Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի նախարարական պաշտոնավարման շրջանն աչքի է ընկել համաճարակի մոլեգին տարածմամբ ու հազարավոր անմեղ մարդկանց մահով, հիմա էլ որոշել է ընկնել ավտոմեքենայատերերի ետևից: Լրջո՛վ, կամ՝ ամենայն լրջությամբ: Առհասարակ, ավտոմեքենաներով իրենց համար անվրդով, անդարդ, անհաղորդ երթևեկող հայրենակիցների շրջանում իր ներկայացրած իշխանության նկատմամբ չարություն, դժգոհություն և ատելություն խմորելու, բորբոքելու, կուտակելու առումով Արսեն Թորոսյանը մեծ հաջողություններ է գրանցում:

Առաջին բողոքակուտակիչ պարագան, ինչպես արդեն կռահեցիք, ավտոմեքենաների կողային ապակիների մուգ թաղանթներն են, որոնց գրաբարով արտահայտվող ավտոմոբիլիստները «պլ յոնկա» են ասում: Ի դեպ, ըստ սոցցանցային «ֆոլկլ յորի», ՔՊ-ի խորքերում այս օրերին ձևավորվում է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է տուգանել նաև ավելի քան 30 տոկոս մգեցված ապակիներով արևային ակնոց կրող հետիոտներին ևս: Դա՝ անմիջապես այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները բոլոր ավտոմեքենաների բոլոր հողմապակիներից կքերեն վերջին «պլ յոնկան»՝ ձեռքի հետ տուգանքաքերթման ենթարկելով դեռ չքերվածներին: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց քպականներից ամեն ինչ սպասելի է: Մի խոսքով՝ քերի՛ր, որ չքերթեն: Չնայած, այս գործընթացը կարծես մարել է:

Կամ էլ՝ բոլորն արդեն քերել-վերջացրել են: Կամ էլ՝ 25-ապատիկ տուգանքաքերթվել: Իսկ իրականում ուղղակի հերթական «քամին» արեցին: Է՜հ, ո՞ւր է այն քայլասեր, ժողովրդասեր, բոլորին գրկող, պաչիկ անող, բոլորի առաջ խոնարհվող գործիչը, մի հատ ելներ, ասեր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի, պարոն Արսեն Թորոսյան»: Բայց նա չկա: Իսկ Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլ յոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն: Իսկ եթե չգտնեն էլ, ապա ճանապարհային ոստիկան կամ պարեկ, կրտսեր սերժանտ Արսեն Սորոսյանը չոր հայացքը կուղղի դեպի վարորդն ու կասի. «Բայց ի՜նչ քցիպ մարդ ես, չես ուզում տուգանվել հանուն քպականների պարգևավճարման...»: Մի խոսքով՝ ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է, իշխանությունը... Հասկացաք: Ի դեպ, աղի մասին:

Ի՞նչ եղավ ազգս աղազերծելու որոշումը, կատարվո՞ւմ է: Սննդի բոլոր, հատկապես իշխանական օբյեկտներում այլևս աղամաններ չեն դնո՞ւմ, թե՞ դնում են, բայց աղի փոխարեն էկվադորյան փոշի է լցված: Ի՞նչ պակաս աղ է: Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Թե՞ Արցախն ուրանալու, Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու միջակայքում քնում-ելնում եք ու մտածում միայն այն մասին, թե՝ «էս խալխին» է՛լ ինչի համար տուգանեք կամ էլ ինչ հավել յալ ծախսի տակ գցեք: Կլինի՞, որ ընդհանրապես ձեր իշխանությունը ոչինչ չանի: Միակ բանը, որ արժեր անել, այն է, որ թողնեք ու ձեր հոժար կամքով հեռանաք: Բայց եթե դա դեռ հետաձգվում է, ապա ընդհանրապես ոչ մի բան էլ չարժե անել: Այդպես գոնե մի նոր վնաս չեք տա: Թե չէ՝ «պլ յոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք: Խմբագրակազմում, երբ քննարկում էինք այս թեման, որոշեցին լրացուցիչ առաջարկություն ներկայացնել, այսպես ասած՝ տարիների հեռվից:

Արսեն Թորոսյանը պետք է որ հիշի. 90-ականների կեսերին ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Եվ մի խաղաղ երեկո լուր տարածվեց, որ հաջորդ օրվանից բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր պետք է կրակմարիչ լինի, գրաբարով ասած՝ «ագնետուշիծել»: Եվ եթե հանկարծ որևէ մեքենայի մեջ կրակմարիչ չլինի, ապա մեքենայատերը 20 դոլարին համարժեք կտուգանվի: Արժե՞ նշել, որ մի քանի օր անց գրեթե բոլորն արդեն գնել էին համապատասխան կրակմարիչները, որպեսզի չտուգանվեն: Այո, բայց «հումորն» այն է, որ, ինչպես պնդում էին այն ժամանակվա «չար լեզուները», իշխանական դաշտի մերձավորներից մեկն արտասահմանից ավտոմոբիլային կրակմարիչների խոշոր խմբաքանակ էր ներկրել: Ու որպեսզի այդ խմբաքանակն արագորեն իրացվի, հորինվել էր պարտադիր կրակմարիչ լինելու մասին տուգանային պահանջը:

Հա, ստացվեց ձրի հուշում. առաջարկում ենք, որ ավտոմեքենայի լուսարձակների, թաղանթների, դեղատուփերի, աղամանների, մոխրամանների հարցերը կարգավորելուց հետո Արսեն Թորոսյանը հանդես գա նաև կրակմարիչների պարտադիրության նախաձեռնությամբ: Նախ՝ ամենայն նորը լավ մոռացված հինն է, իսկ բացի այդ, վստահեցնում ենք, որ հազարավոր ավտոմեքենայատերեր միայն կոգևորվեն նման նախաձեռնությունից: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է... Չնայած, լավ, ոչ մի տպավորություն էլ չկա: Ի՜նչ տպավորություն: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Պարզապես քաղաքավարի մարդիկ դրա մասին չեն գրում, մանավանդ՝ լրագրային հրապարակումների մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանցի զինվորները ստուգում են Ստեփանակերտից ՀՀ մեկնող մեքենաներըԱրևային վահանակները տիեզերքում իրատեսական են Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Գորիսի կենտրոնը ողողված է Արցախի մեր հայրենակիցներով Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խաղաղ բնակիչներին խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտ (տեսանյութ) Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեցԺամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին