Երևան, 01.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծախսերի թերակատարման վտանգավոր միտումը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նա պարբերաբար խոստումներ էր տալիս, թե վերացնելու է համակարգային կոռուպցիան և կառավարումն ավելի արդյունավետ է դարձնելու։ Իսկ շատ դեպքերում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ռիսկերը կանխելու անվան տակ իշխանությունները փորձում էին արդարացնել իրենց անգործությունը։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերը թերակատարվում են այն պարագայում, երբ կարող էին հավել յալ տնտեսական արդյունք ստեղծել ու նպաստել տնտեսական աճի արագացմանը։ Ավանդաբար իշխանությունները ծախսերի թերակատարումը պայմանավորում են նրանով, որ իրենք փորձում են գնումների համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

Նույնիսկ մեկ տարին ահռելի ժամանակահատված է կապիտալ ծախսերի անխոչընդոտ իրականացման հարցը վերջնականապես լուծելու համար, բայց արդեն հինգ տարի է՝ մի կողմից՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվում են, իսկ մյուս կողմից էլ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացված չեն։ Նույնիսկ ընդհակառակը: Պատահական չէ, որ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում գնումների համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին, որի մասին են վկայում մրցակցության բացակայությունն ու մեկ անձից գնումները։ Ու հատկապես լուրջ խնդիր է այն, որ գնումներն իրականացվում են իշխանության հետ փոխկապակցված անձանցից։ Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ մեկ անձից գնումներն աճել են շուրջ 10 մլրդ-ով ՝ 123,7 մլրդ-ից դառնալով 133,2 մլրդ։ 2023 թվականի առաջին երեք ամիսներին մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով 119,1 մլրդ-ի գնում, որն ընդհանուրի 71,4 տոկոսն է։

Միաժամանակ, 2023 թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23,5 %-ով կամ 130,1 մլրդ դրամով։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13,4 և 69,2 %-ով։ Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը, որպես դրա կարևոր արժանիք, առանձնացնում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։ Մեծ հաշվով, անհասկանալի է, թե ինչ խորքային գործոններով է պայմանավորված ծախսերի թերակատարումը, քանի որ, ըստ տրամաբանության, կառավարությունը գոնե պետք է շահագրգռված լիներ դրանց իրականացմամբ՝ արդյունքներ ցույց տալու համար։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իշխանությունները ընդունակ չեն նախատեսված կապիտալ ծախսերն իրականացնել ըստ պալանավորված պլանի, կա՛մ էլ ուղղակի չեն ցանկանում։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ, ինչպես նկատում է «Լույս» հիմնադրամը, կապիտալ ծախսերի ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ ՊՆ-ի իրավասության տակ գտնվող ծրագրերի կատարողականի ծախսերը 12,8 %-ով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից այն պարագայում, երբ իշխանական թիմի ներկայացուցիչներն ու հատկապես Փաշինյանը մեծ ոգևորությամբ հպարտանում էին, թե ՊՆ-ին հատկացվելիք միջոցները շեշտակի աճել են։ Փաստացի ստացվում է, որ հանրային ընկալումների վրա ազդելու ու ընդամենը փիառի նպատակով ՊՆ-ին գումար են տրամադրում, որն այդպես էլ չի ծախսվում։

Ու այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, և բանակն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի։ Բայց եթե ՊՆ-ին հատկացված գումարները չեն ծախսվում, ապա դա ազդում է նաև բանակում ծառայության որակի ու գրավչության վրա։Փաստացի իշխանությունները շահագրգռած չեն, որ հանրության համար զինվորական ծառայությունը գրավիչ դառնա։ Միգուցե այս քայլերը պայմանավորված են նաև իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությամբ ու «խաղաղության օրակարգով», երբ նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ չզայրացնեն թշնամուն, դրա համար էլ բանակի վիճակը չի բարելավվում, գնված զենքերը տեղ չեն հասնում, բարոյահոգեբանական մթնոլորտը շարունակում է մնալ պարտվողական։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև Ստեփանակերտ․ Վերածննդի հրապարակն՝ այսօր (տեսանյութ) Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԳազ չի լինելուՇիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան Մի շարք հասցեներում լույս չի լինելուԱրարատի մարզում շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան հոսպիտալացվել է Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը «Մնաս բարով ... Արցախ»․ Իննա Խոջամիրյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Ford Fiesta-ն բախվել է քարերին և հայտնվել դաշտում. հարազատ քույրերը տեղափոխվել են հիվանդանոցՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ արդեն Հայաստանում է. Նազելի Բաղդասարյան Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահին«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին