի ցավը, հասկանում ես, որ արդեն դատարկ ես: Իմ ապրելու հույսը իմ երեխաներն են, իրավունք չունեմ կոտրվելու: Ապրելով ապրեցնում եմ նաև Խորենին: Տղաներն անուն թողեցին ու գնացին»:

Հ. Գ. - Խորեն Հաջաթյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը Խորենի ընտանիքին դիպլոմի փոխարեն քոլեջի լոգոյով մեդալ է փոխանցել, այգում էլ նրա անվան ծառ է տնկվել: Նա մեդալներ է ստացել նաև տարբեր ՀԿների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը