Երևան, 28.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի նախարարական պաշտոնավարման շրջանն աչքի է ընկել համաճարակի մոլեգին տարածմամբ ու հազարավոր անմեղ մարդկանց մահով, հիմա էլ որոշել է ընկնել ավտոմեքենայատերերի ետևից: Լրջո՛վ, կամ՝ ամենայն լրջությամբ: Առհասարակ, ավտոմեքենաներով իրենց համար անվրդով, անդարդ, անհաղորդ երթևեկող հայրենակիցների շրջանում իր ներկայացրած իշխանության նկատմամբ չարություն, դժգոհություն և ատելություն խմորելու, բորբոքելու, կուտակելու առումով Արսեն Թորոսյանը մեծ հաջողություններ է գրանցում:

Առաջին բողոքակուտակիչ պարագան, ինչպես արդեն կռահեցիք, ավտոմեքենաների կողային ապակիների մուգ թաղանթներն են, որոնց գրաբարով արտահայտվող ավտոմոբիլիստները «պլ յոնկա» են ասում: Ի դեպ, ըստ սոցցանցային «ֆոլկլ յորի», ՔՊ-ի խորքերում այս օրերին ձևավորվում է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է տուգանել նաև ավելի քան 30 տոկոս մգեցված ապակիներով արևային ակնոց կրող հետիոտներին ևս: Դա՝ անմիջապես այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները բոլոր ավտոմեքենաների բոլոր հողմապակիներից կքերեն վերջին «պլ յոնկան»՝ ձեռքի հետ տուգանքաքերթման ենթարկելով դեռ չքերվածներին: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց քպականներից ամեն ինչ սպասելի է: Մի խոսքով՝ քերի՛ր, որ չքերթեն: Չնայած, այս գործընթացը կարծես մարել է:

Կամ էլ՝ բոլորն արդեն քերել-վերջացրել են: Կամ էլ՝ 25-ապատիկ տուգանքաքերթվել: Իսկ իրականում ուղղակի հերթական «քամին» արեցին: Է՜հ, ո՞ւր է այն քայլասեր, ժողովրդասեր, բոլորին գրկող, պաչիկ անող, բոլորի առաջ խոնարհվող գործիչը, մի հատ ելներ, ասեր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի, պարոն Արսեն Թորոսյան»: Բայց նա չկա: Իսկ Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլ յոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն: Իսկ եթե չգտնեն էլ, ապա ճանապարհային ոստիկան կամ պարեկ, կրտսեր սերժանտ Արսեն Սորոսյանը չոր հայացքը կուղղի դեպի վարորդն ու կասի. «Բայց ի՜նչ քցիպ մարդ ես, չես ուզում տուգանվել հանուն քպականների պարգևավճարման...»: Մի խոսքով՝ ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է, իշխանությունը... Հասկացաք: Ի դեպ, աղի մասին:

Ի՞նչ եղավ ազգս աղազերծելու որոշումը, կատարվո՞ւմ է: Սննդի բոլոր, հատկապես իշխանական օբյեկտներում այլևս աղամաններ չեն դնո՞ւմ, թե՞ դնում են, բայց աղի փոխարեն էկվադորյան փոշի է լցված: Ի՞նչ պակաս աղ է: Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Թե՞ Արցախն ուրանալու, Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու միջակայքում քնում-ելնում եք ու մտածում միայն այն մասին, թե՝ «էս խալխին» է՛լ ինչի համար տուգանեք կամ էլ ինչ հավել յալ ծախսի տակ գցեք: Կլինի՞, որ ընդհանրապես ձեր իշխանությունը ոչինչ չանի: Միակ բանը, որ արժեր անել, այն է, որ թողնեք ու ձեր հոժար կամքով հեռանաք: Բայց եթե դա դեռ հետաձգվում է, ապա ընդհանրապես ոչ մի բան էլ չարժե անել: Այդպես գոնե մի նոր վնաս չեք տա: Թե չէ՝ «պլ յոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք: Խմբագրակազմում, երբ քննարկում էինք այս թեման, որոշեցին լրացուցիչ առաջարկություն ներկայացնել, այսպես ասած՝ տարիների հեռվից:

Արսեն Թորոսյանը պետք է որ հիշի. 90-ականների կեսերին ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Եվ մի խաղաղ երեկո լուր տարածվեց, որ հաջորդ օրվանից բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր պետք է կրակմարիչ լինի, գրաբարով ասած՝ «ագնետուշիծել»: Եվ եթե հանկարծ որևէ մեքենայի մեջ կրակմարիչ չլինի, ապա մեքենայատերը 20 դոլարին համարժեք կտուգանվի: Արժե՞ նշել, որ մի քանի օր անց գրեթե բոլորն արդեն գնել էին համապատասխան կրակմարիչները, որպեսզի չտուգանվեն: Այո, բայց «հումորն» այն է, որ, ինչպես պնդում էին այն ժամանակվա «չար լեզուները», իշխանական դաշտի մերձավորներից մեկն արտասահմանից ավտոմոբիլային կրակմարիչների խոշոր խմբաքանակ էր ներկրել: Ու որպեսզի այդ խմբաքանակն արագորեն իրացվի, հորինվել էր պարտադիր կրակմարիչ լինելու մասին տուգանային պահանջը:

Հա, ստացվեց ձրի հուշում. առաջարկում ենք, որ ավտոմեքենայի լուսարձակների, թաղանթների, դեղատուփերի, աղամանների, մոխրամանների հարցերը կարգավորելուց հետո Արսեն Թորոսյանը հանդես գա նաև կրակմարիչների պարտադիրության նախաձեռնությամբ: Նախ՝ ամենայն նորը լավ մոռացված հինն է, իսկ բացի այդ, վստահեցնում ենք, որ հազարավոր ավտոմեքենայատերեր միայն կոգևորվեն նման նախաձեռնությունից: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է... Չնայած, լավ, ոչ մի տպավորություն էլ չկա: Ի՜նչ տպավորություն: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Պարզապես քաղաքավարի մարդիկ դրա մասին չեն գրում, մանավանդ՝ լրագրային հրապարակումների մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը ԶՊՄԿ շահառուները հայտնի են Ալիևը կարգադրել է օկուպացված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 այլ ավտոմեքենաԲլինքենը համաձայնել է Ալիևի պայմանին Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը և առաջին ուժն է այնտեղ. Իրանի ՊՆ ղեկավար Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Ջրի սակագինը նախատեսվում է իջեցնել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Արցախի պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն. ՀՀ նախագահ Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը․ թյուրքագետ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Ավելի քան 2,660 մեքենա կանգնած է Վերին Լարսում Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են ԱՄՆ-ն ուժեղացնում է ՌԴ-ում իշխանափոխություն անելու և ներքին անկարգություններ հրահրելու նպատակը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Մեր հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը. Ռուբեն Մելիքյան Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է․ ՄԻՊ 36 ժամ ջուր չի լինիԹանկարժեք մետաղների գներ Չինաստանը հայտարարել է, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Բլինկենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Պետդեպ Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա. Ջեյմս Օ’Բրայեն «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»«Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիսում ձյուն է տեղում․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»