Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Աշխարհաքաղաքականությունը կարող է կտոր–կտոր անել Հայաստանին ու Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանի հետ բանակցային գործընթացում գորյություն ունի բրյուսել յան ձևաչափը, որի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։ Նրա խոսքով, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոլդովայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Բայրամովը, եղել է «միայն կարծիքների փոխանակում օրակարգային հարցերի շուրջ»։ Բայց հանրային տարածքում այդ հարցերը չեն հնչեցվել։

Եթե Բրյուսելում քննարկվել է միայն երկու պետությունների սահմանների սահմանազատման հարցը, ապա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նշելով անկլավների հարցը, որն, ի դեպ, քննարկվել է Վաշինգտոնում երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների ժամանակ, արդեն նոր առաջարկ է արել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզով պետք է սահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանը։ Այդ իսկ պատճառով, երբ մեկ կողմը կամ կողմերը հայտարարում են բանակցությունների նոր փուլի մասին, միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ նրանք նորից սկսում են «մաքուր էջից»։ Իսկ ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև Բրյուսելի միջնորդությամբ դիվանագիտական «դրսում խաղը» տարօրինակ տպավորություն է թողնում, քանի որ կողմերը նաև Մոսկվայի միջնորդությամբ են բանակցություններ վարում հարաբերությունների կարգավորման նմանատիպ խնդիրների շուրջ։

Դրանք կարելի է անվանել «տնային խաղեր», քանի որ հիմնված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագրի սկզբունքների վրա։ Բացի այդ, հայտնի չէ, թե արդյո՞ք պայմանավորվածությունները, եթե դրանք, իհարկե, կան, մոսկովյան և բրյուսել յան հարթակներում փոխկապակցված են։ Միևնույն ժամանակ, ամենաինտրիգայինն այն է, որ կողմերը տարբեր վայրերում տեղի ունեցող բանակցություններում խնդիրները քննարկելուց հետո հայտարարում են «ձեռք բերված առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվում է, որ նույնիսկ համաձայնեցված բանակցային օրակարգ չունեն։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են միասին օգտագործել սիմվոլիզմի մեթոդները. նրանք միասին հեռացան Մոսկվայից և գամվեցին Բրյուսելին՝ ցույց տալով, որ Արևմուտքի նկատմամբ բացասական մտադրություններ չունեն։

Բաքուն նախկինում ընդգրկված չէր Մոսկվայի ռազմավարական գործընկերների ցուցակներում, մինչդեռ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ Երևանը սկսել է ակտիվորեն շեղվել դեպի Արևմուտք։ Նախկինում Մոսկվան միշտ փորձում էր հակամարտությունից վեր լինել, և մինչև 2022 թվականը շարունակում էր Ղարաբաղյան ուղղությամբ ինչ-որ համագործակցություն Արևմուտքի հետ։ Հիմա նման բան չկա, Բրյուսելում Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր հանդիպումներն այնպես են անցկացվում, կարծես խաղաղության գործընթացում Ռուսաստանը չկա ու չկա։ Եվրոպական ամփոփիչ մամուլի հաղորդագրություններում չի նշվում ո՛չ Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ո՛չ էլ սահմանազատման և սահմանագծման գործում Մոսկվայի հատուկ դերի մասին։ Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն, ինչը տարածաշրջանում ստեղծված իրավիճակին տալիս է որակական նոր բնութագրեր։

Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները մարում են։ Եթե վերջերս կողմերն ասում էին, որ «փաստաթուղթը մոտ է ստորագրմանը», ապա այժմ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2023 թվականի վերջը», ընդ որում՝ պայմանով, որ «պահպանվի բանակցությունների ինտենսիվությունը և աջակցությունը միջազգային հանրության կողմից»: Միաժամանակ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային մեխանիզմների ստեղծման դիրքորոշմանը, որի շրջանակներում «Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն իրավունքների ու անվտանգության հարցերը»։ Ինչպես պարզվում է, Փարիզն այդ հարցում Երևանի կողմից է։ Բաքվին չի հաջողվում ճեղքել «ամրոցը»՝ Լեռնային Ղարաբաղը։

Ընդ որում, այդ «ոսկորը» նաև բարդացնում է Ռուսաստանի համար կարևոր «Հյուսիս-Հարավ» հաղորդակցության նախագծի իրագործման հնարավորությունները, իսկ Ադրբեջանն ինքը հայտնվել է Ռուսաստանի և Իրանի միջև աքցանի մեջ։ Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի առաջարկվող արևմտյան նախագիծը հարիր չէ Ռուսաստանին և Իրանին, ապա նրանք «կխախտեն իրավիճակը», և իրադարձությունների նման ընթացքը աշխարհաքաղաքական մեծ հետևանքներ կունենա։ Թվում է, թե հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակի վրա խաղալ, իսկ Իլհամ Ալիևը պարտադրում է իրադարձությունների ընթացքի արագացում։

Բացի այդ, փորձագետները կարծում են, որ սխալ է Ղարաբաղյան հակամարտությունը համարել առճակատման հիմնական առանցքը, սպասվում է տարիներ շարունակվող պայքար նաև սահմանների համար, պայքար ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ներկայում Բաքվի և Երևանի դիվանագիտական գործունեությունը տարբեր հարթակներում ավելի հստակ է, քան նախկինում էր: Ընդ որում, բացահայտվում են բազմաթիվ արտաքին խաղացողների շահերը, խնդիրները և այն երկրների աշխարհաքաղաքական խոցելիությունը, որոնք այս կամ այն չափով ներգրավված են անդրկովկասյան այդ լուրջ, կարելի է ասել՝ գլխավոր կոնֆլիկտային հանգույցի լուծման մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանցի զինվորները ստուգում են Ստեփանակերտից ՀՀ մեկնող մեքենաներըԱրևային վահանակները տիեզերքում իրատեսական են Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Գորիսի կենտրոնը ողողված է Արցախի մեր հայրենակիցներով Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խաղաղ բնակիչներին խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտ (տեսանյութ) Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեցԺամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ