Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ Արտակի արցունքներն ու խոսքերն են ինձ ուժ տվել, որ ոտքի կանգնեմ». Գրիգոր Մուրադյանը ծառայեց երեք ամիս ու երկու օր, անմահացավ Ակնայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սա այն զրույցներից մեկն էր, երբ մայրիկը որդու մասին խոսելու ողջ ընթացքում արտասվեց՝ իր անսահման կարոտն ու հուզմունքը նաև ինձ փոխանցելով: Տիկին Սոնան ասում է՝ նրա համար չի գովում, քանի որ իր տղան է. Գրիգորի մասին ասված ամեն բառը բացարձակ ճշմարտություն է:

«Գրիգորը փայլել է ամենուր, մանկապարտեզից հետո սովորել է Երևանի թիվ 110 հիմնական դպրոցում, 1-9-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էր: Դպրոցում չկար մի միջոցառում, որին Գրիգորը չմասնակցեր, բեմում շողում էր, որ կողմը պտտվում էին, իր անունն էին տալիս: Երբեմն ասում էր՝ մա՛մ, հոգնել եմ միջոցառումներից, չեմ ուզում մասնակցել: Խորհուրդ էի տալիս՝ եթե քեզ ընտրել են, պիտի մասնակցես: Ամառային արձակուրդների ժամանակ, երբ գրականության ուսուցչուհին ընթերցանության ցանկ էր տալիս, գրադարանից բոլոր գրքերը վերցրած, տուն էր գալիս: Սիրում էր ընթերցել: Յուրաքանչյուր առարկայի դեպքում մի քանի էջանոց տետրով ուսուցիչներին ներկայացնում էր, թե ինչ է արել արձակուրդների ժամանակ: Իրեն միշտ ասում էի՝ հանգստացի՛ր, Գրիգոր ջան, արձակուրդը քեզ համար էլ է: Իր պատասխանն էր, որ սիրում է սովորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան:

Հիմա հետահայաց նայելով դպրոցական միջոցառումներին՝ մայրիկը վերհիշում է, որ եռագույնը միշտ որդին էր բեմ բարձրացնում: Դպրոցական ավարտական քննությունները գերազանց է հանձնում, ավարտական միջոցառման ժամանակ, որի բացումն ու փակումը Գրիգորին են վստահում, տղան շարունակել է փայլել բեմի վրա: Գրիգորը խելացի էր, կազմակերպված, գիտեր՝ ինչի է ձգտում: «Երբեք թույլ չէր տալիս, որ իրեն նկատողություն անենք: Աստվածապաշտ էր: Ամեն շաբաթ լինում էինք Հայաստանի որևէ անկյունում, երբ ինչ-որ նոր տեղ էինք գնում, ասում էր՝ մա՛մ, արի մտնենք եկեղեցի: Սա պարտադիր պայման էր»: Դպրոցն ավարտելուց հետո Գրիգորն ուսումը շարունակում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում: Ընդունվում է սեփական ուժերով և սովորում անվճար:

«Գրիգորի նպատակն ուսումը բուհում շարունակելն էր, իրեն ասացի՝ բալե՛ս, ախր, գիտես, որ վարձով ենք ապրում, դժվար կլինի ինձ համար: «Մա՛մ, ինչի թույլ կտա՞մ, որ ինձ համար վարձ տաս: Կաշխատեմ, կսովորեմ: Մեր տունն ենք ունենալու»: Տղան նաև ձեռքի շնորհք ուներ՝ թղթից պատրաստված գեղեցիկ աշխատանքներ ունի: «Ամուսնուս մահվանից հետո վարձով էինք բնակվում: Երկու տղաներիս մենակ էի թողնում, գնում փռում աշխատելու, հետո ընդունվեցի Մետրոպոլիտեն: Գրիգորն այդ ընթացքում սովորեց թղթի հետ աշխատել, շատ գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքներ ունի, որոշներն անգամ վաճառել է: Ամառային արձակուրդների ժամանակ գնում էինք գյուղ՝ սիրում էր բոլորին օգնել: Աշխատասեր էր, ամեն հարցում իմ կողքին կանգնած»: Գրիգորի աշխատանքներից որոշները «քանդվեցին» տնից տուն տեղափոխվելու ճանապարհին, նրա աշխատանքները մայրիկը պահպանում է տան՝ Գրիգորի համար պատրաստված անկյուններում: «Անգամ թղթի կտորները, որոնք պիտանի չեն, պահում եմ, քանի որ դրանց Գրիգորի մատներն են դիպել»: 2020 թ. հուլիսի 16-ին զորակոչվում է բանակ:

«Կարանտինի պատճառով սկզբում Ասկերանի գնդում էր, հետո տեղափոխեցին Մարտունի 3: Հրետանու հաշվարկ անողն էր: Լավ էր տրամադրված ծառայությանը, բայց ես որ կողմ պտտվում, լաց էի լինում: Գրիգորս ասում էր՝ մա՛մ, չլացես, կարող է գնամ, ու մի բան լինի: Իսկ ես՝ Գրիգո՛ր, դու իմ կյանքն ես, չեմ կարողանում առանց քեզ: Ծնողներս ասացին՝ հերիք է լացես, երևի կանխազգացում ունեի, մայրիկիս ասացի՝ մամա՛, դու չգիտես, բայց իմ Գրիգորին էլ չեմ տեսնելու»: Ծառայության ողջ ընթացքում Գրիգորը որևէ դժգոհություն չի ունեցել: Սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան ութի կողմերը զանգեց, երկար խոսեց, անջատեց, հետո ավելի ուշ նորից զանգեց: Երկար զրուցում էինք: Ասաց՝ մա՛մ, մեր ամբողջ զորամասը դատարկել են, հրետանիները «ուրալներից» կապած՝ սպասում ենք, զանգել եմ, որ չանհանգստանաս, 4-5 օր չեմ զանգելու, գնում ենք զորավարժությունների:

Երկար խոսեցինք՝ մամա՛, հիշո՞ւմ ես՝ ինձ ինչ ես խոստացել: Իհարկե, չէի մոռացել: Երբ զորակոչվում էր ծառայության, ասաց՝ խոստացիր, որ ամեն շաբաթ գնալու ես եկեղեցի: Ամեն անգամ զանգում էր ու հարցնում՝ գնում ես, չէ՞, մա՛մ: Մեկ էլ հարցնում էր՝ մազերդ չես կտրելու, չէ՞: Պատասխանում էի՝ չէ»: Մայրիկն աշխատանքի է գնում այն մտքով, որ որդին զորավարժությունների է մասնակցում, բայց առավոտյան պատերազմի լուրն է ստանում: Տիկին Սոնան գիտեր, որ «զորավարժությունների» վայրն Աղդամն է: «Առաջին օրը զանգում էի, Գրիգորս չէր պատասխանում: Անցավ երկու օր, զանգեց՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր: Գրիգորը ստել չէր սիրում, բայց այդ օրերին ինձ ստել է, թե իր հետ ամեն բան կարգին է: Իմ միակ հույսն այն էր, որ նորակոչիկները բունկերներում են, հետո գործընկերներիցս մեկն ասաց՝ ի՞նչ բունկեր, հիմա այնտեղ բոլորը հավասար են: Ինձ համար դա անհասկանալի էր, թե ինչպե՞ս իմ երեխան, ով անգամ զենք բռնել չգիտեր, կարող է պատերազմի թեժ կետում լինել»: Առաջին զանգից հետո Գրիգորը մայրիկին զանգահարում է չորս օր անց՝ «մա՛մ, պատերազմը ե՞րբ է վերջանալու»:

«Զրույցի վերջում նորից հարցրեց՝ մա՛մ, գնում ես, չէ՞, եկեղեցի: Ասացի՝ ոչ միայն քո, այլև բոլորի համար եմ գնում, եկեղեցին իմ տունն է դարձել: Մի քանի օր հետո նորից զանգեց, իր վերջին զանգն էր: Շնչակտուր էր, վազում էր: Միայն հարցրել ենք իրար, թե ոնց ենք, ու անջատել է հեռախոսը: Անցավ 12 օր, ու ոչ մի լուր չունեի: Շուշիում եղբայրս մի ծանոթ սպա ուներ, խնդրել էր ինչ-որ տեղեկություն իմանալ: Գրիգորս չէր զանգում: Այդ ընթացքում ընկերուհուս տղան զոհվեց, գնացի Գոռի հուղարկավորությանը՝ «մամայիդ աչքերը քոռանային, որ քեզ այսպես չտեսներ, Գո՛ռ ջան»: Այդ օրը երազիս Գրիգորս նույն ձևով եկավ, ինչ Գոռին էի տեսել՝ եռագույնով ծածկված…»: Մայրիկն անընդհատ զանգի ու լուրի է սպասել. «Այդ օրն ինձ գյուղ տարան, ասացին, որ մայրիկս իրեն լավ չի զգում: Տան բակում լիքը մարդիկ էին հավաքված, մտածեցի, որ նրան բան է պատահել: Բայց պապաս ասաց՝ քո Գրիգորն էլ չկա, հետո էլ ոչինչ չեմ հիշում»: Ակնայում հոկտեմբերի 18-ին Գրիգորը զոհվում է՝ ծառայելով ընդամենը 3 ամիս 2 օր, տուն «վերադառնալով» զոհվելուց օրեր անց:

«Երբ պետք է զորակոչվեր, գնացինք Ծաղկեվանք, մարդիկ քարերից հոսող ջրերից չէին կարողանում հավաքել: Խորը հոր կար, Գրիգորս կախվեց դրա մեջ, բոլորի համար ջուր հանեց: Մարդիկ օրհնում էին, ես էլ ասում էի՝ բանակ է գնում, տղա՛ս, ձեր օրհնությունն իր հետ լինի»: Բայց տղաներին ո՛չ օրհնանքները փրկեցին, ո՛չ աղոթքները: Գրիգորի զոհվելուց ամիսներ անց միայն մայրիկն իր մեջ ուժ է գտել ոտքի կանգնելու: Իսկ ուժ տվողն Արտակն է՝ նրա կրտսեր որդին: «Պառկած էի անկողնում, չէի զգում մարմինս, ապրելու իմաստ չէի տեսնում: Արտակս եկավ, նստեց կողքիս, հարցրեց՝ մա՛մ, Գրիգորին շա՞տ էիր սիրում, պատասխանեցի՝ Գրիգորն իմ կյանքն է: Արտակն էլ արձագանքեց՝ մամա՛, բա ե՞ս, ես քո համար ո՞վ եմ, ինչի՞ չես ուզում ինձ համար ապրել, դու ինձ չե՞ս սիրում: Այդ պահին չգիտեմ, թե ինձ հետ ինչ եղավ: Իմ Արտակի արցունքներն ու խոսքերն են ինձ ուժ տվել, որ ոտքի կանգնեմ»:

Հ. Գ. - Գրիգոր Մուրադյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Ոսկե մեդալով» է պարգևատրվել Պոլիտեխնիկի կողմից: Մեդալներ ունի նաև ՀԿ-ներից: Հուղարկավորված է Ոսկեվազի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը