Երևան, 28.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունն օրերս ընդունել է մի որոշում, որով հաստատվել է ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքից տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը։ Մայիսի 26-ի որոշմամբ «զգայուն ապրանքների» շարքին են դասվել մեքենաները, հեռուստատեսային խցիկները, թվային խցիկները, մի շարք սարքավորումներ, որոնք այս շրջանում սովորաբար ՀՀ-ից վերաարտահանվում էին հենց Ռուսաստանի Դաշնություն, քանի որ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն դրանք այլ երկրներից ուղիղ արտահանում իրականացնելու հնարավորություն չունի։ Կան տեսակետներ, որ այս որոշմամբ անուղղակիորեն կարող է արգելվել մի շարք ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Հիշեցնենք, որ մինչ այս հայկական մի շարք ընկերություններ արդեն հայտնվել են արևմտյան պատժամիջոցների տակ։ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ըստ էության, իրավիճակից օգտվելով հանդերձ՝ Հայաստանը փորձում է զերծ մնալ պատժամիջոցներից։

«Սա վերոնշյալ պատժամիջոցների պատասխանն է, որովհետև այս դեպքում ՀՀ կառավարությունը պարտավոր է նման որոշումներ կայացնել։ Այլ հարց է, թե այդ որոշումը որքանով կիրագործվի։ Ըստ իս՝ ոչ 100 տոկոսով, ինչպես սովորաբար է լինում. եթե հետևող չկա, մեզ մոտ որոշումները կա՛մ մնում են թղթի վրա, կա՛մ մասնակի են կատարվում։ Համենայն դեպս, այս որոշումն ազդելու է վերաարտահանման թվի վրա. կրճատում, մեծ հաշվով կլինի, բայց վերաարտահանումը չի դադարի։ Սա, երևի, այն վճարն է, որ Հայաստանը տալու է պատժամիջոցների տակ չընկնելու դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին։ «Կարծում եմ՝ ազնիվ կլինի որոշմանը մոտենալ ոչ ավելի խիստ, քան մոտենում էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Այսինքն, ինչքան էլ թուրքական ապրանքներն արգելված էին, դրանց հոսքը ՀՀ թուլացել էր, բայց, ամեն դեպքում, չէր դադարել։ Ես, օրինակ՝ շատ վատ կվերաբերվեմ այն երևույթին, որ այս որոշումից հետո ավելի խիստ մոտեցում ցուցաբերվի, քան ժամանակին թուրքական ապրանքի արգելքի վերահսկողությունն էր»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խոսքը տնտեսական դիվանագիտության մասին է։

«Ըստ ձևի, մենք այդ որոշումները չենք կարող չկայացնել, բայց, ըստ բովանդակության, հաստատ ավելի խիստ չպետք է լինել, քան 2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո թուրքական ապրանքների ներմուծման արգելքի դեպքում էր»,-ասաց նա։

Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ Էմիլ Ստեփանյանն այս համատեքստում հավելեց. «Առհասարակ, վատ եմ վերաբերվում վերաարտահանմանն այն իմաստով, որ այդ համատեքստում չի խոսվում իրական արտահանման մասին։ Իսկ իրական արտահանումը Հայաստանում կա՛մ չի աճել, կա՛մ չնչին աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ պատրաստի արտադրանքի արտահանումը նվազել է։ Ու քանի որ, ինչպես հասկանում եմ, էկոնոմիկայի նախարարությանը չի հետաքրքրում, թե Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումը իրականում որքանով է աճել, գերադասում են խոսել երկնիշ և եռանիշ թվերով փուչ արտահանման մասին։ Սա է պատճառը, որ եթե վերաարտահանման թիվն անգամ այս որոշումից հետո կրճատվի, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու։ Եթե մինչ այդ վերաարտահանման ցուցանիշը «շատ ընտիր» էր, հիմա կդառնա ուղղակի «լավ»»։

Նրա խոսքով, իրական արտահանման ցուցանիշները մեզ մոտ աղավաղվել են։ «Վիճակագրության մեջ արտահանման ցուցանիշում վերաարտահանման ցուցանիշն առանձնացված չէ։ Սա խայտառակություն է, ամոթ։ Վերաարտահանումը կարելի է առանձին չներկայացնել, երբ զգալի տոկոս չի կազմում։ Այսինքն, այն ժամանակ, երբ վերաարտահանումն այնքան չնչին է, որ պատկեր չի փոխվում։ Օրինակ՝ քաղցրավենիքի արտահանման որոշակի քանակ կա, որը մենք ներմուծում ենք ՌԴ-ից և ուղարկում ենք Իրան։ Դա մեծ տոկոս չի կազմում ու պատկեր չի աղավաղում։ Մինչդեռ այսօր մեզ մոտ վերաարտահանումը լիովին աղավաղում է արտահանման պատկերը, բայց պետական պաշտոնյաներն էլի չեն պահանջում, որ իրական արտահանումը վերաարտահանումից առանձին դիտարկվի։ Կարծում եմ՝ PR պատճառներ կան, քանի որ նրանք չեն ուզում հրապարակել իրական արտահանման պատկերը՝ առանձնացնելով այն վերաարտահանումից։ Խոսքը Domestic exports-ի մասին է, որը Հայաստանը չունի. սա կա՛մ դիտավորյալ է արվում, կա՛մ թափթփված աշխատանքի հետևանք է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանային երկրներից, օրինակ՝ Վրաստանը հայտարարում է, թե արտահանման մեջ որքան է կազմում վերաարտահանումը։

«Թեպետ Հայաստանում խայտառակ իրավիճակ է ու վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը, մեզ մոտ գերադասում են «խփել դոշին» ու ասել՝ «տեսե՛ք, երկնիշ, եռանիշ, կրկնակի արտահանման աճ ունենք»։ Նման մոտեցումն ամոթ է, որովհետև եթե իրական թվերը ցույց տան, իրենք էլ կսարսափեն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ արդեն երրորդ տարին գյուղատնտեսությունը նվազել է, ամենավերջին ոլորտը մեզ մոտ արդյունաբերությունն է։ Եթե չնչին, կարելի է ասել՝ 0-ին մոտ թվեր են, գյուղատնտեսությունը՝ մինուս, արտահանման ի՞նչ 90, 100 տոկոս աճերի մասին են խոսում ու ուրախանում՝ ասելով՝ «տեսեք՝ ինչ լավ ենք աշխատում»։ Եթե չես արտադրել կամ չես աճեցրել, ի՞նչն ես արտահանել։ Մասնագետները փաստում են, որ Հայաստանում տնտեսական բում չկա, այլ կա տնտեսական ոչ թե շուրջ 12, այլ 6-7 տոկոս աճ։ Մնացածը բախտի բան է. պարզապես«ճիշտ ժամանակին ճիշտ տեղում» ենք հայտնվել։ Մինդեռ ոչ ոք իրականության մասին չի խոսում, քանի որ այսպես շահավետ է, այսպես հեշտ է ասել, որ ամենալավ աշխատողն են։ Իսկ երբ խոսում ենք մինուսի մասին, փորձում են վիճակագրություն փնտրել՝ պարզապես արդարացնելու մինուսները»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը․ թյուրքագետ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Ավելի քան 2,660 մեքենա կանգնած է Վերին Լարսում Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են ԱՄՆ-ն ուժեղացնում է ՌԴ-ում իշխանափոխություն անելու և ներքին անկարգություններ հրահրելու նպատակը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Մեր հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը. Ռուբեն Մելիքյան Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է․ ՄԻՊ 36 ժամ ջուր չի լինիԹանկարժեք մետաղների գներ Չինաստանը հայտարարել է, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Բլինկենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Պետդեպ Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա. Ջեյմս Օ’Բրայեն «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»«Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիսում ձյուն է տեղում․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելու Շնորհակալ եմ, որ կողքիս են ու միշտ գրկաբաց են ընդունում ինձ․ Սիրուշո Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Թաթոյան Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել ինքն իրեն Երևանում «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական տղաՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանՄահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Ի՞նչ արժեն Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը այս պահին Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա ԱվետիսյանՍյունիքում «Ford»–ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել