Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մակարոն, որի բաղադրատոմսերը Իտալիայում իսկական «գիտություն» են դարձել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպագետտին մակարոնեղենի տեսակ է՝ կլոր կտրվածքով, մինչև մոտ 2 մմ տրամագծով և, որպես կանոն, ավելի քան 13 սմ երկարությամբ: Ավելի նուրբ սպագետտին անվանում են «սպագետտինի», ավելի հաստերը՝ «սպագետտոնի»: Սպագետտիի հայրենիքը Իտալիան է, և այն լայնորեն օգտագործվում է իտալական խոհանոցում, հաճախ մատուցվում է տոմատի սոուսով: Սպագետտին բազաթիվ իտալական ուտեստների հիմք է հանդիսանում, օրինակ՝ նեապոլիտանական սպագետտի՝ տոմատի սոուսով, ալիո և օլիո սպագետտի (սպագետտի սխտորով և կարագով՝ տաք ձիթապտղի յուղով և թույլ տապակած սխտորով)...

Սպագետտին «ծնվել» է Սիցիլիայում: Ջենովայի մոտակայքում գտնվող Պոնտեդասսիո քաղաքում նույնիսկ բացվել է Սպագետտիի թանգարան, որտեղ հավաքված են սպագետտիի համեմունքների և սոուսների հարյուրավոր բաղադրատոմսեր: Այնտեղ է պահպանվում նաև 1279 թվականի փետրվարի 4-ով թվագրված նոտարական մի ակտ (Ջենովայի արխիվներից), որը հաստատում է «մակարոնիս» կոչվող խմորից պատրաստված խոհարարական արտադրանքի առկայությունը: «Մակարոնեղենի տոնի» ավանդական կենտրոնը Նեապոլից ոչ հեռու գտնվող Գրանյանո քաղաքն է: Սրա պատճառը, թերևս, այն է, որ այնտեղ հայտնաբերված և 1502 թվականով թվագրված փաստաթղթում նկարագրվում է «մակարոնի» պատրաստման գործընթացը, որը հետագայում դարձել է աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկը և Իտալիայի խորհրդանիշը:

Հիմա էլ Գրանյանո քաղաքի տարածքում կենտրոնացած է մակարոնեղենի իտալական բոլոր գործարանների տասներորդ մասը, որոնք երեք միլիոն տոննա մակարոնեղեն են մատակարարում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ: Սպագետտիի թանգարանում ցուցադրված է այդ մակարոնեղենի 176 տեսակ: Իտալական «սպագետտի» բառը վերաբերում է ոչ բոլոր լապշաներին, այն խստորեն սահմանված իտալական լապշայի «խումբ» է: Սկզբնապես սպագետտիի երկարությունը եղել է 50 սմ, բայց ժամանակի ընթացքում այն պահպանելու համար պահեստային տարածք խնայելու նպատակով երկարությունը դարձվել է 25 սմ: Չնայած հիմա վաճառքում կարելի է գտնել անգամ հին երկարության սպագետտի, որը խանդավառ արտադրողները համարում են հատուկ ձևաչափ: Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ սոուսով, ներկայում կա նման սոուսների ավելի քան 10 հազար տարատեսակ: Գրեթե ցանկացած բան, որ ուտելի է, կարող է օգտագործվել որպես սպագետտիի «հավելում»:

Մակարոնեղենի համար համեմունքներ պատրաստելը Իտալիայի ամենահարգված «գիտություններից» մեկն է: Հասարակության մեջ բարձր են գնահատվում այն վարպետները, որոնք շատ բան գիտեն սպագետտիի համար օգտագործվող սոուսների մասին: Իտալիայի 20 մարզից յուրաքանչյուրն առաջարկում է իր խառնուրդները: Քանի որ Իտալիայի գրեթե բոլոր շրջանները ել ք ունեն դեպի ծով, մակարոնեղենի համար ծովամթերքը գրեթե միշտ էլ առաջին տեղերում է: «Ոչ ծովային» տարածքներում՝ Վալե դ'Աոստայում, Տրենտինո-Ալտո Ադիժեում, ինչպես նաև Տոսկանայի արևելքում սոուսների հիմքը անտառների և գյուղացիական տնտեսությունների բարիքներն են: Օրինակ՝ Սիենայում խոհարարական այցեքարտը սպագետտի է բավականին մեծ քանակությամբ աղացած մսով: Դա ընդունված է եղել միջնադարից ի վեր, երբ բերդաքաղաքի բնակիչները հետ են մղել թշնամիների գրոհները, իսկ զինվորներին անհրաժեշտ է եղել պարզ, բայց սննդարար կերակուր:

Սիցիլիա և Սարդինիա կղզիներում ծովամթերք է մատուցվում սպագետտիով՝ ձուկ, կաղամար, խեցեմորթներ, ծովախեցգետիններ և այլն: Հռոմի պատմական թաղամաս Տրաստևերում ձեզ կառաջարկեն սպագետտի «պուտտանեսկա» սոուսով՝ պատրաստված ձիթապտղից, անչոուսից և լոլիկից: Գենուան առաջարկում է հայտնի տեղական կանաչ գույնի սոուսը` «pesto alla genovese»-ն, որը պատրաստվում է ռեհանի տերևներից, սխտորից, միջերկրածովյան սոճու ընկույզներից և ոչխարի պանրից: Լացիոյի շրջանում և, իհարկե, Հռոմում ավանդական սոուսը կարբոնարան է (Spaghetti alla carbonara), որը պատրաստվում է ձվից, գուանչիալեի տապակած կտորներից, աղացած պղպեղից և Պեկորինո պանիրից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներինԱյսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան Կյանքից հեռացել է Անի Լուպեի հայրիկը Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Եկատերինբուրգում ձերբակալվել է օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին. Mash Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ) Air India-ն սարսափելի ինքնաթիռի վթարից հետո մասամբ կվերականգնի միջազգային չվերթների ժամանակացույցը Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով