Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն Վարդանյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության: Արցախի նախկին պետնախարար, «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանն է այս արձանագրումն արել իր էջում՝ նշելով, թե այդ մասին միայն ինքը չէ, որ ասում է: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների և անհատների, մեր եկեղեցու, Գերագույն Հոգևոր Խորհրդի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը:

Ռուբեն Վարդանյանը մասնավորապես անդրադարձել է մի շարք նախաձեռնությունների, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս նախկին պետնախարարը տեղեկացել է #բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, փաստում է Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ է արել միանալ այս նախաձեռնություններին:

«Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում»,- փաստել է Ռուբեն Վարդանյանը։

Ի տարբերություն այլ գործիչների, որոնք փորձում են վերմակը քաշել միայն իրենց ուղղությամբ, Ռուբեն Վարդանյանը տարբեր նախաձեռնությունների մասին տեղեկացնելով, նաև նրանց աջակցություն հայտնելով, փաստում է, որ իր առաջին և ամենակարևոր նպատակը Արցախի բարեկեցությունն է և հայկական մնալն է և դրա համար պետք է օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները։

Ահա սա է պատասխանատու գործչի տարբերությունը տարբեր արկածախնդիրներից, որոնք այսօր վխտում են Հայաստանի քաղաքական դաշտում, փորձում մոլորեցնել հայ հանրությանը և իրենց սեփական դիվիդենտներին հասնելու համար վտանգում Հայաստանն ու Արցախը։

Գարիկ Մնացականյան

Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ Սիմոնյան