Ереван, 28.Ноябрь.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 2-ին Անգլիական այգին մարդաշատ էր: Այս ու այն կողմ շտապող երեխաները անհամբերությամբ սպասում էին Արցախի հերոս Ալեն Մարգարյանի՝ «Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուի շնորհանդեսին: Մրցույթներ ու նվերներ, անկրկնելի տրամադրություն: Օրվա կարևոր անակնկալներից մեկը Տիկնիկային թատրոնի խաղացանկում տեղ գտած «Դետեկտիվ Ալենը» ներկայացման ցուցադրումն էր փոքրիկ հանդիսատեսի համար:«Փաստը» դեռ ամիսներ առաջ էր պատմել Ալենի մասին. սիրո, անսահման ու աննկարագրելի կարոտի մասին էր նրա մայրիկի ու իմ զրույցը: Այս անգամ առիթը գրքերն են: Ալենի մայրիկը՝ տիկին Նազելին ասում է՝ Ալենը հրաշալի զավակ ու ընկեր էր:

«Մեծ մանկասեր էր, գրքասեր ու ճանապարհորդ, ամեն ինչում մեծ էր՝ անկախ իր երիտասարդ տարիքից: Մշտապես շեշտում էր, որ իր համար ուժեղ կնոջ օրինակը ես եմ, և խոստացել էր ինձ, որ իմ մասին պետք է գիրք գրի, իսկ դրա հիման վրա ֆիլմ նկարի: Հատուկ ընտրել էր ռեժիսորի մասնագիտությունը և փայլուն ավարտել Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Սակայն, ցավոք, ես և իր երեք ընկերները՝ Շողակաթը, Դիանան և Միլենան, ստիպված եղանք թիմ կազմել և իրենից հետո իր մասին գրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նազելին:

Ընդգծում է՝ որդուն ճանաչելու համար պետք է սկսել ընթերցել «Բոլորիս Ալենը» գիրքը, որը տարիքային սահմանափակում չունի: «Ստանում եմ նամակներ, տեսանյութեր աշխարհի տարբեր ծայրերից, երբ տարիքային տարբեր սեգմենտի ներկայացուցիչներ կարդում են Ալենի մասին պատմող գրքերը: Եթե անգամ երեխան ընթերցել չգիտի, միևնույնն է, Ալենի լուսավոր դեմքը, ժպիտը մնում է նրա ենթագիտակցության մեջ: Ի պատիվ «Զանգակ» հրատարակչության, պետք է ասեմ, որ մեզ հետ համատեղ հրաշալի դիզայներական թիմ էր աշխատում գրքի ձևավորման վրա: Այս գրքում իր ընկերների, ուսանողների, դասախոսների և հարազատների կողմից գրված իրական պատմություններ են: Այն ներառում է ինչպես Ալենի խոհափիլիսոփայական մտքերը, այնպես էլ նրա հետ տեղի ունեցած հումորային, պայծառ պատմությունները: Հաջորդիվ լույս տեսավ «Ալենի մոլորակը մեր մոլորակում» գիրքը, այն գրեց 16-ամյա Արման Վարդանյանը՝ ոգեշնչված Ալենի կերպարով: Այդ դժվար օրերին ինձ ուղղակի «խեղդում» էր, որ անպայման խոսեմ, ձայնագրում էր, գրի առնում, արդյունքում ծնվեց այս փոքրիկ հեքիաթիկը: Նա անձնապես չի ճանաչել Ալենին, նրա մասին իմացել է պատերազմից հետո տարբեր հեռուստաեթերներից, սոցիալական կայքերից և այնքան տպավորված է եղել նրա կերպարով, որ լցվել է ստեղծագործելու բուռն ցանկությամբ և գրի առել հրաշալի այդ գիրքը, որը խորհուրդ եմ տալիս ընթերցել: Մերօրյա երիտասարդի օրինակով մոտիվացվել է մերօրյա մեկ այլ երիտասարդ»:

Տիկին Նազելին ասում է՝ չարաբաստիկ պատերազմից հետո աշխարհն Ալենին ճանաչում է որպես իրենը, աշխարհի տարբեր անկյուններում ծնված 15 բալիկ անվանակոչվել է նրա պատվին: «Ցավոք, Ալենն ինձանից դարձավ բոլորինը: Նրա անունն աշխարհին ճանաչելի դարձավ որպես ոչ միայն քաջ և անվախ հերոս, այլև որպես կրթության և գիտության, մշակույթի և արվեստի մեծ ջատագով, որը ցանկացած տարիքում պրոպագանդում էր այս կարևոր արժեքները: Նա գիտական հոդվածի հեղինակ է, փաստավավերագրական չորս ֆիլմի ռեժիսոր, որոնցից երկուսը՝ «Կանաչիները» և «Տարազը», աշխարհին պատմում են հայկական մշակույթի մասին: «Ռոլան» մանկապատանեկան փառատոնի ժյուրիի անդամ էր: Ամենուր էր, որտեղ կար մշակույթ, գրականություն և գիտություն: 21 պետության տասնյակ քաղաքներով հասցրել էինք շրջագայել, մեր այցելության վայրերը թանգարաններն ու պատկերասրահները, գրադարաններն ու գիտության օջախներն էին: Իսկ գրախանութներից մեծագույն գորովանքով բերում էր գրքեր և հարստացնում իր հնգալեզու գրադարանը, որն այսօր պահպանում ենք մասունքի պես»:

Մայրիկը նշում է՝ ուսուցիչներից ու ծնողներից բազմաթիվ նամակներ է ստանում այն մասին, որ Ալենը երեխաների համար ոգեշնչման աղբյուր է դարձել. «Ալենի հեքիաթների հիման վրա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բեմադրվեց «Դետեկտիվ Ալենը» ինտերակտիվ ներկայացումը, որն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում և երեխաների հիացական հայացքների ներքո:Սա իրեն ապրեցնելու քայլ է, ուզում եմ, որ Ալենի օրինակը վարակիչ լինի: Ուներ բոլոր հնարավորությունները վայելելու իր գունեղ ապագան թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի ցանկացած երկրում, տարիների ընթացքում տքնաջան սովորելու արդյունքում վաստակել էր այդ իրավունքը: Կարող էր չծառայել Հայկական բանակում, բայց այնքան բարձր գիտակցության կրող էր, որ առանց մի վայրկյան վարանելու թողեց Բոստոնի համալսարանը»:

Ալենը չօգտվեց տարկետման իրավունքից, 2020 թ. ամռանը զորակոչվեց ժամկետային ծառայության: Ինչպես մայրիկն է ասում, որդին կանգնեց իր պետության ու ժողովրդի կողքին, որպեսզի այսօր և հետագայում անցկացվեն գրքի ու երգի փառատոններ, իսկ մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ: Մանկական գրքի փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուն, որում ընդգրկված են Ալենի՝ մանկության տարիներին գրած ստեղծագործությունները: «Ամեն ինչ սկսվել է «Տերևը» հեքիաթով: Աշնանային մի երեկո պատուհանից դուրս էինք նայում և զրուցում Ալենի հետ, մի տերև պոկվեց ծառից ու ընկավ մեր պատուհանագոգին: Հորդ անձրև տեղաց, և տերևը կարծես մրսում էր: Ալենն արձագանքեց՝ մայրիկ, խնդրում եմ, ներս բերենք տերևին: Պատասխանեցի, որ թրջված տերև է, ի՞նչ պիտի անենք:

«Մայրիկ, տերևը մրսում է, տուն բերենք նրան, կդնեմ գրքերի արանքում, այն կտաքանա, կչորանա և այլևս չի մրսի»: Եվ ծնվեց այս հեքիաթը, որն Ալենի խնդրանքով գրի առա: Գունեղ ու հրաշալի այս գրքում ութ հեքիաթ է ներառված, նա դրանք գրել է մանկության տարիներին: Հեքիաթները նախատեսված են և՛ նախադպրոցական տարիքի երեխաների, և՛ տարրական դպրոցի աշակերտների համար: Յուրաքանչյուր հեքիաթ ուղերձ ունի: Ալենը երեխաներին քարոզում է լինել բարի, ազնիվ, ընկերասեր, աշխատասեր ու կարեկից: Յուրաքանչյուր հեքիաթ ավարտվում է այս գաղափարների շեշտադրմամբ: Համոզված եմ, որ գիրքը սիրվելու է մեր ընթերցողների կողմից»:

ԿԳՄՍ նախարարի հրամանով «Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուն, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ, կկիրառվի նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում: Նախարարության աջակցությամբ այն ուղևորվելու է հայկական սփյուռք: Գրքերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվում է բարեգործական տարբեր ծրագրերի իրականացմանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Лучшее время для покупки умных гаджетов, техники и смартфонов — сейчас. Черная пятница в Ucom продлится до 29 ноября «Наши отношения с Арменией были, есть и остаются союзническими». Сергей Копыркин посетил Ереванский филиал РЭУ им. Г.В. Плеханова Заявление ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат»Ничего не обещайте,если не можете сдержать своё обещание. Ваге ДарбинянIDBank выпускает 3-й транш долларовых облигаций 2023 года Самый быстрый домашний интернет в Армении уже в Иджеване ЗММК воздерживается от комментариев по поводу уголовного преследования в отношении Карена ВанецянаБудьте настойчивыми в своем стремлении получить знания: обращение Армана Варданяна по случаю Международного дня студентов Америабанк признан лучшим банком по цифровым решениям в Армении в 2023 году При поддержке Юнибанка открылся спортивный клуб Unisport Обвиняя Россию, Запад сам открыто вмешивается во внутриполитические вопросы Армении: анализы и факты Полковник АО Арцаха Норайр Асланян незаконно содержится под арестом около пяти месяцев Клиенты ВТБ (Армения) могут получать переводы из России без комиссииЛюбая альтернатива армяно-российским союзническим отношениям грозит Армении новыми потерями Безнаказанные преступления прошлого – как ''алиби'' организованной в Арцахе этнической чистки «Зангезурский медно-молибденовый комбинат» объявляет тендер на оказание услуг по перевозке нижеуказанных маршрутов на 2024 год Черная пятница от IDBankБаку никогда не считал Арцах частью Азербайджана. "Коммерсантъ" развенчал тезисы Алиева "Факт": Отказаться от российской военной базы в одностороннем порядке не удастся Теплицы для переселенцев Арцаха։ ноябрьская программа «Сила одного драма»"Факт". Почему отменили обсуждение законопроекта о признании национальных водительских прав Армении? IDBank и Idram консолидируются в армянский холдинг ID GroupПри поддержке Юнибанка в Ереване прошла международная конференция FINTECH360 О свободном гражданстве и истекающих угрозах При поддержке фонда «АНИВ» издана иллюстрированная монография «Маджарские: армянский род в истории Беларуси» Первая металлическая вертикальная карта премиум-класса Visa Infinite Special Edition от IDBank В Армении создана новая партия ''Армянский бастион'': кто является председателем партии Зангезурский ММК вырвался вперед в списке крупных налогоплательщиков Армении Зангезурский коридор, кому это выгодно․ Ваге Дарбинян При поддержке Ucom проведена 18-я ежегодная международная олимпиада по микроэлектронике Азербайджан может нанести удар по Армении по двум направлениям: политолог При платиновом спонсорстве Ucom прошел ежегодный саммит «Силиконовые Горы», посвящённый проблемам создания «Умной Страны» Я не оправдываю действий ХАМАС, но то что творит Израиль - низко, подло и достойно ответа со стороны мусульманских стран. Ваге ДарбинянУслуги фиксированной связи от Ucom уже доступны и в Гаваре Юнибанк предлагает бизнесу кредиты без залога и поручителей с утверждением за 5 минут ЗММК передал Армянскому обществу Красного Креста 62 600 000 драмов для помощи переселенцам из Арцаха Армяне имеют право требовать своего возврата в свои дома по условиям проживания в Республике Азербайджан«Сила одного драма» и лагерь «Айорди» - для Арцаха «Соотечественник»: привилегированный пакет услуг IDBank-а для армян АрцахаЗангезурский медно - молибденовый комбинат прилагает все усилия для помощи вынужденным переселенцам из Арцаха. Генеральный Директор ЗММКIdram и фонд ВИВА - армянам Арцаха Задержание господа Рубен Варданя азербайджанских власти незаконенUcom предоставит бесплатные услуги мобильной связи вынужденным переселенцам из Арцаха IDream - специально для нашей молодежи, вынужденно переселенной из Арцаха Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил со специальной лекцией в «Школе лидерства» Вчера поделился с Ксенией Собчак происходящим в Арцахе Арман Варданян: Никол, ты больше не контролируешь ситуацию Арман Варданян: Уровень легитимности Никола Пашиняна- 9,5% В октябре в Ереване состоится международная конференция FINTECH360 ВТБ (Армения) возглавил Ара Авагян