Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է այս փուլում, ոչ թե բանակցություն, այլ բանակցությունների իմիտացիա է։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին, տեղի ունեցած ու սպասվելիք հանդիպումներին` «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Զուգահեռ, սակայն, գործ ունենք երկու իրականության հետ։ Անընդհատ հայտարարություններ, խոսակցություններ կան այն մասին, թե մի քանի օրից կամ մի շաբաթից պայմանագիր կստորագրվի, բայց տեսնում ենք, որ անընդհատ ժամկետները հետաձգվում են։ Հիմա էլ խոսվում է տարեվերջի մասին»,ասաց նա՝ նկատի ունենալով նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ եթե այս ինտենսիվությունը պահպանվի, հնարավոր է` տարեվերջին խաղաղության պայմանագիր ստորագրվի։

«Մի բան ակնհայտ է. այն պայմանագիրը, որը ստորագրվելու է, պետք է առնվազն տարածաշրջանային գերտերությունների հավանությանն արժանան։ Իսկ այն, ինչ այսօր առաջարկում է Արևմուտքը, ոչ միայն չի բխում մեր շահերից, այլև չի համապատասխանում տարածաշրջանային գերտերությունների շահերին։ Իսկ թե ինչու, պարզ պատճառ կա. այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պայմանագիր է լինելու, որի մեջ բոլորն են ներքաշվելու։ Բայց Արևմուտքին պետք է հիմա շտապ, այսպես ասած, ափալ-թափալ ինչ-որ մի թուղթ ստորագրել տալ, հաղթողի դափնիները վերցնել ու եվրոպական մայրաքաղաքներում ցույց տալ, թե իրենք 30 տարի չկարգավորվող կոնֆլիկտը երեք ամսում կարգավորեցին։ Իրենց չի էլ հետաքրքրում, թե հետո Արցախի ժողովրդի ճակատագիրն ինչ կլինի, ինչ է սպասվում ճանապարհներին, որոնք առաջարկում են բացել անհասկանալի քարտեզով։ Սա մի գործընթաց է, որի պատասխանատվությունն իրենք չեն ուզում ստանձնել։ Իրենք ուզում են ժամանակավոր լինել կողմ, որը կարողացավ այդ ամենն ի կատար ածել»,-ասաց միջազգայնագետը։

Գրիգոր Բալասանյանի խոսքով, բանակցություններն իրականում միակողմանի չեն լինում. «Մինչդեռ մենք անընդհատ ականատես ենք լինում, որ Ադրբեջանի ցանկություններն են կատարվում, Եվրոպական միությունն անընդհատ Ադրբեջանի ցանկություններն է կատարում, մշտապես հենց Ադրբեջանի ցանկությունների մասին է խոսում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից կոնկրետ, հստակ ճանապարհային քարտեզ, ժամանակացույց չկա։ Սա նշանակում է, որ միակողմանի գործընթաց է»։

Անդրադառնալով ԱԽ քարտուղարի նաև այն հայտարարությանը, թե «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք», որը, սակայն, հերքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն, միջազգայնագետը նկատեց. «Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե ընկնի եվրոպացիների խելքին ու պայմանագիր ստորագրի, խնդիրներ է ունենալու և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ։ 1975 թ. քարտեզը, ընդհանուր առմամբ, հակահայկական քարտեզ է, որովհետև 1975 թ. քարտեզում են առաջին անգամ «անկլավներ» արծարծվել, թեպետ հայտնի չէ, թե որն է անկլավ։ Այսինքն, անկլավն այն է, որտեղ մինչև 1988 թվականն ադրբեջանցիներ են ապրե՞լ, թե՞ այն է, որ քարտեզով գտնվել է Ադրբեջանի կազմում։ Մեծ հաշվով, Ադրբեջանը դեռ դիմանում է գայթակղությանը։ Շատ լավ հասկանում է, որ սիրաշահելով, թվում է, հօգուտ իրեն ինչ-որ բան են ուզում անել, բայց նաև հասկանում է, որ դրա դիմաց ինչ-որ բաներ պետք է անի՝ Իրանի դեմ մահապարտի դեր պետք է ստանձնի։ Այս ամբողջ խաղի իմաստը սա է։ Բայց Ալիևը, ըստ իս, չի գնա այս ամենին և կհամաձայնի առաջ շարժվել նոյեմբերի 9-ի արձանագրությունների հիման վրա»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներին, տարատեսակ հայտարարություններին, նա ընդգծեց. «Եթե նման նուրբ հարցերի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ է ունենալու մեր պետության համար։ Ամեն դեպքում, այս ամենից կարող ենք եզրակացնել, որ մի հուսադրող հանգամանք կա. կան պայմանավորվածություններ, որոնք Փաշինյանի ու Ալիևի անմիջական մասնակցությամբ ձեռք են բերվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի սենյակում, բայց այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ այդ պայմանավորվածություններն ի կատար ածելու մանդատ չունեն։ Իսկ այդ մանդատը պետք է տան ոչ միայն իրենց ժողովուրդները, այլև տարածաշրջանի գերտերությունները, որոնք այս հարցում իրենց դիրքորոշումն ունեն. դեմ չեն կոմունիկացիաների ապաշրջափակմանը, բայց ոչ այս ճանապարհով և ոչ ԵՄ առաջնորդությամբ»։

Միջազգայնագետը համակարծիք չէ, որ ՌԴ դիրքերը թուլացել են։ «Մոսկվան իր ազդեցությունը չի թուլացրել տարածաշրջանում, ձեռքը պուլսի վրա պահած՝ հետևում է իրադարձություններին։ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը որոշվելու է Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների արդյունքում, ԵՄ-ն միջանկյալ դեր է ստանձնել, բայց ակնհայտ է, որ ոչինչ որոշող չէ։ Քանի որ այս պահին պայմանագրի շուրջ այդ կոնսենսուսը չկա, այն չի ստորագրվեու ո՛չ հիմա, ո՛չ հոկտեմբերին, ո՛չ դեկտեմբերին։ Միևնույն ժամանակ, իրավիճակն այսպես երկար չի կարող շարունակվել։ Որքան ձգվի, այնքան մեծանալու է նոր պատերազմի հավանականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры