Երևան, 10.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ղազարը համեստ, խելոք, զուսպ երեխա էր: Տարիքի հետ որևէ բան չփոխվեց իր մեջ: Մեկ-մեկ նեղացկոտություն ուներ, այդ ժամանակ բարձրանում էր այգու ծառերից մեկը, որքան էլ իր անունը կանչեինք, չէր արձագանքում, որ իրեն չգտնեինք», -«Փաստի» հետ զրույցում ասում է Էլենը՝ Ղազարի քույրիկը:

Հավելում է՝ սովորելու առումով ընդունակ էր, բայց աշխատասեր չէր: «Կարող էր ուսուցչի պատմածը լսել, տանն անգամ գիրքը չբացել, բայց դպրոցում պատասխաներ դասը և բարձր գնահատական ստանար իր հիշողության հաշվին: Նկարչությունը յուրահատուկ տեղ ուներ իր համար, բացի դա, մեխով քանդակներ էր անում, որոնք հիմա պահպանվում են մեր տանը: Մինչև բանակ գնալն ուզում էր ինչ-որ արհեստ սովորել՝ ոսկերչություն, մեխանիկություն, բուհ ընդունվելու մասին չէր մտածում: Բայց պատերազմի օրերին մեր զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ մտադրված է վերադառնալուց հետո համալսարան ընդունվել, իրեն որոշակի առավելություններ կտրվեն որպես պատերազմի մասնակից: Կարծում եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեր, լավագույնն էր լինելու՝ խելացի էր, ընդունակ, լավագույնն էր ամեն հարցում»:

Ղազարը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 10-ին, ծառայել է Մատաղիսում: «Շատ ուրախ էր ծառայության մեկնելիս, ասում էր, որ երկու տարին արագ կանցնի, հատկապես, երբ դիրքերում լինի, իր խոսքով՝ դիրքերում օրերն արագ են անցնում: Իհարկե, ծնողներս անհանգստություններ ունեին, ուղղակի հայրիկները կարող են չարտահայտել իրենց անհանգստությունը, մայրիկների դեպքում այլ է: Որևէ մեկս, սակայն, չէր պատկերացնում, որ հնարավոր է այսպիսի մեծ պատերազմ սկսվի»:

Ղազարին առաջարկել էին ուսումնական զորամասում ծառայել, հրաժարվել էր: «Չէր ուզում վեց ամիս մեկ տեղում ծառայել, հետո տեղափոխվել, սկսել ընտելանալ նոր միջավայրի: Մեկնում է Մատաղիս ծառայության, այնքան լավ է ծառայում, որ իր վերադասները որոշում են նրան սերժանտական դասընթացների ուղարկել: 2020 թ. փետրվարին գալիս է Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների մասնակցելու համար: Վարորդական իրավունք էլ ուներ, բայց վարորդ լինել չէր ուզում: Մտածում էր, որ այդ դեպքում մի քանի հոգու կյանք իր ձեռքերում է լինելու, իսկ դա պատասխանատվություն է: Երբ արդեն սերժանտական դասերին էր մասնակցում, հնարավորություն ունեինք նրան շաբաթ-կիրակի օրերը տեսնելու: Բայց միայն երկու անգամ հասցրեցինք տեսնել, հետո սկսվեց համաճարակը: Վերջին անգամ տեսել ենք 2020 թ. փետրվարին: Դասընթացներն ավարտվեցին, իրեն ուղարկեցին Մատաղիս և, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ նշանակեցին:

Հիշում եմ՝ այդ ընթացքում այնքան ուշ-ուշ էր տուն զանգում, դիրքի ավագ էր, ավելի պատասխանատու, զգոն և ուշադիր պետք է լիներ: Ինչպես իր դիրքի տղաներն են ասում, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Նշում են, որ իրեն ավելի շատ ժամանակ էր հատկացված քնելու համար, բայց քիչ էր քնում, ժամանակը տրամադրում էր տղաների հետ շփվելուն: Եղբորս որպես օրինակ են բերել թե՛ իրենց զորամասում, թե՛ վաշտում, այդ մասին իր ծառայակից ընկերներն են ասել: Գլուխգովան չէր և չէր սիրում որևէ բան մեզ պատմել: Ընկերներն են պատմել՝ ծառայությունը լավ էր անցնում, սակայն զգացվում էր, որ Ղազարը շատ է կարոտում տան անդամներին»: Սեպտեմբերի 25-ի գիշերը Ղազարը տուն է զանգահարում. քույրիկն ասում է՝ սովորաբար ցերեկն էր զանգում:

«Մի փոքր անհանգստացանք, մեզ համար անսովոր ժամ էր: Տղաները թերևս գիտեին, որ պատերազմ է սկսվելու, երևի մտածել են, որ գուցե հետո ժամանակ ու հնարավորություն չունենան տուն զանգելու: Համարյա կես ժամ խոսեցինք: Իրեն հատուկ ձևով էր խոսում, որևէ բան գլխի ընկնել չէինք կարող: Հետո սկսվեց պատերազմը: Զանգահարեց սեպտեմբերի 30-ին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իբր ապահով են: Չորս օրը մեկ էր զանգում: Ասել էինք, որ զանգելուց միշտ մայրիկի համարին զանգի, քանի որ նա շատ էր անհանգստանում՝ կարևորը մաման ձայնդ լսի, մնացածս կդիմանանք: Վերջին անգամ իր հետ հոկտեմբերի 5-ին՝ ծննդյանս օրն եմ խոսել: Արթնացել էի, բայց չէի ուզում անգամ անկողնուց վեր կենալ: Կարծես գիտակցում էր, որ մեր վերջին զրույցն է, համարյա մեկ ժամ ամենատարբեր թեմաներից խոսեցինք: Շատ կատակասեր էր, ժպիտը դեմքին, նույնիսկ պատերազմի օրերին կատակներ էր անում, ծիծաղում, եթե չիմանայիր, որ պատերազմի մեջ է, իր ձայնից ոչինչ չէիր հասկանա:

Ասաց, որ այդ պահին ինչ-որ ապահով տեղում են, ստիպված են եղել Մատաղիսից նահանջել: Հետո էլ հավելեց՝ հիմա, երբ պատերազմի մեջ եմ, հասկանում եմ, թե ինչու էին մեր մեծերն ասում՝ մեր տեսածը դուք չտեսնեք. հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն: Երբ վախենալու մասին էի հարցնում, միշտ արձագանքում էր՝ հնարավոր չէ այստեղ լինել ու չվախենալ, բայց, երբ գիտակցում ես, թե դիմացդ ով է, վախդ ուժի է վերածվում»: Էլենը շեշտում է, որ եղբոր վաշտն իրենց զորամասում բազմիցս լավագույնն է ճանաչվել, իսկ պատերազմի ժամանակ լավագույն մարտերն է վարել: Ղազարը վերջին անգամ հոկտեմբերի 8-ին խոսել է մայրիկի հետ, առավոտյան մի քանի վայրկյան տևած զրույցի ժամանակ որդին նրան ասել է, որ ամեն ինչ լավ է, էլի կզանգի, նաև բարևներ է փոխանցել հայրիկին ու քույրիկին:

«Քանի որ մի քանի օրը մեկ էր զանգում, մտածում էինք, որ չորրորդ օրը կզանգի: Հոկտեմբերի 12-ին զանգեցին հայրիկիս, բայց միանգամից չասացին, թե ինչ է եղել: Կանչեցին Սևանի հիվանդանոց՝ իբրև թե Ղազարը վիրավոր է: Կասկածեցինք, որ մի բան այն չէ. եթե եղբայրս վիրավոր լիներ, ինչ-որ ձևով մեզ հետ կապ կհաստատեր: Ճանապարհին հայրիկիս ասում են, թե ինչ է պատահել: Իրադարձությունները և դրանց մասին տղաների պատմածները համադրելով՝ իմացանք, որ դեպքը եղել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը երեքի կողմերը Մատաղիսի Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ: Ղազարը բեկորային վիրավորում է ստացել, մահն անմիջապես վրա է հասել: Իրեն դաշտում չեն թողել, տեղափոխել են հոսպիտալ, հետո մարմինը փոխանցել մեզ: Ինքն ամբողջովին ճանաչելի էր»:

Ու նորից գալիս է ամենասոսկալի միտքը՝ բոլորս երանի ենք տալիս այն փաստին, որ պատերազմում զոհված մեր տղաները շուտ են «վերադարձել» տուն, որ նրանք ճանաչելի են եղել, և որ ընտանիքներից շատերը կասկածներ չունեն, որ հուղարկավորել են հենց իրենց որդիներին: Հիմա Ղազարի ընտանիքին ուժ է տալիս միտքը, որ նրան պետք է ապրեցնել: «Իր անունը սերնդեսերունդ փոխանցելու, իր անունը բարձր պահելու միտքը բոլորիս ուժ է տալիս: Դպրոցական տարիներին խաղաղության և սահմանամերձ գյուղում ապրելու մասին շարադրություն էին գրել, և Ղազարի շարադրությունը հաղթողներից մեկն էր: Գրել էր՝ ուզում եմ, որ մեր գյուղից վերանա վառոդի հոտը, ու մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ: Այդ ժամանակ 13-14 տարեկան էր: Ղազարն իր կյանքը զոհաբերեց, որ մանուկներն ու մենք ապրենք խաղաղ երկնքի տակ: Ղազարը կյանքը զոհեց, որ ապրենք, ուստի իրավունք չունենք թուլանալու ու խեղճանալու: Մեզ միայն մնում է ապրելն ու ապրեցնելը»:

Հ. Գ. - Ղազար Սարուխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Կոթի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱԱԾ ներկայացած անձինք կնոջը լողավազանից առևանգել էին ու տարել Ոսկեպար, իսկ ամուսնուց՝ պահանջել 4 մլն․ նոր տեսանյութ Սեպտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Ոչխարների միֆը փաստերովՇարունակում ենք բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու արցախահայության վերադարձը հայրենիք․ Արցախի ԱԺ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են էկզոմոլորակ, որի վրա երկաթե քամիներ և հալած մետաղի անձրևներ են տեղի ունենում Շրջադարձային բացահայտում. կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա ինքնաձիգը տվել է նրան, որ մատնահետքերը մնան վրան«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է Ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը Ջուր չի լինելու Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթներով ստորագրելու Հայաստանի առաջարկը Անսպասելի կանխատեսում. օդերևութաբանները հայտնել են, թե երբ է գալու առաջին ձյունը ՌԴ-ում 3 էժան մթերք քաղցկեղի դեմ՝ ԴՆԹ բջիջները պաշտպանելու և վերականգնելու համար, բայց քչերը գիտեն դրանց մասին ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը ավելացել է Պղնձե, կարամելի՞, թե՞ դարչնագույն. մազերի թրենդային երանգներ 2024 թվականի աշնան համար Տղամարդը մահացել է՝ 104 օրում մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո. ընկերությանը փոխհատուցում կվճարի ընտանիքին ԶՊՄԿ-ն նոր սարքեր է տեղադրել օդի մաքրության համար Շատերն իրենց լավ չեն զգա․ Սեպտեմբերի 10-11-ը ուժեղ մագնիսական փոթորիկ կլինի Որսի ժամանակ հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, հնչել է կրակոց. ընկերը տեղափոխվել է հիվանդանոց Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքներըՍեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու. Բագրատ Սրբազան Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Երևանում քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից նետվել Ոտքով Կարմիր գյուղից ճամփա ընկա, երբ հասա մեքենային, տեսա՝ մի դիակ կա գցած գետնին․ Էդիկ պապի գերության օրերը Հարգելի' դասախոսներ, ռեկտորները վաղը ձեզ են հասնելու, միացեք մեզ ու աջակցեք. Ցոլակ Ակոպյան Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա ՍողոմանյանԻդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել․ Տիգրան ԱբրահամյանFastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ովԵրևանում տրվել է «Հայաստանը ես եմ». նախաձեռնության մեկնարկը Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Տատանումներ ու ցնցումներ Երևանի հ.172 հիմնական դպրոցում․ դաս չի եղել Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում Կարմրուկի նոր դեպքեր են հաստատվել․ մանրամասներ Նոր տեղեկություններ՝ Ղարամյանի փեսայի ինքնասպանության վերաբերյալԱլիևի հայտարարությունը․ «Առաջարկն ընդունելի է Բաքվի համար» Երևանում քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից նետվել Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ «Լուծարման» փաստաթղթին հղում է անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի. Սաղաթելյան «Բնավորությունն է ստեղծում գեղեցկություն». Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան Սահմանազատումը պետք է տեղի ունենա խաղաղության հաստատումից հետո․ Ավետիք Չալաբյան Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Ընդդիմադիրների մեքենաները շուրջ 3.5 ամիս է, ինչ գտնվում են հատուկ պահպանվող տարածքում. Դանիելյան (տեսանյութ) Սիրիայում Իսրայելի հարվածների հետևանքով` 5 մարդ է զոհվել Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվել Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են (լուսանկար)