Երևան, 01.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը

ԲԼՈԳ
Հայաստանի հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2022 թվականին բոլորեց հիմնադրման 70-ամյակը:
 
«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կոլեկտիվի աշխատասիրությամբ ընթերցողի սեղանին է դրվել մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով՝ նվիրված հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության հոբելյանին:
 
2022 թվականին պետք է անցկացվեին կոմբինատի հոբելյանին նվիրված հանդիսությունները, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ կայանում են մեր ժամանակներում:
 
Ինչևէ, հունիսի 8-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի»՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է» ընդհանուր խորագիրը կրող հատուկ համարի շնորհանդեսը:
 
Մշակույթի պալատի կոլեկտիվը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) և կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժինը ջանացել էին, որ միջոցառումը պատշաճ ընթացք ունենա...
 
Ճեմասրահի մի անկյունը ձևավորված էր «Սյունյաց երկիր» թերթի՝ տարբեր տարիներին կոմբինատին նվիրված համարների նյութերով: Մի կողմում էլ վերջին երեք տարում «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարները ցուցադրող վահանակներ էին:
 
Ճեմասրահում երաժիշտների երկյակը՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատուներ՝ ջութակահարուհի Արմինե Հարությունյանը, դաշնակահարուհի Մարիետա Դավթյանը, դասական ստեղծագործությունների մեղեդիներ էր հնչեցնում՝ տոնական մթնոլորտ ստեղծելով:
 
«Սյունյաց երկրի» հատուկ թողարկման մասին խոսք ասաց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Բանախոսը ելույթը սկսեց այն փաստի արձանագրումով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին լրանում է թերթի հիմնադրման 20-ամյակը, և անցած տարիներին հրատարակվել է թերթի չորս տասնյակից ավելի հատուկ համար՝ նվիրված մարզի երևելի մարդկանց, հանրապետության կյանքում մեծ նշանակություն ունեցած հասարակական-քաղաքական իրադարձություններին, Սյունիքի ոստաններին: Իսկ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ 2021-ից հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Հատուկ համարների շարքում որոշակի տեղ են զբաղեցնում մարզի տնտեսությանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին նվիրված համարները:
 
Իմաստավորելով օրվա խորհուրդը՝ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջին անգամ հատուկ թողարկմամբ թերթը կոմբինատին անդրադարձել է դեռևս 2002 թվականին, երբ լրացավ ձեռնարկության կեսդարյա հոբելյանը. նախաձեռնությունը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանինն էր: Դրանից հետո «Սյունյաց երկիր»-ը ներկայացրել է կոմբինատի սեփականաշնորհման գործընթացը, մեկ այլ համարով՝ Քաջարանը՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու 50-ամյակի կապակցությամբ, էլի եղել են հիմնարար հրապարակումներ: Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժանիքները, առանձնահատկությունները, արծարծվող թեմաները ներկայացնելու-մատուցելու ձևերը:
 
Կոմբինատի 70-ամյակին նվիրված համարն էլ իր առանձնահատկություններն ունի և մի քանի առումով տարբերվում է նախորդներից: Նախ՝ այն տպագրված է ամսագրային տարբերակով, կավճապատ թղթի վրա, հաջողությամբ լուծվել են ձևավորման և դիզայնի խնդիրները, արվել է հնարավորը, որ այն արժանի լինի հոբելյանին ու գրավիչ՝ ընթերցողի համար:
 
Թերթի սկզբնամասում ներկայացված է ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը 15 տարի շարունակ հայաստանյան տնտեսության առաջատարների շարքում է: Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի շնորհավորանքով և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:
 
Համարը, հիրավի, աչքի է ընկնում մի շարք արժանիքներով՝ կոմբինատի գործունեության առավելագույն թափանցիկություն, նյութերի արժանահավատություն, ժանրային բազմազանություն, առկա պրոբլեմների շուրջ մասնագիտական քննարկումներ, մարդկային կապիտալի արժևորում...
 
Սույն բացառիկ համարը աչքի է ընկնում մի հանգամանքով ևս. ձեռնարկությանը նվիրված նախորդ համարներում կոմբինատի ղեկավարների միջոցով էր հիմնականում ցույց տրվում այն ամենը, ինչ կատարվում էր ընկերությունում: Արտադրության մյուս օղակները գրեթե դուրս էին մնում տեսադաշտից: Այս անգամ մեծապես անդրադարձ կա միջին օղակի գործունեությանը՝ բացահանքից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա, տրանսպորտային հանքուղուց մինչև անալիտիկ լաբորատորիա և մյուս արտադրական տեղամասեր:
 
Նյութերը պատրաստելիս անհրաժեշտ էր լինում բախվել հանքարդյունաբերության ոլորտի բազմազան տերմինների, տեխնիկական լեզվամտածողության հետ և հարկ էր լինում ճշտել դրանց հայերեն համարժեքները, ու այդ խնդրում խմբագրությանն օգտակար եղան տվյալ բնագավառի մասնագետները, որի համար բանախոսը երախտագիտություն հայտնեց նրանց:
 
Համարում հատուկ անդրադարձ է եղել ընկերության սոցիալական քաղաքականությանը Սյունիքի մարզում և հատկապես Քաջարան, Կապան ու Սիսիան համայնքներում: Մասնավորապես ի ցույց է դրվել այն հսկայական օժանդակությունը, որ ուղղվում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, Քաջարանի մարզահամալիրին, Մշակույթի պալատին, «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, մարդկանց, ովքեր առողջությունը պահպանելու խնդիր ունեն:
 
Արժանին մատուցվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ Վահրամ Օրբելյան, Գայանե Բաղդասարյան, Գրիշա Սահակյան, Մարի Նավասարդյան, Մանե Ղազարյան, Շուշաննա Հարությունյան, Վասիլ Սահակյան, Աննա Ալեքսանյան, մարդիկ, ովքեր իրենց առջև դրված գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և գեղարվեստական պատշաճ մակարդակով...
 
Համարը չէր կայանա նախանշված տեսքով ու բովանդակությամբ, եթե չլիներ ընկերության լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի ամենօրյա աջակցությունը (բաժնի պետ՝ Արայիկ Մարգարյան): Այս համատեքստում բանախոսը երախտագիտության խոսքեր հնչեցրեց Արայիկ Մարգարյանի, բաժնի բազմահմուտ աշխատակից Լիլիթ Իսրայելյանի, բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանի, բաժնի աշխատակիցներ Նվեր Զելյայի ու Հայկ Թադևոսյանի հասցեին:
 
Թերթի հատուկ թողարկմանը մեծապես օգնեցին կոլեկտիվի վաղեմի բարեկամ Աննա Սաղաբալյանը՝ իր պատրաստակամությամբ ու արհեստավարժությամբ, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության մամուլի խոսնակը:
 
Ելույթի ավարտին բանախոսը նշեց. «Խոսքը, գրավոր խոսքը, հանրային խոսքը ոչ սովորական, դժվարին ժամանակներ են ապրում: Եվ այս հանգրվանում փառք ու պատիվ այն տնտեսվարողներին, այն իշխանավորներին, այն անհատներին, ովքեր գիտակցում են գրավոր խոսքի դերը, նշանակությունը և նպաստում դրա զարգացմանը:
 
Բարեբախտաբար, խոսքի կարևորության, մամուլի դերի պատշաճ ըմբռնում-ընկալում ենք տեսնում ԶՊՄԿ-ի ներկայիս ղեկավարության շրջանում: Հետևաբար մեր շնորհակալությունն ենք հղում ընկերության ղեկավարությանը՝ պարոն Խուդոլիյի գլխավորությամբ: Այս համատեքստում նշում ենք գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի դերակատարությունը, հոգևորը կարևորելու, ոլորտին աջակցելու նրանց ջանքերը»:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքում այն միտքը հայտնեց, որ «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումը համակողմանի տեղեկություն է տալիս կոմբինատի տարբեր օղակների և՛ անցած տարիների, և՛ ներկայիս գործունեության մասին: Նա կարևորեց հատկապես լրատվական ժանրերի հանդեպ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմը և խոսքի բարձր կուլտուրան, որն անհնար է չնկատել համարի նյութերին ծանոթանալիս:
 
Իրենց ելույթներում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն արժևորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեա Աղամյանը, կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
 
Շնորհանդեսը վարում էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը:
 
Իսկ ամենավերջում անմիջական զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
 
Վահրամ Օրբելյան
 
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի և Մխիթար Հովհաննիսյանի
 
Ստեփանակերտ․ Վերածննդի հրապարակն՝ այսօր (տեսանյութ) Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԳազ չի լինելուՇիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան Մի շարք հասցեներում լույս չի լինելուԱրարատի մարզում շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան հոսպիտալացվել է Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը «Մնաս բարով ... Արցախ»․ Իննա Խոջամիրյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Ford Fiesta-ն բախվել է քարերին և հայտնվել դաշտում. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոցՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ արդեն Հայաստանում է. Նազելի Բաղդասարյան Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահին«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում