Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի «միակությունն» ու Բորելի բացահայտումը Արցախը հանձնելու մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք: Լրատվական գործակալությունները մեջբերում են Բորելի հայտարարությունը, որ նա արել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Այսպես, Ժոզեպ Բորելը մասնավորապես ընդգծել է. «Մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը (բառացի մեջբերում է, ձևակերպումը մերը չէ-Ա.Հ.) մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»:

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված...», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ: Հարկավ, մեզանից շատերին առանց Բորելի հայտարարության էլ պարզ էր, որ Փաշինյանը և նրա դամքաշները խաբում ու մոլորեցնում են հանրության դյուրահավատ հատվածին: Բայց այն, որ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով է բացահայտորեն մերկացվում Նիկոլ Փաշինյանի սուտը, որակապես մի փոքր այլ է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին (վստահ ենք, որ նաև՝ վերջին) ղեկավարն է, որը անթաքույց սպասարկում է հայության ու Հայաստանի արնախում թշնամիների շահերը և Հայոց հայրենիքի բնօրրան երկրամասը ճանաչում է թշնամուն պատկանող տարածք, այսինքն՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ճանաչել, Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել ու չի ճանաչել: Այդ քննարկման ընթացքում Բորելը հայտարարել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, ինքը չի կարող ասել: Իսկ ինչ կա այստեղ չկարողանալու:

Մենք կարող ենք ասել, թե ինչ է լինելու: Կարծում ենք՝ եվրոպացիներն էլ գիտեն՝ ինչ է լինելու. ադրբեջանական թուրքերից այլ ոչինչ սպասելի չէ, քան նորանոր հանցագործությունները, ահաբեկչությունները, ագրեսիաներն ու ռազմական բախումները, մինչև այն պահը, երբ յուրաքանչյուր հայ վերստին չհասկանա, որ մարդակերի հետ խաղաղություն չի կարող լինել ու զենքը ձեռքին չպաշտպանի իր ապրելու իրավունքը, մինչև իր երկիր ու տուն ներխուժած մարդասպաններին չխաղաղեցնի՝ դրանց արժանի ճանապարհով: Թող ոչ մեկը հիմար պատրանքներ չունենա: Թուրքը մնացել ու մնալու է թո՛ւրք: Թուրքը շարունակելու է կոտորել, սպանել, թալանել, սրիկայություն անել, քանի դեռ քիթումռութին հակահարված չի ստացել:

Ի դեպ, միայն Բորելը չէ: Ֆրանսիայի ԱԳ նախարարուհի Քաթրին Կոլոնան, նախօրեին արձագանքելով պատգամավորներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ օգնություն են ցուցաբերում Հայաստանին, պատասխանել է. «Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան»: Ավելին, տիկին ԱԳ նախարարը հայտարարել է. «Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ արդարացի խաղաղության հասնելու համար»: Սարսափելի շատ հարցեր են ծագում նման հայտարարությունից, բայց սահմանափակվենք մի քանիսով: Ամենից առաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին պետք է հուշել, որ իրենք ոչ թե «Հայաստանի կողքին են» կամ «հայության կողքին» են, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին են:

Իսկ դրանք տարբեր բաներ են: Այսօր լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, նշանակում է՝ լինել Հայաստանի դեմ, լինել Արցախի դեմ, ճանաչել Արցախը ադրբեջանական, այսինքն՝ դառնալ Արցախի հայության դեմ ցեղասպան ու հանցավոր ոտնձգությունների հանցակից: Եվ հետո՝ այդ ի՞նչ «արդար խաղաղության» մասին է խոսում տիկին նախարարուհին. այն «խաղաղության», երբ ադրբեջանցիները ամիսներ շարունակ շրջափակված են պահում Արցախն ու 120 հազար արցախահայությա՞նը, երբ հանցագործ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարա՞ծք, երբ Ալիևը միայն հոխորտանքով ու սպառնալիքով է խոսո՞ւմ: Մեկը չէ, երկուսը չէ...

Իսկ այդ նույն ժամանակ այդ նույն եվրոհամայնքը, որի ներկայացուցիչներն են Բորելն ու Կոլոնան, աչք է փակում այդ ամենի վրա, քանի որ ադրբեջանական գազն իրենց համար ավելի թանկ ու կարևոր է, քան մարդկային կյանքը, քան ինքնորոշման իրավունքը, քան բոլոր այն արժեքները, որոնք իբրև դավանում է Եվրոպան: Դա՞ է պարոնայք եվրոպացիների պատկերացրած «արդարությունն» ու «խաղաղությունը»: Եթե այո, ապա դժվար թե ավելի վտանգավոր «պատկերացում» լինի: Համարյա այդպիսի պատկերացում Եվրոպան ուներ 20-րդ դարի սկզբին: Տեսանք՝ ինչ եղավ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչ