Երևան, 01.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրատվամիջոցները, փաստաբանները, իրավաբանական համքարության առանձին համարձակ ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ վերջնանպատակ ունենալով դատարանները դարձնել մեկ անձի լիարժեք և անվերապահ կամակատար: Հասկանալի է, թե ով է այդ «մեկ անձը»: Դե ինչ, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի եռանդուն ջանքերը աննկատ չեն մնացել ու «ըստ արժանվույն» են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև «դրսում». ի մասնավորի, Դատավորների եվրոպական միության (European Association of Judges)՝ հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև է ընդունվել:

Նախ՝ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»: Դիվանագիտորեն «մտահոգություն» են նշել, մինչդեռ սա բավականին ծանր դիտողություն է, կարելի է ասել: Ավելին՝ «Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն»:

Տեսեք՝ լիովին անընդունելի: Չգիտենք՝ ԲԴԽ նախագահը, նրա գործընկեր արդարադատության նախարարը կհասկանա՞ն, որ իրենց, մեծ հաշվով, կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս Եվրոպայից: Էլ ավելին. «Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: Բազմաթիվ մտահոգիչ փաստեր ու երևույթներ արձանագրելուց հետո, հասկանալի է, նման դատապարտող ամփոփումն անխուսափելի էր:

Ի՞նչն է հատկանշական. դատական համակարգը գործադիրի ոտաշոր դարձնելու հիմնավոր մեղադրանքներն ուղղված են ներկայացուցիչներին այն իշխանության, որոնք օրնիբուն միայն դատական համակարգի անկախության մասին ինչ-որ բաներ էին հայտարարում ու դեռ հայտարարում են, սակայն իրականում զբաղված են տրամագծորեն հակառակով: Կընկալե՞ն, որ իրենց խաղը «վառված» է, ու առժամանակ կզսպե՞ն դատական համակարգի դեմ ուղղված իրենց գործողությունները, թե՞ նման զգուշացումները բանի տեղ չեն դնի, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև Ստեփանակերտ․ Վերածննդի հրապարակն՝ այսօր (տեսանյութ) Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԳազ չի լինելուՇիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան Մի շարք հասցեներում լույս չի լինելուԱրարատի մարզում շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան հոսպիտալացվել է Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը «Մնաս բարով ... Արցախ»․ Իննա Խոջամիրյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Ford Fiesta-ն բախվել է քարերին և հայտնվել դաշտում. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոցՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ արդեն Հայաստանում է. Նազելի Բաղդասարյան Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահին«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել