Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ ամենամեծ ձեռքբերումը կինս է»․ 20 փաստ դերասան Անդրանիկ Հակոբյանի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թատրոնի եւ կինոյի դերասան Անդրանիկ Հակոբյանը հեռուստադիտողների լայն զանգվածին քաջ ծանոթ է «Երդում» եւ «Կույր աշխարհ» հեռուստասերիալներից։ Վերջինում նրա կերպարին՝ Դավիթին, ոչ միանշանակ են ընդունում․ ոմանք համակրում են հաճելի արտաքինով, գլխավոր հերոսուհուն նվիրված հերոսին, ոմանք էլ մեղադրում նրան՝ ֆիլմի սիրահար զույգի՝ Ռոզայի եւ Կարենի մեջտեղում հայտնվելու համար։ Իհարկե, թատրոնի բեմում ու կինոյում Անդրանիկը մարմնավորում է կերպարների, որոնք իր հետ կապ չունեն, բայց ինչպես հաճախ է պատահում, հեռուստադիտողը սիրում է ասոցացնել կերպարին ու դերասանին։

NEWS.am STYLE-ը «20 փաստ» խորագրում փորձել է բացահայտել Անդրանիկ Հակոբյանին՝ էկրանի հակառակ կողմից։

278276380_521494902887378_5894134632616459405_n.jpg (57 KB)

Ինչի՞ մասին էիք երազում մանուկ հասակում:

Փոքր հասակում երազում էի դառնալ զինվորական, հետո տիեզերագնաց, ռոք աստղ, նույնիսկ մի ֆիլմից ոգեւորված՝ երազում էի դառնալ Ռոբոտ ոստիկան։ Հետո հասկացա, որ եթե դերասան լինեմ, բոլոր մասնագիտություններն էլ կկարողանամ մարմնավորել:

Ինչի՞ մասին եք երազում այսօր:

Այսօրվա իմ երազանքներից մեկն այն է, որ ստեղծագործեմ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։

Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:

Ես դեռ 28 տարեկան եմ, ու այս պահին իմ ամենամեծ ձեռքբերումը իմ կինն է, իսկ մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը՝ թոշակի գնալուց հետո նոր կկարողանամ պատասխանել:

194329348_4024682627619667_3328463261877984083_n.jpg (207 KB)

Ձեր կարգախոսը:

Հավատալ, սիրել, պայքարել ու երբեք չկորցնել հույսը։

Ամենամեծ հիասթափությունը:

Հիասթափությունների վրա աշխատում եմ չկենտրոնանալ, որովհետեւ իմ կարգախոսում կա չկորցնել հույսը։ Ինձ համար հիասթափությունները ակնթարթ են տեւում: Կյանքը այնքան հրաշք բան է, որ չարժե կենտրոնանալ հիասթափությունների վրա:

Տարօրինակ սովորություններ ունե՞ք:

Երեւի, ավելի շատ շրջապատիս մարդիկ կարող են ասել, թե ինչն է իրենց համար տարօրինակ, որովհետեւ այն, ինչ ես անում եմ, ինձ համար տարօրինակ չէ:

49441609_2577535058975913_3659468404282097664_n.jpg (69 KB)

Իսկ վատ սովորություննե՞ր:

Ծխելը։

Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր բնավորության ամենադրական գիծը:

Իմ ամենադրական գծերից իմ դրական մտածելն է:

Իսկ բացասակա՞նը:

Ամենաբացասական գծերից մեկն այն է, որ շատ ինքնաքննադատ եմ ու երբեմն ինձ թերագնահատում եմ:

Ի՞նչը չեք ների կյանքում:

Ես ամեն ինչ միշտ փորձում եմ ներել ու արդարացնել իմ մեջ: Թերեւս, չեմ կարողանում ներել բանսարկությունները ու ի պատասխան իմ վստահության՝ մեջքից հարվածները:

329677247_3483310521958580_6580791429236362902_n.jpg (25 KB)

Ինչի՞ց եք ամենից շատ վախենում:

Ամենաշատը վախենում եմ սիրելի մարդկանց կորցնելուց: Նաեւ՝ մորեխներից (ծիծաղում է)։

Իսկ ֆոբիաներ ունե՞ք:

Իմ ֆոբիաներից մեկը վախն է բարձրությունից, մյուսը՝ երբ ծովի կամ օվկիանոսի կենտրոնում չեմ տեսնում հորիզոնում ցամաք:

Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը:

Սիրելի ֆիլմեր շատ կան, կառանձնացնեմ «Քաղցր կյանք»-ը, «Փախուստ Շոուշենկից», «Մեր մանկության տանգոն»...

Սիրելի գիրքը:

Սիրելի գրքերից մեկը՝ Պեր Լագերկվիստ՝ «Բարաբա»։

70528933_3046793702050044_5969422341443158016_n.jpg (61 KB)

Ի՞նչ հոբբիներ ունեք:

Սիրում եմ ֆիլմեր եւ հետաքրքիր հաղորդումներ դիտել, երբեմն՝ սպորտով զբաղվել։

Ինչպիսի՞ն է «Կույր աշխարհ»-ի Ձեր կերպարը Ձեզ համար:

Դավիթը կրթված, նպատակասլաց երիտասարդ է՝ ապահովված ընտանիքից: Սովոր է, որ կյանքում միշտ պետք է հասնի իր ուզածին բայց, միեւնույն ժամանակ, զուրկ չէ բարոյականությունից։ Ինքնասիրություն ունեցող, երբեմն՝ տաքարյուն, երբեմն՝ սառը դատողությամբ։ Որոշումները կայացնում է կտրուկ եւ միեւնույն ժամանակ՝ հանգիստ:

347378743_3477893045864209_7614013609841227471_n.jpg (111 KB)

Ինչպիսի՞ նախագծում եք Ձեզ պատկերացնում հաջորդիվ:

Իմ հետագա պատկերացումները հասնում են մինչեւ Հոլիվուդ, հիմա չեմ ուզում շատ շտապել ու առաջ ընկնել․ կնկարահանվեմ այնտեղ, որտեղից լինի լավ առաջարկ, ինչո՞ւ չէ, նաեւ սիթքոմային նախագծերում կցանկանայի ինձ փորձել:

Ո՞րն է Ձեզ համար ամենահիշարժան կերպարը, որին մինչ օրս մարմնավորել եք:

Մինչ օրս մարմնավորած կերպարներից կառանձնացնեմ Բրիկը՝ «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումից, Վիգոն՝ «ՕԹԹԿ» ֆիլմից, Դանիելը՝ «Երդում» հեռուստասերիալից։

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր կյանքը 10 տարի անց:

Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել․ կապրենք կտեսնենք:

Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ Մայր Աթոռում Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ «Opel»-ի և «ԻԺ»-ի մասնակցությամբ ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Տասնյակ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ Բարսելոնան է հեղեղվել Վալենսիայից հետո․ ճանապարհներին արդեն լճակներ են գոյացել (տեսանյութեր) Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում Բայդեն. Ռուսաստանը ձախողվեց Մոլդովայում Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ Սերգեյ Լազարևը բացատրել է հայտնի հեռուստաշոուի եթերում ցնցող արարքը հայուհու կատարման ժամանակ Տավուշի թեմը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին` գահակալության 25-ամյակի առիթով Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը հասել է 2-ի. պարզվել է վիրավորների ինքնությունը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջըԱլեն Սիմոնյանը աշխատանքային մեծ խմբով կգործուղվի Հունգարիա «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրՀայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ Իսպանիայում 31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴ Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները բանակցություններ են վարել Առնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը Ձյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծել ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԵս պատրաստ չեմ․ Հայկն ու Անահիտը բացառիկ հրապարակում են արել Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Մեղրաշենի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29-ամյա համագյուղացուն «Սատանայից մարդասիրական քայլ մի սպասեք». Բաքվում հայ գերիների հարազատները հույսեր չեն կապում COP29-ի հետ Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունիԿամ ծիրան, կամ ինքնիշխանություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայկական արտադրանքի որակի թեմային «Նինձյա» կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին Ձևավորվել են ոստիկանության 4 ուղղություններից Քրեական և Համայնքային ոստիկանությունները Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո հիվանդանոցում մաhացել է․ Shamshyan Իրանը կարող է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելի դեմ՝ հակահարված տալիս Քաղաքացին հայ-իրանական սահմանից թմրամիջոցներ է վերցրել․ ԱԱԾ-ն ձերբակալել է (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում