Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կյանքով լեցուն էր, լույս էր, ամենուր, որտեղ Մայիսը կար, ուրախություն էր տիրում». Մայիս Ավետումյանը տուն «վերադարձավ» զոհվելուց 100 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսը ծնունդով Արարատի մարզի Արմաշ գյուղից է: «Դպրոցին զուգահեռ հաճախել է պարի, մասնակցել սպորտլանդիաների: Եղել է գերազանց աշակերտ: 7-րդ դասարանում դպրոցի իր դասարանն անվանակոչվեց «Արաբո» ջոկատի անունով, երդման արարողության տեքստը կարդաց Մայիսը: Ակտիվ էր, ժիր, միևնույն ժամանակ՝ համեստ ու ամաչկոտ: Դպրոցական բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե՛ որպես պարող, թե՛ որպես ասմունքող: Կյանքով լեցուն էր, լույս էր, ամենուր, որտեղ Մայիսը կար, ուրախություն էր տիրում: Իր էներգիան փոխանցում էր շրջապատին: 9-12-րդ դասարաններում սովորել է Պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական բաժնում: Բազմաթիվ համերգների է մասնակցել: 2019 թ.-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Բարեկամություն» անսամբլի հետ մեծ համերգ տեղի ունեցավ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեց Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժին ու զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մայիսի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Հաստատում է՝ որդին իր ապագան արվեստի հետ էր կապում: «Դերասանություն, պար, դա էր իրենը: Ճիշտ է, երկու տարի սպորտի է հաճախել, բայց ասում էր՝ մամա՛, սպորտը իմը չէ, իմը պարն է, բեմը, ընտրել եմ իմ ճանապարհը: Հինգ տարեկանից Մայիսն ու քույրիկը պարի են գնացել: Երբ Մայիսս սկսեց դպրոց հաճախել, դասընկերներն ասում էին՝ պարը տղայի բան չէ, չէր ուզում գնալ պարի, բայց ստիպելով տարա: Հետո ինձ շնորհակալություն էր հայտնում, որ իրեն ճիշտ ուղու վրա էի դրել: Ապրում էր պարով: Ուսուցիչներն ասում էին՝ երբ Մայիսը բեմ է բարձրանում, բեմը դղրդում է, նա իր ոտքերի տակ այն չի զգում, ինքնամոռաց պարում է»: 2019 թ.-ի հուլիսի 16-ին Մայիսը զորակոչվեց բանակ՝ Արցախի Հանրապետություն: Ծառայում էր Մարտունի 3-ի 7-րդ վաշտում: «Քննություններից հետո զորակոչվեց բանակ, չհասցրեց համալսարան ոտք դնել, ուսանող լինել»: Մայրիկը վերհիշում է, որ Պարարվեստի քոլեջում սովորելու վերջին տարում դասղեկի և ուսուցիչների հետ զրույցում միշտ ասել է՝ զգում եմ, որ գնամ բանակ, պատերազմ է սկսվելու:

«Ուսուցիչներին ասել էր՝ «ուզում եմ զենք վերցնել և կանգնել սահմանին, կտեսնեք, թե ինձանով որքան եք հպարտանալու»: Զրուցում էինք՝ մա՛մ, Ղարաբաղում՝ Աղդամում եմ ծառայելու: Ղարաբաղը մերն է, հայերինն է, այն երբեք ու երբեք Ադրբեջանինը չի լինի, քանի հայ ազգը կա ու լինելու է: Միշտ ասում էր՝ մա՛մ, ինչ էլ որ լինի, հանկարծ չլացես: Դու ուժեղ ես: Գնում եմ բանակ ու հետ գամ: Ոնց ինձ ճանապարհես, այդպես էլ գրկելու ես: Պատերազմի օրերին էլ նույն բառերն էր ասում՝ հեռուստացույց մի՛ նայեք, սուտ են խոսում, մեզ մոտ հանգիստ է ու խաղաղ»: Մայիսը սերժանտ էր, ջոկի հրամանատար: «Զորամասից պատվոգրեր ենք ստացել, «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան ուներ: Միշտ ասում էր՝ չվախենա՛ք, քանի դեռ այստեղ ենք, ոչ մի բան չի լինելու: Շատ գոհ էր ծառայությունից, ասում էր՝ խաղ ու պար է ծառայությունը, օրերն այնպես են անցնում, որ չենք էլ հասկանում, թե այսօր ոնց քնեցինք, առավոտյան ինչպես արթնացանք: Երբ հարցնում էի՝ բանակում չկա՞ մի բան, որ քեզ անհանգստացնի, մի քիչ բծախնդիր ես: Արձագանքում էր՝ մամա՛, ամեն ինչ տղայի համար է, պետք է ամեն ինչին հարմարվես, որ կարողանաս ապագադ կառուցել ճիշտ մարդկանց հետ ճիշտ ձևով»:

Մայիսը մեկ անգամ արձակուրդ է գալիս՝ 2019 թ.-ի դեկտեմբերի 13-ին: «Այնպես էր ուզում անել, որ Նոր տարին մեզ հետ անցկացներ, բայց չստացվեց: Նոր տարին ու իր ծննդյան օրն իր համար ամենասպասված տոներն էին: Ծննդյան օրվանից մեկ ամիս առաջ սկսում էր նախապատրաստվել, որ ամեն ինչ, ինչպես ասում են, կարգ ու կանոնով անցնի: Նոր տարին իր համար ընտանեկան տոն էր, պետք է ընտանիքի կողքին լիներ: Մեր տան ավանդույթն էր, որ ամեն տարի տոնածառը պետք է Մայիսը զարդարեր: Բոլորին ասում էր՝ տոնածառին խաղալիք կախելիս ցանկություն պահեք, և մյուս տարի Աստված ձեր երազանքները կկատարի: Երբ արձակուրդ էր եկել և պետք է ամսի 23-ին վերադառնար Արցախ, հարցրեց՝ իսկ տոնածառը չե՞նք զարդարելու: Սպիտակ ու կապույտ խաղալիքներ գնեց, ասում էր՝ սպիտակը խաղաղության նշանն է, իսկ կապույտը երկինքն է: Չգիտեմ, թե ի՞նչ զգացողություն էր, բայց անընդհատ խաղաղության և Աստծո մասին էր խոսում: Զարդարեց տոնածառը և դեկտեմբերի 23-ին գնաց:

Այդ օրը վերջին անգամ ենք Մայիսին տեսել: Մայիսին, որպես գերազանցիկ զինվորի, տարել էին Ասկերան, դասընթացների էր մասնակցել, Մարտունի 3-ում նորակոչիկների սերժանտը պետք է լիներ, վերադարձավ Մարտունի, բայց նորակոչիկներին սերժանտ լինել չհասցրեց: Սեպտեմբերի 27-ից Մայիսն իր 18 հոգանոց ջոկատով Մարտունի 3-ի դիրքերն անառիկ է պահել»: Մայրիկը փաստում է՝ մինչև հոկտեմբերի 11-ը Մայիսն ու իր 72 զինակից ընկերները Մարտունի 3-ի դիրքերն անառիկ պահեցին. «Անգամ ադրբեջանական դիրքեր են գնացել, քարտեզներ բերել: Մեր տղաները մեզ ոչինչ չեն պատմել, հետո ենք իմացել: Հոկտեմբերի 7-ից 9-ն ընկած հատվածում հայրիկի հետ խոսեց Մայիսը, ասաց՝ «պա՛պ, մենակ տեսնես, թե ինչեր ենք արել, որ պատմեմ, կզարմանաս: Փառք Աստծո, մեր տղաներից ոչ մեկին ոչինչ չի եղել»: Հայրիկն ասել էր՝ զգույշ եղե՛ք, արձագանքել էր՝ պա՛պ ջան, Աստված մեզ պահում է, չմտածեք, ամեն ինչ լավ է լինելու: Հոկտեմբերի 11-ի առավոտյան զանգեց հայրիկին՝ պա՛պ ջան, զանգել եմ ձենդ լսեմ, երեկոյան էլի կզանգեմ:

Հոկտեմբերի 11-ին Ջալալ Հարությունյանի հրամանով մեր երեխաներին Մարտունի 3-ի դիրքերից իջեցնում են, տանում արդեն գրավված Հադրութ: 73 զինվոր և 3 հրամանատար ուղևորվում են Հադրութ, հայտնի 7-րդ վաշտը, մինչև հիմա խոսում են երեխաների քաջագործությունների մասին: Հետո իմացանք, որ Ջ. Հարությունյանը երեխաներին ուղարկեց Հադրութ, որպեսզի Մարտունի 3-ի դիրքերը ու բունկերները հանձնեն: Երեխաները միասին անմահացան»: Զրույցի ամենադժվար հարցը՝ ինչպե՞ս ու ե՞րբ գտաք ձեր տղային: «Մեր երեխաներին վաշտի բոլոր ծնողներով ենք փնտրել, մի համախմբված ընտանիք ենք դարձել: Թույլ չէին տալիս նրանց դուրս բերել Հադրութի անտառներից: 4-5 ժամ կռվել են թուրքական ջոկատների դեմ: Դեկտեմբերի 5-6-ին ծնողների, ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախից Կարեն Սարգսյանի ջանքերով մեր տղաներին դուրս բերեցին Հադրութից: 2021 թ.-ի հունվարի 21-ին՝ 100 օր հետո, ԴՆԹ-ի միջոցով գտանք Մայիսին»: Մայրիկն իր երազն է պատմում. «Հոկտեմբերի 14-ին երազում Մայիսս ասաց՝ մա՛մ, զարթնի՛ր, Հադրութում ենք, զարթնի՛ր, ողջ եմ:

Որևէ մեկս չգիտեինք, որ նրան Հադրութ են տեղափոխել, երբ զանգահարում էինք Մարտունի 3, մեզ ստում էին, ասում, որ երեխաներն ապահով տեղում են, ուղղակի կապ չկա: Մայիսն ինձ լուր տվեց, որ Հադրութում է, իրեն Մարտունիում չփնտրենք: Երեխաները կապ էին տվել հրամանատարությանը, եթե նրանք օգնության գնային, հնարավոր է 76-ից գոնե կեսը փրկվեին: Ճիշտ է, հուղարկավորել ենք Մայիսին, բայց չեմ հավատում և սպասում եմ նրա վերադարձին: Ամեն անգամ երազներումս ասում էր, որ ողջ է, գալու է: Երկու աղջիկ ունեմ, սպասում եմ իմ բալիկի ծննդին: Մեր կյանքի շարժիչ ուժը Մայիսն է, նրա ժպիտը, որ կարողացանք ապրել: Երկնքից մեզ ուժ է տալիս, հատկապես ինձ: Հավատացեք՝ թույլ չի տալիս ինձ լաց լինել»:

Հ. Գ. - Մայիս Ավետումյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է որպես «Արծիվների վաշտի» զինվոր: Հուղարկավորված է Արմաշի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է