Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 10-ին Վանաձորում երեկոն երաժշտական է լինելու: Եվ ոչ միայն: Ինչպես կազմակերպիչներն են ասում, «JINJ մարդիկ» հրավիրում են ներկա գտնվելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի։

«Այդ օրը մեր հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու վանաձորցի տաղանդաշատ նկարիչների՝ Տարոն Մարուքյանի, Լուսինե Գինոսյանի և Վահրադ Մելիքջանյանի աշխատանքներին։ Զուգահեռ ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգից ժամանած Veiila ինքնատիպ խումբը, այնուհետև JINJ խումբը, իսկ երեկոն եզրափակելու են DJ TOX-ն ու DJ Extazy-ն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Stage Arts Production-ի և Beton Art Fabrique-ի հիմնադիր Տիգրան Սուքիասյանը:

Համերգը կազմակերպել է Stage Arts-ը՝ JINJ-ի նախաձեռնությամբ: Այս խումբը միախառնում է հիփ-հոփն ու հայկական ժողովրդական երաժշտությունը: Խմբի անդամներից Գոռը Վանաձորից է, իսկ Սևանան՝ Ֆրանսիայից։ Նրանք իրենց երաժշտությունը ներկայացրել են Կանադայում, Էստոնիայում, Ֆրանսիայում։ Միջոցառումը տեղի է ունենալու Beton Art Fabrique-ում։ Այդ տարածքը նախկինում եղել է երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման գործարան, ինչպես վանաձորցիներն են ասում՝ жбк:

«Մեր նպատակն է այն դարձնել միջոցառումների անցկացման վայր: Այնտեղ մեծ բետոնե անգար է, որին բավականին հետաքրքիր լուծում ենք տվել՝ հինը պահպանելով ստացել ենք յուրօրինակ վայր: Լինելու է լուսային մեծ շոու: Beton Art Fabrique-ում կարող ենք հյուրընկալել 300-ից 500 հոգի: Մեր այս միջոցառումն առաջինն է այս տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Տիգրանն ընդգծում է, որ նախնական պայմանավորվածություններ կան Beton Art Fabrique-ը արվեստի մեծ քաղաք դարձնելու. «Շենքի մի մասում կլինեն նկարիչների արվեստանոցներ, մի մասում՝ յուրօրինակ հյուրանոց զբոսաշրջիկների համար, հնարավոր է նաև գինետուն լինի, իսկ անգարը կլինի բուն երաժշտական սրահը և ցուցասրահը: Ցանկանում ենք, որ Վանաձորում նման մի տեղ լինի, որտեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, արվեստի մարդիկ կհավաքվեն մեկ տեղում»:

Վերջին տարիներին մշակութային կյանքը մարզերում շատ է աշխուժացել նաև տարաբնույթ միջոցառումների անցկացման առումով: Տիգրանն ասում է՝ դրական փոփոխություններն ակնհայտ են. «Սա այն փոքր, բայց տաքուկ կայծն է, որը պետք է պահել, զարգացնել այն ու առաջ գնալ: Վանաձորում գործում է հրաշալի, հին ու լավ ավանդույթներով Հովհ. Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այնտեղ էլ շատ մեծ ակտիվություն ունենք: Մեր կազմակերպած վերջին երկու համերգներին Երևանից մեծ թվով հյուրեր ենք ունեցել, ինչը չի կարող չուրախացնել: Այս անգամ էլ հյուրերի ենք սպասում ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր անկյուններից: Բացի միջոցառումները, Լոռվա բնությունը ևս գրավում է մարդկանց: Նման միջոցառումները Վանաձորում հետաքրքիր հանգստյան օր կազմակերպելու հրաշալի առիթ են. նախ վայելել լոռվա բնությունը, իսկ հետո մասնակցել ցուցահանդես-համերգին»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց