Այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել…
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աննա Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ցավոք միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ոնց մենք երազում ենք…
Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել… Անասելի ցավ ենք ապրում բոլորս, այդ պատճառով շատ դժվար ենք գրում: Լուրը մեզ ասել են առավոտյան 08:30-ին։ Տղայի վիճակը երեկ վատացել էր, ամեն ինչ արել էին բժիշկները և կարգավորել, բայց գիշերը քնած վիճակում սիրտը կանգ է առել…
Մանրամասներ այս պահին չգիտենք, ավելի շատ լուր ունենալու պես, ամեն ինչ կգրվի: Գևորգն այս օրերին երջանիկ էր, գիտ՞ք ինչի, որովհետև տեսել էր, թե դուք ինչ արեցիք մի քանի ժամում հանուն իր կյանքի փրկության, նա ամեն օր սպասում էր իր նոր սրտին: Ձեր հավաքած գումարի շնորհիվ տղան առանց հերթ պետք է վիրահատվեր, նոր սիրտը լինելու պես: Աշխարհի ամենալավ զգացմունքն է, երբ գիտես, որ մենակ չես… Մենք ամեն ինչ արեցինք, բացարձակապես ամեն ինչ, որ օգնեք և օգնեցինք, բայց ոնց միշտ ասում ենք՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:
Ավելին՝ այստեղ