Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ՀՀ իշխանությունն Արցախը որպես մանրադրամ է օգտագործում՝ թիրախի տակ պահելով 120 հազար հայերի կյանքը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի 120 հազար բնակչությունը հունիսի 15ից զրկված է որևէ մատակարարման ու տեղաշարժի հնարավորությունից, քանի որ Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում հայտնել է ծայրահեղ իրավիճակի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով արցախահայության անկոտրում լինելու մասին։

«Վերջին երեք տարվա ընթացքում նման իրավիճակներում հաճախ ենք հայտնվում, և ես ամեն անգամ հիանում ու զարմանում եմ Արցախի ժողովրդի հերոսական պահվածքով։ Իրականում սա պատերազմ է, որտեղ Արցախի ժողովուրդն իրեն հերոսաբար ու արժանապատիվ է պահում։ Նման իրավիճակներում առաջին 1-2 օրը մի փոքր խուճապային է լինում, բայց հիմա խուճապ ընդհանրապես չկա։ Ձեզ հետ զրույցից առաջ ես շրջում էի փողոցներով, զրուցում մարդկանց հետ։ Որևէ մեկին խեղճացած, ընկճված, տխուր չեք տեսնի։ Իհարկե, մտահոգ են, լարվածությունը կա, բայց խուճապ չկա։ Մեկը մյուսին հույս է տալիս՝ ասելով, որ 90-ականներին 3-4 տարի շարունակ շատ ավելի վատ իրավիճակում ենք եղել այն իմաստով, որ հիմա գոյի պայքարը տանելու հնարավորություններն ավելի շատ են»,-նշել է պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն, ամեն դեպքում, իրավիճակը ծայրահեղ է բնութագրում։ «Հունիսի 15-ից սկսած հումանիտար բեռների ներկրում չկա, նաև Կարմիր խաչի առաքելությունն է դադարեցված։ Բացի այդ, արդեն հարյուրավոր հիվանդներ Արցախից մեկնելու հրատապ կարիք ունեն, քանի որ այստեղ հնարավոր չէ իրենց բավարար բուժօգնություն ցուցաբերել։ Առավել ևս, որ պլանային վիրահատությունները կրկին դադարեցված են, հիմա նաև դեղերի խնդիր ունենք, սպառվում են մանկական կերը, հիգիենայի պարագաները։ Էլ չենք խոսում միրգ-բանջարեղենի մասին. եղանակային պայմանների պատճառով զրոյացել են նաև գյուղատնտեսական առումով բարվոք վիճակ ունենալու հույսերը։ Կարկուտն ամեն ինչ վերացրել է։ Սննդի առումով ծայրահեղ իրավիճակում ենք, բայց ժողովրդի հերոսական ու արժանապատիվ պահվածքով մենք կարողանում ենք դիմակայել»,-ասաց նա՝ հայտնելով, որ այս շրջանում Ստեփանակերտում քայլելով են տեղաշարժվում։

«Շատ եզակի, մեկ-երկու մեքենա կարող ենք տեսնել, որոնք իրենց պահեստավորված բենզինն են օգտագործում։ Նույնիսկ կտրոնով այլևս որևէ մեկին բենզին չի տրամադրվում։ Այս տեսանկյունից շրջանների ու մայրաքաղաքի հետ կապի խնդիր կա, իսկ Շուշիի շրջանի 4 գյուղեր լիակատար շրջափակման մեջ են՝ ո՛չ Հայաստանի Հանրապետությունից, ո՛չ էլ Ստեփանակերտից մատակարարման հնարավորություն չկա»,-հայտնեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ, միամտություն է նստել ու սպասել, որ միջազգային հանրությունն ինչ-որ քայլեր պետք է անի։ «Անիմաստ է նաև դժգոհել միջազգային հանրությունից, քանի որ իրենք ընկալելու և վերցնելու են այն, ինչ իրենց տալու են։ Այսինքն, բանակցային գործընթացի այն ուղղությունը, որը ներկայացվելու է միջազգային հանրությանը։ Լինի Ռուսաստանի Դաշնությունը, հավաքական Արևմուտքը, բանակցային սեղանին դնում ես այն, ինչը քո շահից է բխում։ Ցավոք, մենք վաղուց Հայաստանում չունենք իշխանություն, որը միջազգային հարթակներում ներկայացնում է երկրի շահը։ Իրենք միանշանակ ու վերջին շրջանում ավելի ակնհայտորեն ներկայացնում են Ադրբեջանի շահը։ Եվ ստացվում է, որ հայկական աշխարհը միջազգային հարթակներում այս իշխանությունների ձեռամբ որպես Ադրբեջանի շահը սպասարկող է ներկայացվում։ Իսկ Ադրբեջանի շահն ակնհայտ է, որը նաև Թուրքիայի շահն է։ Առհասարակ, յուրաքանչյուրն այս տարածաշրջանում տարբեր շահեր ունի՝ սկսած Արևմուտքից, ՌԴ-ից, վերջացրած Ադրբեջանով և Թուրքիայով։ Արևմուտքի շահը, մեծ հաշվով, մեկն է՝ Ռուսաստանի դուրսբերում այս տարածաշրջանից, որովհետև տասնամյակներ շարունակ Արևմուտքը չուներ այդ հնարավորությունները։ Այդ ընթացքում Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան էր ուղղված»,-ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն հինգ տարի է՝ այլ իրավիճակ է։

«Ես առավել քան վստահ եմ, որ Արևմուտքն այս գործակալական խմբին պատրաստեց և ՀՀ-ում իշխանության բերեց, որ նրանք սպասարկեն իրենց շահը և ՌԴ-ին դուրս բերեն տարածաշրջանից։ Արևմուտքն այս խնդիրն է լուծում այստեղ, ու իր համար, ընդհանուր առմամբ, միևնույնն է, թե Արցախի հետ ինչ կկատարվի, ինչ կլինի Արցախի ժողովրդի հետ։ Ընդամենը ձևական հայտարարություններ կարող ենք սպասել, ինչպես 2020-ին՝ 44 օր շարունակ, երբ Արևմուտքը երկու կողմերին էր սաստում։ Մեծ հաշվով՝ արևմտյան հարթակից որևէ բան ակնկալելը միամտություն ու մոլորություն է։ Ինչ վերաբերում է թշնամիներին, կարծում եմ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը համարում է, որ պատերազմով իր բոլոր խնդիրները լուծել է Արցախում, և, հետևաբար, իր բոլոր նկրտումներն այս պահին արդեն Հայաստանի Հանրապետությունից են»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ է գործում, ինչն ակնհայտ է 2020ի սեպտեմբերի 27-ից։

«Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը համընկնում են, որոնց գլխավոր նպատակն իրենց մատնանշած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։ Այդ հարցում կասկած չկա, ինչպես կասկած չկա նաև այն հարցում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են տրամադրել այդ միջանցքը։ Բայց այստեղ խնդիր է առաջանալու, թե ովքեր են կանգնելու այդ միջանցքում, քանի որ Հայաստանի իշխանությունները պարտավորություններ ունեն իրենց թև ու թիկունք Արևմուտքի առաջ. այնտեղ որևէ կերպ ռուս խաղաղապահներ չեն կարող կանգնել։ Թերևս սա է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն այսօր ձգձգում են այդ հարցը։ Այս համատեքստում անդրադառնանք հունիսի 15-ի այն կրակոցին, որը եղավ ադրբեջանական փալասի կտորի վրա։ Այս առումով հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ այդ կրակոցը չեղավ, երբ անցակետն էր տեղադրվում։ Երբ առաջին լաթի կտորն էր բարձրացնում Ադրբեջանը, ինչո՞ւ չեղավ այդ կրակոցը, ու միայն երկրորդ լաթի կտորի վրա կրակեցին։ Այսինքն, այսօր ՀՀ իշխանությունները նաև այլ խնդիր են լուծում. ինչքան հնարավոր է՝ արժեզրկել խաղաղապահ առաքելությունն Արցախում, ցույց տալ, որ նրանք անզոր են որևէ՝ անգամ հումանիտար հարց լուծել։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նշվածը պետք է Արցախում խաղաղապահների նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման հիմք ու առիթ լինի, ըստ որի էլ իրենց այստեղից դուրս բերելու հնարավորություն լինի»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա շեշտեց՝ հազարավոր մանևրումներ կարող է թվարկել, որոնց դիմում են ՀՀ իշխանությունները՝ համագործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Մենք այդ մանևրումները տեսնում ենք դիվանագիտական դաշտում՝ լավ գրված ծրագրերի տեսքով։ Սակայն սցենարը լավ չեն խաղում։ Օրինակ է Փաշինյանի և Ալիևի վերջին, այսպես ասած, «դիվանագիտական հրաձգությունը»։ Հետո կարող ենք հիշել Էրդողանի գովեստի խոսքերն՝ ուղղված Փաշինյանին այն մասին, որ ինչքան էլ վերջինիս ճնշեն, միևնույնն է, նա գնում է այն օրակարգով, ինչն ունեն։ Այս ամենը ակնհայտ ազդակներ է այն մասին, որ հենց ՀՀ իշխանություններն են կատարում գործողություններ՝ իրագործելով տարածաշրջանի հետ կապված բոլորի ծրագրերը։

Խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի ծրագրերի մասին է։ Իսկ Արցախի հարցը դուրս է եկել ու տեղափոխվել Հայաստանի հարթակ։ Պահանջները Հայաստանից են, բայց ՀՀ իշխանությունների կողմից Արցախը որպես մանդրադրամ է օգտագործվում։ Այսօր 120 հայերի կյանքն իրենք թիրախի տակ են պահում, պատրաստ են առանց վարանելու զոհել այն, միայն թե կատարեն իրենց ծրագրերը։ Նշվածը փաստում են Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում արված հայտարարությունները, երբ որևէ նոր բան չասվեց։ Փոխարենը՝ նոր մանևրումների, նոր մանիպուլ յացիաների ականատեսը եղանք, որտեղ կրկին, փաստորեն, մեղավոր էին նախկինները։ Բայց եթե նախկիններն էին մեղավոր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ սկսել զրոյական կետից, երկիրը հասցնել այս վիճակին և ինչո՞ւ ստանձնել պարտավորությունները։ Այսինքն, ՀՀ-ում իշխանության ղեկին կա մարդ, որը աշխատում է ցածր կրթական մակարդակ ունեցող մեր հայրենակիցների վրա, և ցավոք, իրեն դեռևս հաջողվում է արդյունքի հասնել»,նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեկ խնդիր ունենք։

«Հանրության մնացած մասը, չգիտես ինչու, կա՛մ ապատիայի մեջ է, կա՛մ համախմբման խնդիր ունի, ինչը ՀՀ իշխանություններին հաջողելու հնարավորություն է տալիս։ Նրանք լուծում են այն խնդիրները, որոնք ավելի քան 100 տարի ծառացած են Թուրքիայի, ինչու ոչ՝ նաև Արևմուտքի առաջ։ Փաշինյանն անգամ հասել է մի կետի, երբ շուտով Ցեղասպանությունը կդիտարկվի «մեծ ողբերգություն»։ Իհարկե, Արևմուտքը հենց իրեն է ընտրել, որովհետև ի դեմս Փաշինյանի ու իր հանցագործ խմբակի կան արցախաֆոբ ու ռուսաֆոբ դեմքեր, որոնք միանգամից պետք է վերացնեին Արցախը և գերտերությունների հարցը լուծեին, այսինքն՝ ՌԴ-ին դուրս բերեին տարածաշրջանից՝ ՀՀին ու ԱՀ-ին զրկելով իրենց միակ դաշնակից պետությունից։ Այս գլոբալ խնդիրն են լուծում ու հաջողում այդ ճանապարհին»,-եզրափակեց Մ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն