Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հունիսի 4-ի ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։
Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում», - ասվում է հաղորդագրության մեջ: