Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges) Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև էր ընդունել, որը դատական իշխանությանը ցույց տրված «դեղին քարտ» է հիշեցնում: Միությունը մտահոգություն էր հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»:

Միևնույն ժամանակ, դատապարտել էր «կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ, հարցը բազմաշերտ է: «Այս խնդիրը ճիշտ ընկալելու համար պետք է ընդունել այն, որ սկսած երևի 2018, 2019 թվականներից եվրոպական այն կառույցները, որոնց նկատմամբ եվրոպական քաղաքականության ազդեցությունը մեծ է, աչք էին փակում այս իշխանությունների՝ դատական իշխանության նկատմամբ կատարվող տարբեր այլանդակությունների նկատմամբ՝ սկսած դատարանների մուտքերն արգելափակելուց մինչև Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացները և այլն:

Դեռ այն ժամանակ մենք բարձրաձայնում էինք, որ սա հենց այնպես չի արվում ու դրա նպատակը և խնդիրն այն է, որ Հայաստանը պատրաստակամ է Արցախի հարցով գնալ զիջումների, և դա վարձատրությունն էր, որը այլ հարցերում ստացվում էր: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեր այդ մտավախությունները և դիտարկումները ամբողջությամբ, ցավոք, հաստատվում են: Ինչ վերաբերում է Դատավորների եվրոպական միությանը, ապա այն քիչ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմին է և այդ պատճառով կարող է օբյեկտիվ գնահատականներ տալ և տվել է օբյեկտիվ գնահատականներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդունված բանաձևը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի դատական իշխանության վրա, մեր զրուցակիցը նշում է՝ չի կարծում, որ բանաձևը կարող է ազդել որոշումներ կայացնողների վրա: «Հեռու եմ այն մտքից, որ բանաձևը կարող է ազդել Կարեն Անդրեասյանի և նրա գլխավորած՝ արդեն հանցավորի վերածված կառույցի վրա: Կարծում եմ, որ արդեն կարելի է գնահատել, որ գործ ունենք համակարգված ձևով դատական իշխանության և դատավորների նկատմամբ հանցագործություններ կատարող կառույցի հետ, որի պարագլուխը Կարեն Անդրեասյանն է: Չեմ կարծում, որ այդ խմբակի վրա ընդունված բանաձևը ունենա մեծ ազդեցություն: Բանաձևը, սակայն, ոգևորիչ ազդեցություն կարող է ունենալ այն դատավորների համար, որոնք չեն հանձնվում և պատրաստ են տարիների՝ քրտնաջան աշխատանքով ձեռք բերած արժեքները պաշտպանել»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Այս համատեքստում պարոն Մելիքյանին հարց ենք ուղղում հետևյալի մասին՝ կիսո՞ւմ է շատերի այն կարծիքը, որ դատական համակարգը շարունակում է դեռ ոտքի վրա մնալ մարդկանց շնորհիվ, որոնք պայքարում են իրենց սկզբունքների համար:

«Չգիտեմ, թե ճիշտ տերմինը որն է, բայց կնախընտրեի խոսել մարդկանց մասին, որոնք շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանն ու երդմանը: Շատ բնական եմ համարում, որ մարդը հավատարիմ մնա իր երդմանը: Ցավոք, մեզ մոտ դա վերածվել է բացառության, քան կանոնի»: Վերջին տարիներին, ինչպես փաստում են իրավական ոլորտի փորձագետները, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան լայն թափ է հավաքել և կորցրել է անգամ իր «բացառիկությունը»: Կալանավորվում են հատկապես մարդիկ, որոնք ունեն քաղաքական հստակ կողմնորոշում և քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը: Ի վերջո, կալանքը մեր օրերում անձին պատժելու և զսպելու միջո՞ց է, թե՞ մյուսների աչքը վախեցնելու: Մելիքյանն արձագանքում է՝ այս հարցում իր կարծիքը չի փոխվել:«Կալանքն ուղղված է թե՛ այլ անձանց, ովքեր կարող են նույն մոտեցումն ունենալ, թե՛ տվյալ անձին, այսինքն՝ այն ունի թե՛ պատժիչ, թե՛ կանխարգելիչ նշանակություն այլ անձանց վարքագծի տեսանկյունից: Սրա մասին շատ ենք խոսել, ասելու լրացուցիչ բան, կարծեք թե, չկա»,-արձագանքում է մեր զրուցակիցը:

Պատժելու և կանխարգելելու մասին: Վերջին օրերին երկու իրադարձություն մեծ աղմուկ բարձրացրեցին հանրության շրջանում: Մի դեպքում Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հարվածներ է հասցնում անչափահասին, մյուս դեպքում՝ Արագածավանի ՋՕ-ի պետը ծեծում է համագյուղացուն: Առաջինի պարագայում, եթե չլիներ հանրային ճնշումը, գուցե ամեն ինչ վերջանար հրապարակային ներողությամբ, և պաշտոնյան այդպես էլ չձերբակալվեր: Երկրորդ միջադեպի պարագայում պաշտոնյան սոցկայքում տեսանյութ է տեղադրում, փաստացի ասում, թե ինչ է արել, հպարտանում և տպավորություն է, թե պատրաստ է շարունակել նույն եռանդով: Ժամեր անց նա ևս ձերբակալվեց: Ստացվո՞ւմ է, որ իշխանության ներկայացուցիչները և նրան սատարողները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք անպատժելիության մթնոլորտում:

«Ձեր դիտարկումների հետ համաձայն լինելով՝ միակ բանը, որ կցանկանայի ավելացնել, հետևյալն է. հանրային հուզումն ավարտվելուց հետո ՋՕ-ի պետը ազատ արձակվեց, և խնդիրը, կարծես թե, համարվեց լուծված: Այդտեղից ևս կարող ենք հետևություն անել, որ ձերբակալումը եղել է ոչ թե իրավական լուծում, այսինքն՝ մարդիկ գտել են, որ իրավական հիմքեր են առկա և ձերբակալել են նրան, այլ եղել է քաղաքական լուծում, որի խնդիրը եղել է այդ պահին կրքերը հանդարտեցնելը, դրանից հետո նրան առոք-փառոք բաց են թողել: Այդ անձն իշխող քաղաքական խմբակի կողմնակից է: Բավականին հետաքրքիր տեղեկություններ են տարածվել նրա մասին. մարդ է, որը չունի կրթություն, նորմալ պայմաններում նա չէր էլ կարող երազել որևէ կերպ հանրային գործառույթ իրականացնելու մասին, այսինքն՝ անպատրաստ էր դրան: Հեղափոխական, «շարիկովների» տրամաբանության շրջանակներում Շարիկովի պես դեմք են բերել որոշակի դիրքի և պարզ է, որ այդ դիրքից նա ատամներով է կառչելու: Այս մարդիկ ավելի մեծ չարիք են դառնալու մեր երկրի համար, քան անգամ իշխող քաղաքական ուժի պարագլուխները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստեղծված իրավիճակում քաղաքացիները պե՞տք է մշտապես կիրառեն հանրային վերահսկման և ճնշման գործիքը՝ անպատժելիությունը կանգնեցնելու համար: «Բնականաբար: Շատ լավ օրինակ է Արամ Նիկոլ յանի դեպքը, երբ հանրային մեծ ճնշում եղավ, և կարծում եմ, որ դա շատ մեծ սթափեցնող նշանակություն ուներ: Դեպքերը բազմաթիվ են: Այս իշխանությունների համար կարևորը ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ հանրային տրամադրություններն են: Այսպես են նրանք առաջնորդվում: Բազմիցս ասել եմ, որ այս խնդրի լուծումը դուրս է առանձին դեպքերով ինչ-որ լուծումներ գտնելու շրջանակից, դրանք ընդամենը հատվածական նշանակություն կարող են ունենալ, ընդ որում՝ գործիքակազմը գնալով նվազում է: Հարցերին պետք է խորքային լուծումներ տրվեն: Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը