Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի իմ գործընկերներն այսօր հաստատեցին Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններում իմ թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։
Սա մեծ պատիվ ու չափազանց բարձր վստահություն է, հատկապես նաև այն առումով, որ այս առաջադրումն ու հաստատումը հիմնված է եղել ոչ միայն մեր կուսակցականների կարծիքների, այլև Երևանի բնակչության հետ մեր ակտիվ շփումների, զրույցների, ինչպես նաև մի շարք սոցհարցումների արդյունքների վրա։
Ինչպես այդ առիթով այսօր կայացած մամուլի ասուլիսում ես իմ խոսքում ասացի՝ մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի։ Մենք պետք է ունենանք 21-րդ դարին հարիր համայն հայության մայրաքաղաք։
Այս առումով ջանք ու եռանդ չենք խնայելու և հեռացնելով այս իշխանություններին պետական կառավարման համակարգից՝ համախմբելու ենք հայության և նրա բարեկամների ներուժը Երևանը դարձնելու նոր, ժամանակակից, եվրոպական չափանիշների, հարմարավետ, զարգացող, մի խոսքով, երազանքի քաղաք։



















































1
Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
2
Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին
3
100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը»
4
Ողբերգական դեպք. Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կնոջ սիրտը ճաքել է, երբ ադրբեջանցիները բացել են մ...
5
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան
