Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն հինգ տարի է, ինչ մեր երկրում իրավական լծակները, իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական ճնշումների ու հետապնդումների գործիքի։ Այն ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատները, որոնք իրենց գործունեությամբ կամ քննադատություններով խնդիրներ են ստեղծում իշխանությունների համար, որպես կանոն դառնում են քրեական հետապնդումների թիրախ։ Անկախ այն հանգամանքից, որ վերջում գործով հաստատված մեղադրանքը կարող է չհաստատվել, ինչպես, ի դեպ, լինում է «գործերի» գերակշիռ մեծամասնության դեպքում, միևնույնն է՝ իշխանությունները իրավապահ համակարգը դարձնում են գործիք՝ իրենց նեղ անձնական կամ քաղաքական կարիքներին հագուրդ տալու համար:

Պատահական չէ, որ շատ դեպքերում նման գործեր հարուցվում են նախընտրական կամ հետընտրական գործընթացներին զուգահեռ, որպեսզի իշխանություններն ազդեն հանրային ընկալումների վրա և առավելություն ստանան։ Բայց երբ այդ գործերը վերջում քարուքանդ են լինում դատական քննության ընթացքում, ոչ ոք պատասխան չի տալիս դրանք կարելու ու մարդկանց անվանարկելու համար։ Մյուս կողմից էլ՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այս իշխանությունների համար կալանքը դարձել է պատժիչ գործիք։ Օրինակ՝ համապատասխան հրահանգից հետո դատարանը որոշեց նորից կալանավորել զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին, այնինչ մայիսի 20-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակներն այնքան շատ են, որ նույնիսկ հարկ չկա հերթով թվարկելու։

Եթե նույնիսկ պարզ է, որ քրեական գործը շուտով ջարդվելու է, միևնույնն է, իշխանությունները փորձում են հասցնել նախքան այդ պատժել մարդկանց։ Ու իշխանությունների համար կապ չունի այն հանգամանքը, որ առանց խափանման միջոցի նրբությունները հաշվի առնելու՝ կալանքի կիրառումը կարող է նաև վատ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ մինչև մահ, ինչպես եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Քաղաքական ճնշումների գործիք է նաև ընդդիմադիր գործիչներին երկրից դուրս գալու արգելքի սահմանումը կամ չհեռանալու մասին ստորագրությունը։ Դրանով իշխանությունների համար անցանկալի ընդդիմադիր գործիչները զրկվում են միջազգային պատվիրակություններում ներառվելու և միջազգային հարթակներում ելույթ ունենալու հնարավորությունից։

Փաստացի, իշխանությունները, որոշակի վախեր ունենալով Փաշինյանի «խաղաղասիրական» մոտեցումների հարցում ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ կապված, փորձում են խոչընդոտել այն քաղաքական գործիչների գործունեությունը, ովքեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում ունեն տարիներով կուտակած փորձ և կապեր, որոնք կարող են օգտագործել ի շահ Հայաստանի։ Հաջորդ վախն այն է, որ այդպիսով կարող են նեղվել ադրբեջանցի պատվիրակները: Օրինակ՝ իշխանությունները խոչընդոտում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ու չեն թողնում շարունակել արտերկրյա գործընկերների հետ իր աշխատանքը նույնիսկ այն պարագայում, երբ դա կարող է նաև կոշտ արձագանք ստանալ դրսի համապատասխան կառույցների կողմից։

Ի մասնավորի, վերջերս Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ էր արել Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային: Բայց նույնիսկ միջազգային կառույցների այսպիսի արձագանքը չի խանգարում, որ իշխանականները փորձեն միջազգային հարթակում ներկայանալ իբր իրենց կառուցած «ժողովրդավարական բրենդի» հովանու ներքո։ Քաղաքական ճնշումների մասին վկայող հաջորդ կարևոր վկայությունը երկակի չափանիշների կիրառումն է։ Եթե ինչ-որ թեմայի հետ կապված խոսակցություններ են տարածվում որևէ ընդդիմադիր գործչի մասին, ապա դրանց հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվում, որին հետևում է խափանման միջոցի կիրառումը։

Բայց երբ լրատվամիջոցներում կոնկրետ փաստերի հիման վրա հրապարակումներ են արվում իշխանական բարձրաստիճան ներկայացուցիչների չարաշահումների ու օրինազանցությունների մասին, ապա ամեն ինչ արվում է այդ գործերը ձգձգելու և պարտակելու համար։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, այնքան, որ կարելի է ոչ թե «100 փաստի», այլ «հազարավոր փաստերի» հատորներ հրապարակել: Փաստորեն օրենքն ամբողջ խստությամբ կիրառվում է ընդդիմության կամ ընդդիմադիր հայացք ունեցողների նկատմամբ, բայց, միևնույն ժամանակ, շրջանցում է բարձրաստիճան իշխանականներին։ Եթե որոշ իշխանականներ էլ ինչ-որ գործերով են անցնում, ապա դա արվում է ընդամենը հանրության աչքին թոզ փչելու համար, թե իբր արդարությունը գործում է։ Սակայն իրականում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Իսկ ավելի ստույգ՝ արդարադատության բացակայության հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանցի զինվորները ստուգում են Ստեփանակերտից ՀՀ մեկնող մեքենաներըԱրևային վահանակները տիեզերքում իրատեսական են Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Գորիսի կենտրոնը ողողված է Արցախի մեր հայրենակիցներով Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խաղաղ բնակիչներին խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտ (տեսանյութ) Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեցԺամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին