Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թող էլ որևէ մեկը չտեսնի այն ցավը, որ մենք տեսանք». Լևոն Հովսեփյանը տուն՝ Արցախ է «վերադարձել» զոհվելուց չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հետաքրքիր բնավորություն ուներ Լևոնը: Տանը շատ ակտիվ էր, կարծես չկարողանար մի տեղում հանգիստ նստել, շարժուն էր, իսկ դպրոցում՝ հակառակը՝ համեստ, լուրջ: Երբ ուսուցիչներն ասում էին, որ տղաներն ակտիվ են, միշտ հարցնում էի՝ Լևո՞նն էլ է այդպիսին, պատասխանում էին, թե՝ ոչ, շատ հանգիստ է: Կարծես երկու տարբեր Լևոններ լինեին: Չնայած իր այդ ակտիվությանն ու շարժունակությանը, միշտ իր չափն իմացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի մայրիկը՝ տիկին Սեդան: Լևոնը ծնվել է Արցախի Հանրապետությունում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը:

«Փոքր տարիքում պետք է մանկապարտեզ հաճախեր, հրաժարվեց, երեք տարեկան էր, բայց հստակ ասաց՝ ինձ այնտեղ հետաքրքիր չէ: Մեծ մարդու պես ասաց, որ մանկապարտեզ չի գնալու: Հաճախել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը: 9-րդ դասարանում ֆիզիկայի օլիմպիադայի մասնակցեց և անցավ հանրապետական փուլ, որը պետք է Երևանում անցկացվեր: Օլիմպիադան Երևանի ֆիզմաթում էր անցկացվում, և երբ վերադարձավ Արցախ, ասաց՝ մի բան եմ մտածում, բայց չգիտեմ՝ թույլ կտա՞ս, թե չէ, ուզում եմ ավագ դպրոց Երևանում հաճախել, ֆիզմաթում սովորել: Ասացի, որ թույլ կտամ Երևանում սովորել, եթե ցանկություն ունի: Սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ քննություններ պետք է հանձնի:

Նույն տարում նաև «Այբ» դպրոցն էր լրացուցիչ քննություններ հայտարարել մարզերի և Արցախի երեխաների համար: Հարցրեցի իրեն՝ իսկ կուզե՞ս «Այբ» ընդունվել: Երկընտրանքի մեջ էր, սկսեցինք միասին քննացուցակները նայել, քննությունները տարբեր օրերի էին, և որոշեց երկուսն էլ փորձել: 10 օրվա ընթացքում երեք անգամ Երևան գնացինք ու վերադարձանք Արցախ: Երևանում ֆիզմաթի քննություններն էինք հանձնում, Ստեփանակերտում՝ «Այբ» -ինը:Բայց մեկ քննության դեպքում երկու դպրոցների քննությունների օրը համընկավ, ընտրությունը Լևոնին թողեցի՝ ասելով, որ որոշումն իրենն է՝ «Այբ» է ուզո՞ւմ գնալ, թե՞ ֆիզմաթ: Ընտրությունը կանգ առավ «Այբ» -ի վրա: Ստեփանակերտում քննությունը հանձնեց և ընդունվեց»,-նշում է զրուցակիցս:

Դեռ դպրոցական տարիներին Լևոնը յուրահատուկ սեր ու հետաքրքրություն է ունեցել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ. «Իր առաջին ուսուցչուհին՝ ընկեր Սահակյանը, միշտ ասում էր, որ դասարանում ունի չորս տրամաբանող աշակերտ, որոնցից մեկը Լևոնն էր: Ասում էր՝ տղաներից երեքը արագ-արագ լուծում են խնդիրը, իսկ Լևոնը դանդաղ էր մտածում, որ վերջում գա ու հասնի ճիշտ պատասխանին: Իրեն ֆիզիկան ու մաթեմատիկան հեշտ էին տրվում: Տանը հայրիկի հետ ֆիզիկայի խնդիր էին լուծում, նույն խնդիրը կարող էին տարբեր ձևերով լուծել, քննարկում էին, թե որն է ճիշտ տարբերակը: Երկու տարբերակն էլ տանում էր ուսուցչուհուն, հարցնում՝ ընկե՛ր Գրիգորյան, ասեք, թե ո՞ր տարբերակն է ճիշտ: Ֆիզիկայի ուսուցչուհին էլ արձագանքում էր՝ Լևոն ջան, թե՛ քո, թե՛ հայրիկի տարբերակներն էլ ճիշտ են»:

Դպրոցն ավարտելուց որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Լևոնին հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: «Մասնագիտական կողմնորոշման ուսուցիչը «Այբ» -ում հարցրել էր, թե ինչո՞ւ է մեկ բաժին ընտրել: Ուզում էր անվճար սովորել, ուսուցիչն արձագանքել էր՝ գուցե բալերդ չհերիքեն, նաև վճարովի տեղերի համար պետք է դիմեիր: Բայց Լևոնը համառ էր՝ չէ, ընկե՛ր Մերի, կա՛մ պետք է անվճար ընդունվեմ, կա՛մ չեմ ուզում»: Լևոնն անվճար հիմունքներով ընդունվեց իր նախընտրած բաժինը, բայց ուսանող լինել չհասցրեց: Լևոնը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 27-ին: Վիճակահանության արդյունքում ընտրում է Ջրականի զորամասը: «Հայրիկը սպա է, 25 տարուց ավելի ծառայել է, զինվորական ընտանիք ենք, Լևոնը պետք է գնար ծառայելու, այլ տարբերակներ երբևէ չեն քննարկվել: Ես մեկ անգամ առաջարկեցի, որ վեց ամսով կարող է ծառայությունը հետաձգել, սովորել, հետո զորակոչվել, բայց Լևոնը չհամաձայնեց՝ մա՛մ, ուսումս կիսատ կթողնեմ, ծառայեմ, վերադառնամ, հետո միանգամից գնամ սովորելու»:

Իսկ հետո սկսվեց պատերազմը: Մայրիկն ասում է՝ առաջին օրը Լևոնի հետ կապ չեն ունեցել: «Սեպտեմբերի 28-ին զանգահարեց, փոքր երեխաների հետ նկուղ էինք իջել: Ընթացքում զանգահարել է: Վերջին անգամ հայրիկի հետ է խոսել հոկտեմբերի 6-ին, դրանից հետո էլ զանգ չստացանք: Միշտ ասում էր՝ մա՛մ, երեխեքին լավ նայի, ինձ հետ ամեն ինչ լավ է, տեղս նորմալ է, հետագայում իմացանք, որ ամեն ինչ ավելի վատ էր, քան պատկերացնում էինք: Ապրիլ յանի ժամանակ տան մեծը ինքն էր, հայրիկը ծառայության մեջ էր, իսկ այս դեպքում թե՛ ինքը, թե՛ հայրիկը տանը չէին»: Մայրիկի խոսքով, պատերազմի հենց առաջին օրը նրանց ականանետային մարտկոցը ոչնչացրել էին, ԱԹՍ-ներով ու ականանետներով խոցել էին այն: «Լևոնին և տղաներին տեղափոխում են առաջնագիծ, մինչդեռ իրենք երրորդ գծում էին:

Հոկտեմբերի 6-ին, երբ խոսել էր հայրիկի հետ, ասել էր, որ պետք է բարձրանա դիրքեր: Հոկտեմբերի 8-9-ին Հադրութի մոտակայքում իրենք մարտի մեջ էին մտել յաշմայի հետ, հոկտեմբերի 10-ին Լևոնը վիրավորվում է և մնում շրջափակման մեջ իր ընկերների հետ: Իրենք, լինելով շրջափակման մեջ, ցանկանում են օգնության հասնել Հադրութում՝ իրենցից ոչ այնքան հեռու գտնվող տղաներին, որոնք ևս շրջափակման մեջ էին մնացել»:Բայց... Լևոնի զոհվելու հստակ օրը նրա ընտանիքը չգիտի, փաստաթղթերի մեջ նշել են հոկտեմբերի 11-ը: Սարսափելի է ընդունել այն միտքը, որ ծննդյան հստակ օր ունեցող մարդու զոհվելու օրը հստակ չէ: «97 տղաներից մի քանիսն են փրկվել: Տղաների մի մասն էլ, երբ ավելի վաղ իրենցից առանձնացել ու շրջափակման մեջ չէին ընկել, հետագայում Մարտունիում զոհվեցին»,-ասում է մայրիկը:

Լևոնը ուշ է տուն՝ Արցախ «վերադարձել»: «Երբ նոյեմբերի 20-ին ասացին, որ պետք է վերադառնանք Արցախ, ամուսնուս հետ որոշեցինք՝ ինքն աղջկաս և որդիներիցս մեկի հետ վերադառնում է, իսկ ես մյուս որդուս հետ մնում եմ Հայաստանում: Լևոնի որոնման հարցում մեզ շատ էին օգնում «Այբ» -ի երեխաները: Լուսանկարների ու տեսանյութերի միջոցով փորձում են իդենտիֆիկացնել նրան: Դեկտեմբերին ասացին, որ Հադրութից մարմիններ են դուրս բերել: Ամուսինս գնաց Դատաբժշկական կենտրոն, այնտեղ փաստաթղթերում նաև Լևոնի անունն էր եղել, քանի որ գտել էին նրա զինգրքույկն ու բանկային քարտը: Սկսվեց ճանաչման գործընթացը, հայրիկը ստիպել էր, որ թույլ տան որդու մարմինը տեսնել: Սամվելն ասում է, որ անճանաչելի էր, ու հավելում՝ մի կողմից չէի ուզում հավատալ, որ Լևոնն է, բայց նաև ներքին զգացողություն ունեի, որ ինքն է: Հետո սպասեցինք ԴՆԹ անալիզների պատասխանին, մեզ ասացին, որ առանց հաստատման տղայիս մարմինը մեզ չեն տա: Լևոնին տեղափոխեցին Երևան: ԴՆԹ թեստ հանձնեցի, մի քանի անգամ հաստատում չեղավ, տոկոսային համընկնումը քիչ էր, հետո փետրվարին ամուսինս հանձնեց թեստ, նորից համընկնում չեղավ: Հետո արդեն այլ թեստ արեցին, այդ ժամանակ երկուսիս հետ էլ համընկնումը 100 տոկոս էր»:

Չորս ամիս հետո նոր Լևոնը «վերադառնում» է Արցախ, հիմա Եղբայրական գերեզմանատանն է: Լևոնը տան չորս երեխաներից մեկն էր, եղբայրներից ավագը: Նրանք են ուժ տալիս Լևոնի հայրիկին ու մայրիկին՝ հաղթահարել մեծագույն ցավը, որ տրվում է ծնողին: Լևոնի ավագ քույրիկին ու երկու եղբորն այս կարևոր «գործում» միացել է 8 ամսական Աստղիկը՝ Լևոնի ամենակրտսեր քույրիկը, նա ծնվել է պատերազմից հետո՝ իր ընտանիքին ապրեցնելու համար: Տիկին Սեդայի հետ մեր զրույցն ավարտվում է խաղաղության մաղթանքով: «Թող բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան, թող էլ որևէ մեկը ցավ չտեսնի, այն ցավը, որ մենք տեսանք: Հիմա մեր կողքին Աստղիկի ներկայությունը պարտավորեցնող է, իհարկե, երեխաներից որևէ մեկը մյուսին փոխարինել չի կարող, ամեն մեկն իր տեղն ունի»:

Հ. Գ. - Լևոն Հովսեփյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին