Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդարադատության հուղարկավորության վերջին արարը. Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2018 թվականի «հեղափոխությունից» հետո քաղաքական իշխանությունը ձեռնամուխ եղավ դատական համակարգը ցանկացած գնով իրեն ենթարկեցնելուն: Դատարանները շրջափակելը, Սահմանադրական դատարանը Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ զավթելը, քաղաքական իշխանության քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնող դատավորների նկատմամբ հետապնդումները և նրանց լիազորությունների ապօրինի դադարեցումներն այդ ապօրինի գործունեության տարբեր արարներն էին:

Ըստ երևույթին, Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ուսերին դրված է դատական իշխանությունը գրավելու առաքելությունը վերջնականապես ավարտին հասցնելու ծանր պարտականությունը: Սահմանադրական դատարանի զավթումից հետո քաղաքական իշխանությունը կենտրոնացել էր ընդհանուր իրավասության դատավորների վրա, սակայն քանի որ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թիվը մոտ 300 է, բոլորին իրենցով անելը կամ յուրային դատավորներով փոխարինելը քաղաքական իշխանության համար չափից դուրս տևական գործընթաց կլիներ: Ուստի նրանք որոշեցին զավթել վճռաբեկ դատարանն՝ իր չորս պալատներով, որպեսզի անգամ եթե առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում իրենց համար ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն, վճռաբեկ դատարանում միշտ հնարավորություն լինի փոխել դրանք հօգուտ իրենց: Վճռաբեկ դատարանի չորս պալատներից երեքը՝ քրեական, վարչական և հակակոռուպցիոն պալատներն այսօր գերազանցապես համալրված են քաղաքական իշխանությանը սպասարկող դատավորներով:

Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը: Նախորդ շաբաթ գրվել էր ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորների (որոնցից 2-ը՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատից) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի մասին: Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ 4 դատավորներից 2-ը բացատրություն են ներկայացրել ԲԴԽ-ին, որտեղ պատշաճ կերպով մատնացույց են արել վարույթի բոլոր աղաղակող խախտումները: ԲԴԽ նիստը դեռևս նշանակված չէ, սակայն ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ կանգնած են իրավական խայտառակության շեմին:

Մեր տեղեկություններով, անկախ ամեն ինչից, քաղաքական իշխանությունը հստակ նպատակ է դրել այս գործով դադարեցնել դատավորների լիազորությունները. նրան չեն հետաքրքրում ոչ իր նպատակներին հասնելու եղանակների անօրինականությունը, ոչ միջազգային մարմինների զեկույցները ՀՀ-ում արդարադատության վիճակի մասին, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող մարտահրավերների (խնդիրների) վերաբերյալ» Դատավորների եվրոպական միության 2023 թվականի հունիսի 2-ի բանաձևը, որում խոսվում է դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից:

Կարծես թե շուտով ականատես կլինենք Հայաստանում արդարադատության հուղարկավորության վերջին արարին:

Աղբյուր` Փաստինֆո

Դուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը «Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում» Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանցի զինվորները ստուգում են Ստեփանակերտից ՀՀ մեկնող մեքենաներըԱրևային վահանակները տիեզերքում իրատեսական են Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Գորիսի կենտրոնը ողողված է Արցախի մեր հայրենակիցներով Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խաղաղ բնակիչներին խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտ (տեսանյութ) Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեցԺամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ