Երևան, 30.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն հինգ տարի է, ինչ մեր երկրում իրավական լծակները, իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական ճնշումների ու հետապնդումների գործիքի։ Այն ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատները, որոնք իրենց գործունեությամբ կամ քննադատություններով խնդիրներ են ստեղծում իշխանությունների համար, որպես կանոն դառնում են քրեական հետապնդումների թիրախ։ Անկախ այն հանգամանքից, որ վերջում գործով հաստատված մեղադրանքը կարող է չհաստատվել, ինչպես, ի դեպ, լինում է «գործերի» գերակշիռ մեծամասնության դեպքում, միևնույնն է՝ իշխանությունները իրավապահ համակարգը դարձնում են գործիք՝ իրենց նեղ անձնական կամ քաղաքական կարիքներին հագուրդ տալու համար:

Պատահական չէ, որ շատ դեպքերում նման գործեր հարուցվում են նախընտրական կամ հետընտրական գործընթացներին զուգահեռ, որպեսզի իշխանություններն ազդեն հանրային ընկալումների վրա և առավելություն ստանան։ Բայց երբ այդ գործերը վերջում քարուքանդ են լինում դատական քննության ընթացքում, ոչ ոք պատասխան չի տալիս դրանք կարելու ու մարդկանց անվանարկելու համար։ Մյուս կողմից էլ՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այս իշխանությունների համար կալանքը դարձել է պատժիչ գործիք։ Օրինակ՝ համապատասխան հրահանգից հետո դատարանը որոշեց նորից կալանավորել զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին, այնինչ մայիսի 20-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակներն այնքան շատ են, որ նույնիսկ հարկ չկա հերթով թվարկելու։

Եթե նույնիսկ պարզ է, որ քրեական գործը շուտով ջարդվելու է, միևնույնն է, իշխանությունները փորձում են հասցնել նախքան այդ պատժել մարդկանց։ Ու իշխանությունների համար կապ չունի այն հանգամանքը, որ առանց խափանման միջոցի նրբությունները հաշվի առնելու՝ կալանքի կիրառումը կարող է նաև վատ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ մինչև մահ, ինչպես եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Քաղաքական ճնշումների գործիք է նաև ընդդիմադիր գործիչներին երկրից դուրս գալու արգելքի սահմանումը կամ չհեռանալու մասին ստորագրությունը։ Դրանով իշխանությունների համար անցանկալի ընդդիմադիր գործիչները զրկվում են միջազգային պատվիրակություններում ներառվելու և միջազգային հարթակներում ելույթ ունենալու հնարավորությունից։

Փաստացի, իշխանությունները, որոշակի վախեր ունենալով Փաշինյանի «խաղաղասիրական» մոտեցումների հարցում ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ կապված, փորձում են խոչընդոտել այն քաղաքական գործիչների գործունեությունը, ովքեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում ունեն տարիներով կուտակած փորձ և կապեր, որոնք կարող են օգտագործել ի շահ Հայաստանի։ Հաջորդ վախն այն է, որ այդպիսով կարող են նեղվել ադրբեջանցի պատվիրակները: Օրինակ՝ իշխանությունները խոչընդոտում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ու չեն թողնում շարունակել արտերկրյա գործընկերների հետ իր աշխատանքը նույնիսկ այն պարագայում, երբ դա կարող է նաև կոշտ արձագանք ստանալ դրսի համապատասխան կառույցների կողմից։

Ի մասնավորի, վերջերս Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ էր արել Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային: Բայց նույնիսկ միջազգային կառույցների այսպիսի արձագանքը չի խանգարում, որ իշխանականները փորձեն միջազգային հարթակում ներկայանալ իբր իրենց կառուցած «ժողովրդավարական բրենդի» հովանու ներքո։ Քաղաքական ճնշումների մասին վկայող հաջորդ կարևոր վկայությունը երկակի չափանիշների կիրառումն է։ Եթե ինչ-որ թեմայի հետ կապված խոսակցություններ են տարածվում որևէ ընդդիմադիր գործչի մասին, ապա դրանց հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվում, որին հետևում է խափանման միջոցի կիրառումը։

Բայց երբ լրատվամիջոցներում կոնկրետ փաստերի հիման վրա հրապարակումներ են արվում իշխանական բարձրաստիճան ներկայացուցիչների չարաշահումների ու օրինազանցությունների մասին, ապա ամեն ինչ արվում է այդ գործերը ձգձգելու և պարտակելու համար։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, այնքան, որ կարելի է ոչ թե «100 փաստի», այլ «հազարավոր փաստերի» հատորներ հրապարակել: Փաստորեն օրենքն ամբողջ խստությամբ կիրառվում է ընդդիմության կամ ընդդիմադիր հայացք ունեցողների նկատմամբ, բայց, միևնույն ժամանակ, շրջանցում է բարձրաստիճան իշխանականներին։ Եթե որոշ իշխանականներ էլ ինչ-որ գործերով են անցնում, ապա դա արվում է ընդամենը հանրության աչքին թոզ փչելու համար, թե իբր արդարությունը գործում է։ Սակայն իրականում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Իսկ ավելի ստույգ՝ արդարադատության բացակայության հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Կալուգայի մարզում անհետացել է ութամյա աղջիկ․ մանրամասներՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգումՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՀացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկը գիշերը վատացել է․ մանրամասներ8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել «Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձանWildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը 3-րդ դասարանցին RGD-33 ​​նռնակ է դպրոց բերել․ հոր մոտ զինանոց են հայտնաբերելՓորձագետի կարծիքով՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունի Ֆրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին Փաշինյանը շփոթվել և հունվարի 4-ն էր նշել. որո՞նք կլինեն ամանորյա ոչ աշխատանքային օրերը Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ NYMEX. Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներն աճել են Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան Ապագա կաՐ Արցախում, ապագա կա՞ Հայաստանում Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ 2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց Հայտնի է` որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը Ամուսինս հիվանդ է, չի լինի մենակ թողնել. Քրիստինա Եղոյանը՝ ամուսնու առողջական խնդիրների մասին Այն ինչն է, ինչը․․․ Հռիփսիմե Ջեբեջյանի հանելուկը` Փաշինյանին (video) Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ. առնվազն 80-ի մասով տեղեկություններ չկան. Իրավապաշտպան ՀՀ խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ նոյեմբերի 19-25-ը Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է Հայաստանում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն, տնտեսությունը՝ ավելի նորարար. Քերոբյան Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ է ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին և Բաքվին. Օսմանի Քննիչ հանձնաժողովի եզրափակիչ ակորդը. Սամվել Բաբայանի կերպարանափոխությունը Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել Լարսի փակումը «կջարդեն» Քերոբյանի գլխին ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Բրիտանիայի աչքը հիմա էլ հայկական բանակի վրա է Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեում «Չե՞ք վախենում մեզնից, որ մնում եք». հայր ու որդի 37 օր մնացել են ադրբեջանցիների օկուպացված գյուղում Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. Հայաստանում Սիրիայի դեսպան Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում, կապի մեջ է այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների հետ․ խորհրդական Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց. ԱռաքելյանՎիետնամկա՝ կոշի՞կ, թե՞ հողաթափ․ «Փաստ»