Երևան, 01.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը բանակցային գործընթացում միշտ խոսք է գնացել փոխզիջումային տարբերակներով լուծումների հասնելու մասին, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Ճիշտ է՝ ներկայում մեծ թափով բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն տպավորություն է, թե այն վերածվել է հայկական կողմի անվերջ զիջումների շարքի։ Ընդ որում, հայկական կողմը որոշակի արձանագրումներ է կատարում, որոնք միայն իրեն են վերաբերում, այնինչ Ադրբեջանն իր գործողություններում ոչնչով սահմանափակված չէ։ Օրինակ՝ բանակցությունների արդյունքում ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հազար քկմ-ի շրջանակներում։ Դրանով հայկական կողմը սահմանափակում է իր գործողություններն Արցախի իրավունքների պաշտպանության հարցով։

Իսկ Բաքուն էլ օգտվում է այդ հանգամանքից ու Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը լեգիտիմացնում միջազգային հանրության աչքի առաջ՝ դա ներկայացնելով որպես իր սուվերեն տարածք, որը ճանաչում է նաև Հայաստանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից երբեք չի հնչել որևէ հայտարարություն, թե իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար քկմ-ի շրջանակներում։ Եթե նման հրապարակային հայտարարություն լիներ, ապա դրան պետք է հետևեր ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը Հայաստանից օկուպացված տարածքից։ Բայց Բաքուն երբեք հրապարակային հայտարարություններով չի կաշկանդում իրեն, ինչպես անում է հայկական կողմը։ Քիշնևի հնգակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ կողմերն ընդգծել են, թե դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները:

Սակայն Ադրբեջանը որևէ կերպ չի հաստատել, թե սահմանազատումը պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց, թե սահմանազատման քարտեզի շուրջ դեռևս վերջնական համաձայնություն չկա, և Ադրբեջանն ասում է, որ պետք է լինեն այլ փաստաթղթեր, որոնց իրենք ծանոթ չեն։ Փաստացի, խոսելով 1975 թվականի քարտեզների շուրջ պայմանավորվածությունների մասին՝ հայկական կողմն իրեն սահմանափակում է, այնինչ կարելի էր խոսել նաև այն քարտեզների մասին, որոնց շրջանառման արդյունքում Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ավելի ամուր կլինեին։ Հետաքրքրական է, որ Ալիևն անցած տարի խոսում էր 1920 թվականի ինչ-որ քարտեզի մասին, որով, իբրև թե, Զանգեզուրն ու Երևանը Ադրբեջանի տարածքում են եղել։

Դրանից հետո ադրբեջանական կողմն ինչո՞ւ պիտի համաձայնի 1975 թվականի քարտեզով սահմանազատմանը։ Հնարավոր է, որ Ալիևը բանավոր կերպով Քիշնևում ասել է, թե դեմ չէ, որ սահմանազատումը տեղի ունենա 1975 թվականի քարտեզներով։ Բայց արդյո՞ք Ալիևի բանավոր խոսքին կարելի է հավատալ, երբ նա նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով սահմանված պարտավորությունները չի կատարում։ Իհարկե ոչ: Ադրբեջանի իշխանությունները վաղուց «վարպետացել» են պայմանավորվածությունները խախտելու ուղղությամբ։ Բացի դրանից, եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված լիներ սահմանազատում իրականացնելու հարցում, ապա նախևառաջ կհայտարարեր, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու Ալիևը չէր խոսի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այնինչ Բաքվից ու Անկարայից հայտարարություններ են հնչում, թե «Զանգեզուրի միջանցքն» անպայման բացվելու է։

Կարճ ասած՝ Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքիր չէ Հայաստանի հետ սահմանազատումը, նրանց միայն իրենց ստանալիքն է հուզում։ Ուշագրավ է, որ այս պայմաններում խոսվում է, թե մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Այդպես էլ անցած տարի էր նշվում, թե մինչև տարվա վերջ պայմանագիր է կնքվելու։ Ինչո՞ւ հաշտության պայմանագիրն այդպես էլ չի կնքվում, չէ՞ որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ համաձայնությունը կայանա, իսկ հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի նման բացականչի, թե խաղաղություն է բերել։ Խնդիրն Ադրբեջանի դիրքորոշումն է։ Այդ երկիրը չի ցանկանում իր գործողությունները որևէ պայմանագրով կաշկանդել ու բանակցությունների ամենավճռական փուլում ավելին է պահանջում հայկական կողմից, ու համաձայնությունը չի կայանում։

Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հասցնում է նոր առաջխաղացումներ ձեռնարկել ու սադրանքների դիմել։ Հակառակորդի տակտիկայի մեջ է մտնում բանակցությունների իմիտացիային զուգահեռ Հայաստանին անընդհատ շնչակտուր անել, թույլ չտալ շունչ քաշել և ուշքի գալ։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները բոլոր ձևերով փորձում են ինչքան հնարավոր է զիջել ու տարբեր մեթոդներով ու մանիպուլ յացիաներով արդարացնել այդ զիջումները հանրության աչքում, միայն թե իրենք մնան իշխանության։ Այսինքն, Փաշինյանին ու իր թիմակիցներին ամենից շատ իրենց աթոռն է հուզում, քանի որ նրանք հիանալի պատկերացնում են, թե ինչ կլինի իրենց հետ, երբ այդ աթոռից ընկնեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ զինուժը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ «Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև Ստեփանակերտ․ Վերածննդի հրապարակն՝ այսօր (տեսանյութ) Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԳազ չի լինելուՇիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան Մի շարք հասցեներում լույս չի լինելուԱրարատի մարզում շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան հոսպիտալացվել է Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը «Մնաս բարով ... Արցախ»․ Իննա Խոջամիրյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Ford Fiesta-ն բախվել է քարերին և հայտնվել դաշտում. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոցՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ արդեն Հայաստանում է. Նազելի Բաղդասարյան Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահին«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ