Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեյրանն ընտանիքի ինը զավակներից մեկն է: «Վեց քույր և երեք եղբայր ենք: Սեյրանը միջնեկ եղբայրս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նազենին՝ Սեյրան Սարյանի քույրը, ում մասին այսօր պատմելու ենք: Չէի կարող չարձագանքել տիկին Նազենիին՝ ինչ հարուստ եք դուք: Բազմազավակ ընտանիքները միշտ հենց այսպիսի յուրահատուկ զգացողություն են առաջացնում:

Սեյրանը և նրա մեծ ընտանիքը ծնունդով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են. «Հադրութում էինք ապրում: Իսկ պատերազմից հետո Ստեփանակերտ ենք տեղափոխվել, բոլորս էլ՝ քույրերս ու եղբայրներս իրենց ընտանիքների հետ շարունակում ենք ապրել Արցախում»: Սեյրանի մասին խոսելիս Նազենին նրա ընկերասիրությունն է նշում, ընտանիքին նվիրվածությունը: Սեյրանը երեք որդի ունի: «Այնքան շատ դրական կողմեր ունի, չեմ էլ կարող առանձնացնել դրանցից մի քանիսը: Մինչև հիմա էլ իրեն ճանաչած մարդիկ այնքան սիրով են իր մասին խոսում: Բոլորն իրեն որպես շատ լավ մարդ ու զինվորական են հիշում, նա հրաշալի տիրապետում էր զինվորական գործին»:

2020 թ. պատերազմին Սեյրանը կամավոր մեկնեց ռազմի դաշտ: «Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձավ տուն: Այդ ժամանակ արդեն Արցախյան շարժումն էր սկսվել: Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Պատերազմն ավարտվեց, ձևավորվեց Արցախի պաշտ պ ա նու թյան բա ն ա կ ը , և հ ե ն ց սկզբնական ժամանակաշրջանում Սեյրանը համալրեց դրա շարքերը: Գյուղից տեղափոխվեց Հադրութ քաղաք, որտեղ էլ արդեն ամուսնացավ, ընտանիք կազմեց: Եղբայրս 25 տարի ծառայել է ՊԲ-ում, այնուհետև փոխգնդապետի կոչումով թոշակի անցել: Թե՛ Ապրիլ յան, թե՛ 44-օրյա պատերազմներին նա կամավոր է մեկնել, չէինք էլ կասկածում, որ գնալու է: Հայրենասեր էր, ինքը չէր կարող ուղղակի չմեկնել կամ էլ ծանուցագրի սպասել: Մեր մայրիկը պատմում է, որ դեռ պատանեկության տարիներին Սեյրանն անհամբեր սպասել է, որ մեկնի ծառայության: Ապրիլ յան պատերազմի ժամանակ նա գործի բերումով ՌԴ-ում էր, անմիջապես վերադարձավ, բարձրացավ դիրքեր, ուրիշ կերպ չէր կարող: Երբ ամեն ինչ խաղաղվեց, էլ Ռուսաստան չմեկնեց»:

44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից Սեյրանը Կարախամբեյլի կոչվող տեղամասում էր: «Ծառայել էր այդ հատվածում, այնտեղ ամեն անկյանը ծանոթ էր: Ականատեսներն այնքան բաներ են պատմում իր մասին, թե ինչպես է մարտերը վարել, հակառակորդի տանկերի ընթացքն է կանգնեցրել, կյանքեր փրկել: Տեսանյութեր կան, որոնք, սակայն, դեռ մեզ չեն հասել: Պատերազմի օրերին մեզ հետ կապի մեջ էր, հույս ունեինք, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ ընթացքում մենք Երևան տեղափոխվեցինք, իսկ հետո ես արդեն իրեն վիրավոր եմ տեսել»: Հոկտեմբերի 5-ին Սեյրանը հրազենային վիրավորում է ստանում, Արցախում նրան վիրահատում են, այնուհետև տեղափոխում Հայաստան: Երևանում նրան երկրորդ անգամ են վիրահատում, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Մահանում է հիվանդանոցում՝ հոկտեմբերի 7-ին:

«Սեյրանի մարմինը հոկտեմբերի 9-ին տեղափոխեցինք Հադրութ, որն այն ժամանակ դեռ օկուպացված չէր, գյուղում հուղարկավորեցինք: Բայց հետո ստիպված էինք տեղափոխել, վերահուղարկավորել Եռաբլուրում: Իսկ հիմա, ցավոք, Արցախի շրջափակման պատճառով չենք կարողանում իրեն այցի գալ»: Ընտանիքին ուժ տվողը Սեյրանի որդիներն են, նաև այն հույսը, որ տղաների զոհողությունն իզուր չի լինելու: «Իր որդիները իր մի պատառիկն են, նրանք մեզ ուժ են տալիս կյանքը շարունակելու, մեր մայրիկն է մեզ ուժ տալիս, նա բոլորել է իր կյանքի 9 տասնամյակը: Սեյրանի տղաներից երկուսը շարունակում են հայրիկի ուղին»:

Հ. Գ. - Սեյրան Սարյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգևատրվել է այլ մեդալներով ևս: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանցի զինվորները ստուգում են Ստեփանակերտից ՀՀ մեկնող մեքենաներըԱրևային վահանակները տիեզերքում իրատեսական են Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Գորիսի կենտրոնը ողողված է Արցախի մեր հայրենակիցներով Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խաղաղ բնակիչներին խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտ (տեսանյութ) Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի