Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։
Պաշտպանական կողմը դուրս եկավ դռնփակ նիստից, որն ընթանում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, և հայտարարեց, որ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
Դատարանը որոշել է այլ պաշտպաններ ներգրավել։
Նշենք, որ արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։



















































